2020-02-05-4085388

մալկոլմ գլադուելի ու ռոգանի զրոյցում, մալկոլմը շատ հետաքրքիր բան ա ասում։ ասում ա՝ ինձ շատ հետաքրքիր թեմայով էսսէ են բերել, որ տեսնեմ, ու ես ասի, դէ՝ ես եթէ գրէի, էսպէս կը գրէի։ ու բռնեցի, ասում ա, ինձ նրա վրայ՝ ո՞նց, ես ասացի՝ ես էսպէս կանէ՞ի։ ինչ վատ արի, էդ էմփաթիայի պակասի մասին ա, պէտք ա ջոկէի նա ոնց կանէր, ու ոնց նա կարող ա լաւացնել իր էսսէն, ոչ թէ ես ինչ կանէի, չպիտի իմ մտածելակերպը, մեթոդները իրեն պարտադրէի։

սա ինձ զարմացրեց, նախ, որովհետեւ մեզ համար՝ «ես էսպէս կանէի»֊ն ահագին ափգրէյդ ա՝ «սէնց արա»֊ից։ նաեւ, ես նման դէպքերում ինքս էլ ջանում եմ չասել, ես ոնց կանէի, որովհետեւ էդ ես կանէի, բայց ես ելքը չգիտեմ, էդչափ էմփաթիա ես էլ չունեմ, ու ասում եմ՝ ոնց համարում ես, էդպէս էլ արա։ ու շատ հազուադէպ ա սրտիս էնպէս կպնում, որփորձեմ օգնել, բայց չգիտեմ օգտակար լինելու ձեւ։ հիմնականում ասում եմ՝ ոնց կայ լաւ ա, որովհետեւ հաւատում եմ, որ կարեւորը մարդը արտայայտուած լինի, ու իր ձեւով, որովհետեւ ձեւն էլ ա ասում, բայց դէ, անշուշտ, կարող ա շատ խանգարել։ ու այո, մարդը չլսուած կարող ա մնալ ձեւի, կամ մեթոդի պատճառով։

ու էլի չգիտեմ ինչ անել, իմ իմացած լուծումն էին ռոբոտները, որ մի օր կը կարդան, ու կը հասկանան մարդկանց։ որ մարդիկ հասկացուած լինեն։ այլապէս՝ ամէն մարդ չի կարող այլ մարդու էդքան հետաքրքիր լինել, որ իրեն փորձեն հասկանալ։ դրա համար մեզ պէտք կը լինեն ռոբոտներ։ #անկապ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ անկապ