հակաուտոպիա․

մի պետութիւն ուզում ա անջատել իր բնակիչներին համացանցից, զրկի կարգիչներից եւ դիւրակիր սարքերից։

եւ որոշում ա պատենտաւորել լեզուն։

արգելում ա այլ երկրներին իրենց այբուբենով՝ տառերով, եւ իրենց լեզուի աջակցութեամբ սարքեր արտադրել։ պարզաբանում ա՝ սրիկաներն օգտագործում են մեր ազգային հարստութիւնը, մե՛ր տառերը, մե՛ր լեզուն։

ստեղծում են յատուկ կոմիտէ, որը լեզուի օգտագործման արտօնագրեր ա բաժանում։ տալիս ա մի երկու «դաշնակից» օտար հրատարակութիւններին, եւ արգելում ա լեզուն օգտագործել մի շարք տեղացի հրապարակախօսներին, բլոգերներին եւ վլոգերներին՝ լեզուն ոչ պատշաճ, ոչ կարգին լինելու պատճառաբանութեամբ։

անցնում են «չե՛նք թողնի այլասերել մեր լեզուն» տրանսպարանտներով երթեր։

այսպիսով անհնար ա ստացւում գրել իրենց լեզուով համացանցում, խօսել իրենց լեզուով ռադիոկայաններում, իսկ բնակիչները չեն կարող կարդալ որեւէ այլընտրանքային եւ ոչ կոպիտէի կողմից արտօնագրուած աղբիւր։

հանրութեան որոշ զանգուածում ֆլեշկաներով շրջում են արգելուած տեքստեր, կամ ձայնագրութիւններ, եւ ընդունւում ա նոր օրէնք՝ ոչ միայն լեզուի սխալ կիրառութեամբ տեքստերն ու ձայնագրութիւններ արտադրողները պիտի պատժուեն, այլ եւ սպառողները՝ լեզու այլասերող տեքստերը ազդում են քաղաքացիների ընկալման վրայ, փտեցնում այն, դարձնում այդ մարդկանց այլասերուած բառերի եւ արտայայտութիւնների կրող։

«դոնոս»֊ի առարկայ ա դառնում, եթէ մարդու շուրթերից թռել ա ոչ պետական ստանդարտներին համապատասխանող բառ կամ արտայայտութիւն։ այդպիսի մարդկանց հնարաւորինս շուտ մեկուսացնում են, որպիսի կանխեն վարակի տարածումը։ մեկուսացուած մարդկանցից դեռ ոչ մէկ չի վերադարձել։

#հակաուտոպիա #դիկտատուրա #լեզու #համացանց #վերահսկողութիւն #խօսք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

երէկ մի հատ ռուսաստանցի աղջիկ պատմում էր, թէ, փարթի էլ չէր, անկապ նստած թէյ էին խմում, առանց երաժշտութեան, առանց ալկոհոլի, հարեւաններն եկան, ասացին՝ աղմկում էք։

ասաւ, եթէ տասնմէկնանց մէկ րոպէ լինէր, այլ ձեւ կը խօսէին, կասէին՝ ոստիկանութիւն կը կանչենք։ իսկ հիմա, ընդամէնը՝ աղմկում էք։ ասաւ, թէ ասացին՝ բարձր էք ծիծաղում, մենք ծիծաղը լսում ենք։

ու մենք խօսեցինք, թէ սա հակաուտոպիայի պէս ա։

ասենք, մի երկիր կայ, ուր ծիծաղելն արգելուած ա։ անբարոյական ա համարւում համ էլ։

ու տէնց ոստիկանութիւն են կանչում, ոստիկանները գալիս են, դուռը կոտրում են, գոռում են «նա պըլ», ու տանում։

իսկ որոշ մարդիկ հանդուրժող են։ ասում են՝ դէ հասկանում եմ, իրենք էլ ծիծաղող են։ դէ թող ծիծաղեն, բայց իրենց տանը, ու նէնց որ չլսուի։ թէ չէ, երեխաս տեսնի որ ծիծաղում են, ի՞նչ կը լինի։ կարող ա նա էլ մեծանայ, ծիծաղող դառնայ։ իսկ ոմանք՝ չէ, էս ծիծաղողներին պէտք ա հաւաքել ռադ անել էս երկրից։

բայց իրական դիկտատուրաներում, ինձ թւում ա, տխրելն ա արգելուած։ իսկ ծիծաղելը՝ խնդրեմ։ զի կեանքը լաւն ա։ իսկ տխրելով դու շեշտում ես, որ գուցէ եւ այնքան էլ չէ։

#դիկտատուրա #հակաուտոպիա #անկապ #պատմութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

