երէկ մի հատ ռուսաստանցի աղջիկ պատմում էր, թէ, փարթի էլ չէր, անկապ նստած թէյ էին խմում, առանց երաժշտութեան, առանց ալկոհոլի, հարեւաններն եկան, ասացին՝ աղմկում էք։

ասաւ, եթէ տասնմէկնանց մէկ րոպէ լինէր, այլ ձեւ կը խօսէին, կասէին՝ ոստիկանութիւն կը կանչենք։ իսկ հիմա, ընդամէնը՝ աղմկում էք։ ասաւ, թէ ասացին՝ բարձր էք ծիծաղում, մենք ծիծաղը լսում ենք։

ու մենք խօսեցինք, թէ սա հակաուտոպիայի պէս ա։

ասենք, մի երկիր կայ, ուր ծիծաղելն արգելուած ա։ անբարոյական ա համարւում համ էլ։

ու տէնց ոստիկանութիւն են կանչում, ոստիկանները գալիս են, դուռը կոտրում են, գոռում են «նա պըլ», ու տանում։

իսկ որոշ մարդիկ հանդուրժող են։ ասում են՝ դէ հասկանում եմ, իրենք էլ ծիծաղող են։ դէ թող ծիծաղեն, բայց իրենց տանը, ու նէնց որ չլսուի։ թէ չէ, երեխաս տեսնի որ ծիծաղում են, ի՞նչ կը լինի։ կարող ա նա էլ մեծանայ, ծիծաղող դառնայ։ իսկ ոմանք՝ չէ, էս ծիծաղողներին պէտք ա հաւաքել ռադ անել էս երկրից։

բայց իրական դիկտատուրաներում, ինձ թւում ա, տխրելն ա արգելուած։ իսկ ծիծաղելը՝ խնդրեմ։ զի կեանքը լաւն ա։ իսկ տխրելով դու շեշտում ես, որ գուցէ եւ այնքան էլ չէ։

#դիկտատուրա #հակաուտոպիա #անկապ #պատմութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)