Դոմինիկի ու իր հօր հետ գնացել էինք ազգային պատկերասրահ։ Նա ուզում էր հօրը ցոյց տալ Սարեանին, իսկ իմ վրայ Սարեանը բնաւ տպաւորութիւն չթողեց, գոնէ այս անգամ, կամ այս գործերը։ Թողեց Այւազովսկին, ու Բաշինջաղեանը։ Կանխատեսում եմ, որ արուեստում մի քիչ խորացած մարդիկ, այն էլ, մոդերնիզմ սիրող, կասէն՝ էս ով ես, բայց ինչ կամ դա եմ։ Այդ երկուսի գոյներն էին սպանիչը, ու ինչ գոյներ էին օգտագործում։ Բաշինջաղեանի Սեւանները՝ եւ առաւօտը, եւ գիշերը։ Հետաքրքիր էր որ նա շատ գիշերային նկարներ ունէր։ Ու Խաչատուր Աբովեանի տունը էլի գիշերն է նկարել՝ վառ պատուհաններով։ Ու իր ծառերով բնանկարներն էին տպաւորիչ։ Կոջոյեանի շունիկներին հաւանեցի շատ։ Մի նկարչի՝ իր կնոջ դիմանկարն էր լաւը, շան ձագի հետ։ Ու կինը բնաւ սիրունիկ կամ գրաւիչ, կամ գլամուր չէր ներկայացուել, տենց մտահոգ ու ծուռ բերանով։ Արտայայտիչ։ Ու կարծես Կոնտուրաջեանի մի դիմանկարն եմ հաւանել՝ շատ հաւէս լուսաւորութեամբ։

Ես մի քանի նկար արել եմ, բայց հիմա հաւէս չունեմ տարածելու, գուցէ մի այլ օր լցնեմ։

Մէկ էլ հայ միջնադարեան արուեստի սրահներ կային՝ առաջին անգամ եմ տեսել, նոր ցուցահանդէս էր։ Հիմնականում՝ կրօնի պրոպագանդա էր, բայց հետաքրքիր բաներ կային։ Կային ասենք Անիի ինչ֊որ եկեղեցուց նկարներ (պատճէններ էին գրեթէ բոլորը) որոնց վրայ վրացերէն էր գրուած։ Լիքը տեղ յունարէն գրառումներ կային։ Մի շատ մազալու պատկերազարդում կար, բայց այդ սրահի կինն էլ էր խիստ, ինչպէս ճիշտ կրօնապաշտը, ու չթողեց նկարել, բայց ես մի քիչ հասցրի, եւ դա էլ կը տարածեմ։ եւ առհասարակ ամէն ինչ արգելու մէր։ կար սիլուեստեր առաջին պապի նկարը։ իսկ գրիգոր լուսաւորչի նկարի մատները տեղ չէին արել շրջանակի մէջ, այդ պատճառով շրջանակը այդ տեղում կտրած էր, ու մատները դուրս էին։ այսպէս՝ հայ նկարիչները մտածում են սահմաններից դուրս։

Այս անգամ Դոմինիկն ինձ սովորեցրեց ուտել կանաչի լաւաշի մէջ։ Նա դա է պատուիրել Դալանում, ու տենց հաւէսով ուտում էր, որ ես էլ փորձեցի։ Փորձեցի՝ ու ասացի՝ գիտե՞ս, ես առաջին անգամն եմ սա ուտում։ Նա էլ ասաց՝ «դու չափազանց ռուս ես» ու ծիծաղեց։ Յետոյ շրջուեց, հօրն ասաց, որ իմ առաջին լեզուն ռուսերէնն է։ Հայրը կարեկցող աչքերով վրաս նայեց, ձեռքը դրեց ուսին, ասաց որ դա իմ մեղքը չէ։

Հայրը ռուսերէնը շատ չի սիրում՝ գիտի միայն «դաւայ» բառը, քանի որ իրենց ընտանիքը Լեհաստանից արտահանել են ռուս զինուորները պատերազմից յետոյ՝ «դաւայ, դաւա՛յ» ասելով։ Դա իր յիշողութիւնն է ռուսներից ու ռուսերէնից։

Իսկ անցեալ անգամ Դոմինիկն ինձ սովորեցրել էր ուտել Զաթար։ (: Իսկ մի արեւմտահայ աղջիկ կար, որ էլի արեւելեան խոհանոցից բաներ էր սովորեցնում։ Այսպէս, ճիշտ էր Սաթենիկն ասելով, որ էդ նա է ինձ ինտեգրելու, ոչ թէ ես՝ իրան։ Ահա։ #ռուսերէն #զաթար #արուեստ #բաշինջաղեան #պատկերասրահ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)