բլէյդ ռաների մասին ուզում էի գրել, որ հաւէս ա, որ հեքիաթային էր՝ աթարին էր այնտեղի տտ դոմինանտ բրենդը, ու նաեւ աչքով ընկաւ պանամը, որ վաղուց սնանկ ա։

որպէսզի պատկերազարդեմ ասածս, ենթադրելով որ միակը չեմ, ով նկատել ա, փնտրեցի նկար, ու գտայ բլումբերգի յօդուած, ուր փաստօրէն նաեւ նշւում ա, որ ինտերֆէյս դիզայնն այդ աշխարհում ժառանգած ա ուոլքմենից, ոչ թէ այփոդից։ շատ հետաքրքիր ա այլընտրանքային ապագայ տեսնելը։ #կինո #սայրի_վրայով_վազողը #2049 #ֆանտաստիկա #հակաուտոպիա #ապագայ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

#փաստօրէն էն որ ասում էի վերջ էլեկտրոնային ա բլէյդ ռաների մէջ, էդ հանս ցիմմեր էր՝ https://www.youtube.com/watch?v=waBWUyWuZk8 #լսելիք #սայրի_վրայով_վազողը #2049 #ֆանտաստիկա #հակաուտոպիա #հանս_ցիմմեր

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

լաւ, փորձեմ գրել բլէյդ ռաների մասին, քանի չեմ կարողանում քնել։ ես ֆիլմն իհարկէ լիքը կը սփոյլեմ, բայց գաղափարները, որ ֆիլմի եւ բնօրինակ գործի հիմքում են՝ չեմ կարծում։

ես եմ գրում, ուրեմն ոչ միայն իմ մտքերն են, այլեւ իմ պատմութիւնը։

այնպէս որ, նախ՝ ես դէ կինո չէի գնալու, պարզապէս այնպէս ստացուեց որ կարճ հանդիպել էինք մի աղջկայ հետ, իսկ նա յետոյ դէյթի էր՝ կինո էր տանում իր տղային։ ու ուշանում էր, ու ես ասացի որ փորձում եմ գտնել կեանքիս իմաստ, կամ կիրառութիւն, ու որ մօտակայ րոպէների ընթացքում աւելի կարեւոր բան չեմ տեսնում, քան իրեն տանել դէյթի եւ կինո։

նաեւ, հասցրինք խօսել երեւանի մասին, ու նա ասաց՝ գի՞ժ ես, ես երեւանում եմ ապրում, ապա սա ամենալաւ քաղաքն ա, ո՞նց ես թողնելու այն։

հա, ուրեմն, կինոյից։

եւ էս, եւ նախորդ ֆիլմը, փոխարէնը բարձրացնեն բնօրինակի երկու հարց՝ ո՞րն ա մարդկայինը, ու ո՞րն ա իրականը՝ շեղւում են աւելի հասկանալի, եւ գուցէ, ակտուալ՝ ռասիզմոտ թեմաների։

ռասիզմն իհարկէ մարդկային երեւոյթ ա, բայց դիքը, իմ հասկանալով, աւելի խորն ա գնում։

ո՞րն ա իրականը հարցը, թերեւս շօշափուել է՝ արդե՞օք իրական ա հոլոգրամիկ աղջկայ սէրը, էմոցիաները։ մենք մի պահ իմանում ենք, որ նա նախագծուած ա այնպէս, որ լինի իր տիրոջ երազանքը։ մենք իմանում ենք, որն ա տղայի՝ բլէյդ ռաների երազանքը, բայց չենք իմանում, թէ արդե՞օք իրական են աղջկայ զգացմունքները։ մնում ա տպաւորութիւն, որ իր՝ «դու յատուկ ես» խօսքերն էլ են հաճոյախօսելու իր ծրագրի արդիւնք։

միւս կողմից, արդե՞օք էդ կարեւոր ա, իր զգացմունքներն իրական են, թէ կեղծ, աւելի կարեւո՞ր չի, ընկալողի զգացմունքները, բաւարարուածութիւնն իրական են թէ ոչ։ ասենք, եթէ մենք գիտենք, որ հասարակութիւնում կայ էսքան միայնակ մարդ, ում պէտք ա էս ձեւ աղջիկ, արդե՞օք կարեւոր ա էդ աղջիկը սիմուլիացիա ա, թէ չէ, եթէ էդ մարդիկ իրենց աւելի լաւ են զգում։ նոյնը ֆբ֊ն, տալիս ա մենակ չլինելու պատրանք, բայց մարդիկ փաստացի այդ պատճառով աւելի քիչ են ինքնասպան լինում ու աւելի են վայելում կեանքը։

իսկ այն, որ մենք ռեակցիա ենք տալիս հոլոգրաֆիկ աղջկայ «կեանքի» աւարտին, գուցէ ինչ֊որ մարդկային յատկութեան մասին ա։

