2022-07-09-12562653

մի բան էլ պատմեմ, մէկն ինձ ասում ա՝ shell link֊ս չի աշխատում ինչ օհ֊ս թարմացրին centos 7։ նախ զգացէք, կորպորատիւ տեղերում հնէաբանների ուսումնասիրութեան առարկայ centos 7֊ը դեռ նորամուծութիւն ա։

ի՞նչ ա այդ shell link֊ը՝ դեռ մինչ sshfs եւ դրա յայտնի լինելը, midnight commander֊ի համար դեռ 1998֊ին ստեղծուած էր fish անունով հաղորդակարգ։ մի պանելի վրայ բացւում ա հեռակայ մեքենայի ֆայլային համակարգը։

հաղորդակարգը կարելի ա եւ առանց mc֊ի օգտագործել՝ միւս մեքենայի վրայ ընդամէնը պէտք ա լինի rsh կամ ssh ու սովորական գործիքներ՝ ls օրինակ։

սա կողքից պատմեցի, իսկ էականն այն ա, որ դէ չէր կարողանում կպնել, ասացի՝ shell link֊ը աշխատել ա մինչեւ centos 7֊ի գոյութիւնը եւ կը շարունակի աշխատել դրանից յետոյ։ նայեցի՝ տեսնեմ, դէ իհարկէ, էն մեքենայի ssh մատնահետքն ա փոխուել, էդ պատճառով չի կպնում։

կոնսոլում տեսայ՝ known_hosts֊ի չորրորդ տողի վրայ բողոքեց։

ասի՝ sed -i 4d ~/.ssh/known_hosts արա։

հիմա ասում ա՝ բա ապագայում ի՞նչ անեմ։ ասում եմ՝ դէ կամ տես որ տողն ա, որ sed֊ով ջնջես, կամ ո՞ր տեքստային խմբագրիչն ես օգտագործում՝ դրանով բացի ջնջի, կամ էլ դէ կարող ես ամբողջ ֆայլը ջնջել, բայց ինչի՞ համար։

բացեց ֆայլը՝ ոնց որ gedit֊ով։ ու ասում ա սէնց ջնջեմ։ բայց տողը eol֊ի նշանով ա աւարտւում, իսկ իր խմբագրիչը դա ցոյց չի տալիս։ ես տեսնում եմ որ երեք տողի վրայ ա տեղաւորել իր խմբագրիչը, բայց նա միայն վերջին տողն ա ջնջել, ասում ա՝ «վե՞րջ, էսքա՞նը»։

ու կրկին՝ ընկերութիւնները փորձելով մարդկանց կեանքը «հեշտացնել» եւ «յարմարաւէտ» լուծումներ իրենց տալ, փոխարէնը կրթելու՝ խնդիր են ստեղծում։

եթէ նա vim֊ով բացէր այդ նիշքը, վերեւ֊ներքեւ տեղափոխուելով խմբագրիչը կը տանէր իրան իրական միւս տողը։ եւ մի հատ dd կանէր՝ ամբողջ տողը կը ջնջէր։

բայց նա vim֊ի կուլտուրա չունի, հետեւաբար նաեւ իրան խմբագրիչը չի օգնում հասկանալ թէ որտեղ ա տողը սկսւում, եւ որտեղ աւարտւում։

ու դա մեր հանրութեան կրթական տապալումն ա։ այդ կուլտուրան պէտք ա ձեռք բերէին դպրոցում։ եւ այո, իւնիքսով։ եւ այո, ոչ ուինդոուսով, որովհետեւ ուինդոուսում ի՞նչ անես, էնտեղ չկան յարմարաւէտ ձեւեր։

ու տէնց։

#տեք #իւնիքս #կրթութիւն #մշակոյթ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ տեք  իւնիքս  կրթութիւն  մշակոյթ