2007֊ին, երբ ես իմ առաջին սմարտֆոնոտ սարքն էի առնում, չգիտէի վայֆայն ինչ է։ կար ընտրութիւն՝ առանց վայֆայի, կամ վայֆայով, ու ինձ բացատրեցին որ «վայֆայով կարելի է ձրի ինտերնետ օգտագործել», իսկ ես արդէն պատկերացնում էի որ ինտերնետի համար մատակարարողին վճարում են ու չէի հասկանում որն է «ձրի» ինտերնետը։ մտածեցի՝ լաւ է վայֆայով քան առանց, իսկ յետոյ պարզուեց որ մեր քաղաքի ութերորդ երթուղայինի կանգառի մօտ ինչ֊որ մէկն ունի բաց վայֆայ աքսես փոյնթ, ու կանգառում բռնում էր, մէկ էլ կար քաղաքապետարանի մօտ։

այնքան տխրեցի երբ բացեցի «հայլայնի» թղթիկն ու այնտեղ գտայ մեր մօտ եղած «վինդոուս էքսփի»֊ից ինտերնետին կպնելու կոնֆիգի քայլ առ քայլ ձեռնարկ, «նեքսթ»֊երով։ մտածեցի՝ ինչ յիմար ենք որ այն մարդուն կանչել հինգ հազար դրամ էինք տուել։

տենց խօսում ենք, ու ոչ մի տարօրինակ բան չկայ զրոյցի մէջ, յետոյ իրեն «հօպարն» է զանգում, ու նա անցնում է բարբառի։ երեւի, որպէսզի «հօպարն» իրեն հեռու չզգայ։ շեֆս էլ է այդպէս անում երբ իրեն արցախից են զանգում։

մէկ էլ հետաքրքիր է, որ մենք այդ աղջկայ հետ կարող ենք խօսել ասենք ծրագրաւորումից, ու նա արդէն գիտի որ ես բնաւ էլ քուլ ու ինքնավստահ չեմ ու ինքս լիքը հարցեր ունեմ, բայց մէկ է իմ հետ շարունակում է շփուել։ (:

#զրոյց #պատմութիւն #ինտերնետ #վայֆայ #համացանց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)