երեկ մի ռուսական փոդքաստ եմ գտել, երկու ծրագրաւորող են խօսում, մէկը՝ ամերիկայում է ապրում, մէկը՝ գերմանիայում։

ու նորմալ մարդիկ էին լրիւ, «ղրիմըմերնէ» չէին։

խօսում էին ինչի մասին ասես՝ ծրագրւաորումից, կոնֆերանսներից, մեքենաներից, սարքերից։

մէկն ասաց՝ ծայրայեղ չշփուող են էս եւրոպացի ծրագրաւորողները։ ասում է՝ ում չեմ մօտենում խօսեմ, տենց թարս են նայում, տիպա ես քեզ գիտե՞մ, բա ի՞նչ ես մօտեցել, ու քաշւում են։ էն մէկն էլ ասաց՝ չէ ամերիկայում աւելի բաց են։

մեքենաներից, ասում էր՝ չէէէէ, ձեր մօտ, ամերիկայում էդ մեքենայից չեն վաճառում, բայց մեր մօտ կայ։ ճանապարհներից էին խօսում, ով ինչ արագութեամբ ինչ է փորձել, ու դէ գերմանիայում լիմիտներ չեն լինում, նա պատմում էր ինչպէս էր իրեն յաջողուել 220 բացել մի անգամ, բայց նա յատուկ առաւօտը շուտ է դուրս եկել այդ համար, որ մեքենայ չլինի՝ ասաց եթէ մէկն իր համար այնտեղ հարիւրով գնայ, չես կարողանայ խուսափես, խփելու ես, ու պիտի լրիւ ազատ ճանապարհ լինի։ միւսն հարցրեց, էդ ի՞նչ է, աղջի՞կ էիր «օխմուրյատ» անում՝ ասաց՝ «չէ, աղջկայ հետ երբեք տենց ռիսկի չէի դիմի»։ ասում էր՝ գիծ փոխելիս, հարիւրի տակ, մի քիչ զգում ես, գերմանիայում տենց բաժանիչ բան կայ էդ գծերը, իսկ երկուհարիւրով, լրիւ մեքենադ դղրդում է, իսկ երբ այդ գծի սահմանն ես անցնում լրիւ ցնցւում։

պատմեց, որ գերմանիայում մի հատ սարք կայ հիմա(ես այդ մասին վաղո՜ւց եմ մտածել), որ բոլորին տարել է՝ տենց կաթսայ է, որի համար կարողանում ես սկրիպտեր քաշել համացանցից։ սկրիպտը քաշում ես, նա քեզ ասում է՝ լցրու իմ մէջ այսքան սրանից, ու կշեռք ունի, չափում է, ասում է՝ բաւական է։ այսքան սրանից, այսքան սրանից։ նա կարողանում է պահել ջերմութիւնը, ու նաեւ, եթէ պէտք է խառնել եփելիս։ գերմանիայինը ասում է՝ շատ հարմար է, ասենք վարսակի կաշա սարքելիս, պէտք է այն խառնել, իսկ էդպէս՝ չես կանգնում կաթսայի մօտ, նա խառնում է։ էն մէկն էլ ասաց՝ խառնելու համար ես կին ունեմ, եթէ էդ ձեր եւրոպական կաթսայից ունենամ, կնո՞ջն ինչ անեմ, կամ նա՞ ինչ անի։

այդ մասին էլ խօսեցին, ուրեմն այբիէմը տենց նախաձեռնութիւն էր արել, որ կանանց ծրագրաւորմամբ հետաքրքրի, կոչւում էր «հեք թե հեըրդրայըր»՝ հեք արա ֆենդ։ ինչպէս կարելի է ֆենից սարքել ինչ֊որ լրիւ այլ բաներ։ ու ահաւոր վատ ռեակցիա եղաւ հանրային, ինչ֊որ կանայք թուիթերում գրում էին՝ «ես չափազանց զբաղուած եմ քաղցքեղի նոր դեր ստեղծելով որ մասնակցեմ ձեր ծրագրին, փիէյջդի այսինչ», ու տենց սեքսիստական անուանեցին նախաձեռնութիւնը, ու այբիէմը արագ սուս֊փուս փակեց նախագիծը։

երկուսն էլ շատ հանգիստ էին ընդունում փախստականների ալիքը, ասում էին, որ ծրագրաւորողների միջավայրում մարդիկ շատ լիբերալ են, ու բացի նրանից որ հանգիստ էին, երբ աջական պրոպագանդան գնաց փախստականներ ընդունելու դէմ, ու անորակ ձեւով, դրան հակադրուեցին ուժեղ։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)