2021-01-21-446395

ես նախանձում էի անարդարութիւն էի զգում տեսնելով որ մարդիկ չեն ջանում աշխատանք գտնել, իրենց աւելի լաւն են համարում, որ էն աշխատանքն անեն, ինչ շուկայում կայ։ չէի հասկանում՝ ո՞նց են բաւարարւում ծնողներից փող վերցնելով, երբ փաբի ու տաքսու հերիքում ա։ ո՞նց են իրենց զգում իմանալով որ իրենց, թէկուզ եւ առատ ազատութիւնը կախուած ա իրենց ծնողներից՝ չե՞ն գիտակցում որ անկախ չեն։

ու հիմա հասկանում եմ՝ էդ մարդիկ այլ սերնդից են։ 15֊25 տարի տարբերութեամբ են ծնուել։ ու վիճակն ա փոխուել արդէն։ եւ ծնողներն են փոխուել՝ իրենց յարաբերութիւններն իրենց ծնողների հետ նոյնը չէին։ եւ վիճակն այն չէր, որ մարդիկ զգում էին, որ ծանր են ընտանիքի համար, որ լաւ չի որ կօշիկ առնել չեն կարողանում իրենց փողով։ հիմա լաւ էլ օկ ա՝ ծանր չի արդէն։

ու աշխատանքն իրենց համար էնքան անհրաժեշտութիւն չի, ու էնքան ցանկալի չի, ինչպէս մեր ժամանակ։

աւելին՝ սարսափելի ա էն գործը գտնել, ուր բաւական չվարձատրուելով, կոմպենսացիա չստանալով՝ իրենց բանտարկուած եւ նուաստացուած էին զգալու։ մեզ համար՝ բաղձալի էր նուաստացուած աշխատանք անելը։ իրենց համար՝ սարսափելի։

իհարկէ, էսօր էլ տարբեր բեքգրաունդներով մարդիկ կան։ պարզապէս այնպէս ստացուեց որ իմ ծանօթներից շատերն՝ արիստոկրատ են։

իրենք հո չե՞ն գնայ՝ աշխատանքի։ էդ ի՞նչ աշխատանք պիտի լինի որ ուզեն գնալ։

մի անգամ գիտակցեցի, որ համարեա գրեթէ բոլոր իմ ծանօթները, որ ստարթափ են անում՝ տէնց ընտանիքից են, որ հո չէ՞ին գնալու աշխատեն։ էդ իրենց համար ուժեղ դաւնգրէյդ ա՝ իրենց ծնողների հետ համեմատ։ ու արդէն պիտի կամ գնան դուրս՝ որ շարքային ծրագրաւորող լինելով՝ ափգրէյդ համարուի՝ ներսում շարքային ծրագրաւորող լինելը հաւակնութիւններին չի համապատասխանում։

իսկ հաւակնութիւնները, փաստօրէն, կախուած չեն հմտութիւններից։ աւելի են կախուած բեքգրաունդից։

ու հա, բան չասի, գուցէ խելացի տղայ ա, ու կաշխատի, ու հինգ տարի անց թիմ լիդ կը լինի, իսկ տաս տարի անց՝ փիէմ։ բայց էդ իր համար գրաւիչ հեռանկար չի։

բացի այս ամէնից էս նոր մարդկանց արդէն պէտք ա այնպիսի աշխատանք, որ նշանակութիւնը զգան։ որ չզգան իրենց վինտիկ։ ու հա, բարդ ա ուսանողին, կամ նորաւարտին էդպիսի գործ գտնելը։

բայց իրենք էդպիսի բեքգրաունդ չունեն, որ գնան ըստ հնարաւորութիւնների, ըստ շուկայի աշխատանք գտնեն։ իրենք ուրիշ են։ այլ սերնդից, եւ այլ դասակարգից։

ես՝ այլ սերնդից, եւ այլ դասակարգից։ լրիւ այլ բեքգրաունդից։

ու իրենք չեն հասկանում՝ ինչի՞ եմ ես էս ախատանքի, եւ ոչ թէ այլ։ կամ ինչի՞ չեմ ստարթափ անում։ նոյն պատճառով ոնց այլ մարդիկ չէին հասկանում՝ ինչի՞ գործս չեմ թողնում՝ գնամ աշխարհով պտտուեմ, կամ evs անեմ։

որովհետեւ ինչն մէկի համար արկած ա՝ միւսի՝ արկածախնդրութիւն։

ես բաւական արկածախնդրութիւն ունեցել եմ՝ նոյնիսկ զարմանալի ա, որ դուխ եմ արել՝ ու բնական ա՝ ապարդիւն։ իմ դէպքում արդիւնաւէտ էր տեղս իմանալը, ռեսուրսներն աւելի խելամիտ օգտագործելը, եւ չգցուելը ովկիանոս, երբ կարողութիւններս՝ ջրափոսի են։ միւս կողմից՝ գուցէ արիստոկրատներին տապալուելը ծանր ա (բայց ինչի՞ պիտի տապալուեն), իսկ ինձ տապալուելը՝ ոնց որ պատերազմի աւարտ լինէր՝ ինձ բարդ էր տարիներ շարունակ շնչահեղձ լինելով վիզ դնել։ ինձ համար՝ լուզերական աշխատանքի, չհաւակնոտ վիճակի վերադարձն էր՝ հանգստութիւն, եւ ուրախութիւն որ ողջ եւ սաղ եմ մնացել։

հիմա որ հետ եմ նայում՝ էնքան ակնյայտ էր որ հնարաւոր չի երեք տեղ աշխատել եւ միաժամանակ սովորել, օրինակ։ իսկ ես փորձում էի։ էնքան ակնյայտ էր լիքը բան, որ ես անտեսում էի, լուրջ չէի ընդունել։

ու իսկապէս համարում եմ, որ պէտք չի գլխիցդ վերեւից թռնելով մի բան անել։ մէկ ա չի ստացուի, եթէ ստացուի էլ՝ լաւ չի ստացուի, ամենայն հաւանականութեամբ։ ու չափազանց շատ ես վճարում այդ համար։ ու որ տեսնում եմ՝ մարդիկ շատ բան են ուզում՝ առանց հնարաւորութեան՝ չեմ սատարում։ ես շատ բան չեմ ուզում՝ գիտեմ ինչքանն եմ մարսելու։

իսկ առանց հաւակնութիւնների կարելի ա արժանավայել ապրել։ ու ինձ թւում ա ինձ մօտ ստացւում ա։ կարեւորն ինձ համար արժանավայելն ու անկախն ա։ ազատը չէ՝ անկախը։

#անկապ #մարդիկ #հաւակնութիւններ #բեքգրաունդ #ժամանակ #սերունդ #ազատութիւն #անկախութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ անկապ  մարդիկ  հաւակնութիւններ  բեքգրաունդ  ժամանակ  սերունդ  ազատութիւն  անկախութիւն