միւս իրականութեան հարցը՝ ռանների, կարծես քէյ էր անունը, մանկական յիշողութիւնների հարցն ա։ խնդիրն այն ա, որ մարդկանց մօտ էլ յիշողութիւնը կարող ա «պարունակել» իրադարձութիւնների մասին տուեալներ, որ իրականում չեն եղել։

շատ իրոնիկ ա, որ էդ մանկական յիշողութիւնները պատրաստում էր չմարդը՝ թոյլ դիմադրողականութեամբ աղջիկը։ ու ըստ երեւոյթին պատրաստում էր յատուկ՝ որպէսզի շատերն իրենց յատուկ զգան։

ի դէպ, երբ քէյը պատմեց իր յիշողութիւնը ղեկավարին, նա պէտք ա անմիջապէս մի բան կասկածէր, ինչպէս ինձ թուաց, քանի որ դրանք սովորաբար գունաւոր, սիրուն, ուրախ են լինում, յիշողութիւնների դիզայներն բացատրել էր, որ այդ էակներին ոչ մի լաւ բան չի սպասում, գոնէ յիշողութիւնները լաւը լինեն։ իսկ այն, որ յիշողութիւնները շատ ուրախ չէին, նշանակում ա որ շէֆը պէտք ա հասկանար որ ինչ֊որ բան սխալ ա։

յիշողութիւնների նախագծող աղջիկն աշխատում էր սպանիչ դիզայն արած շէնքում, շատ սիրուն, մոդերնիստական, վերջ։ իսկ մնացած շէնքերը յաճախ ցոյց էին տալիս մեզ կորպորատիւ կամ պետական վարչակարգերի աւտորիտար լինելը։

ընդհանուր, ֆիլմի ճարտարապետութիւնն ու միջավայրը, կրկին, ինչ֊որ արեւելեան քաղաք ա, ըստ երեւոյթին՝ տոկիոն ա։ էդպիսի ֆիլմերում ընդունուած ա օգտագործել արեւելեան քաղաք, գոստ իհ ը շելլում՝ հոնկոնգն էր, նախկին բլէյդ ռաներում՝ տոկիոն, երեւի որովհետեւ միջին ամերիկացու պատկերացմամբ տոկիոն ահաւոր ֆուտուրիստիկ առաջադէմ տեղ ա։ ու այդ ոչ լատինատառ տառերը շատ հաճելի էր տեսնել ֆիլմի մէջ։

երաժշտութիւնը՝ էլեկտրոնային, այսօրուայ էլեկտրոնային, երբ ցոյց են տալիս ապագան։ այսինքն այն, ինչին այսօր ենք հասել։ իրականում չգիտենք, որն ա լինելու վաղը, բայց նկարագրելու համար կիրառեցին այսօրուանը։

էդ ինձ շատ հաճելի էր, շատ հաճելի էր լսել ժամանակակից էլեկտրոնային շաբլոններ տեսնելով ապագայ մեգապոլիսի պատկերները։

իհարկէ, մեծ ֆիրմաները դեռ կան՝ սոնին ու կոկան երեւում են։ ինչը ինձ յանգեցրել ա մտքին, որ ինչ անկապ ա, որ էդ, ընդամէնը քաղցր ջուր վաճառող ընկերութիւնը դեռ գոյութիւն ունի, ու աշխարհը զաւթած ա պահում։ ինձ մօտ ցանկութինւն առաջացաւ այլեւս երբեք կոլա չառնել, որ դրանք մի քիչ աւելի շուտ կորցնեն իրենց կարեւոր ըմելիք սարքողի ստատուսը, չէի մտածում որ ապագայում լինելու են։ ու իսկապէս, ապագայում պէտք ա ինքդ քեզ ռիւորդ անելու շատ ձեւեր ունենաս, բացի կոլայից։ կոլան սենց տեխնոլոգիական առաջընթացի հետ շատ չի բռնում, ինձ թւում ա։

էլի էսթետիկայի մասին, աղջիկները անսովոր ու տարօրինակ, ոչ նուրբ կամ թեթեւ էին։ տենց կազմուածքով աղջիկներ միջինարեւելեան երեւանի փողոցներում լիքն են, փնտրել պէտք չի։

այնուամենայնիւ, պէտք ա իմ ծեծուած բառերն ասեմ՝ այս ֆիլմը լիբերալ հասարակութեան ստեղծած ֆիլմ ա։ մարդիկ էակներ են, որ հաւատում են հեքիաթներին, որ իրենք իրենց մասին ստեղծում են։ ֆիլմում ունենք մի քանի ուժ՝ պետական֊ոստիկանականը, իր շահերով, կորպորատիւը՝ իր բիզնես շահերով, եւ առաջացող ըմբոստների ուժը, որը սկսում ա պայքար քաղաքական իրաւունքների համար։

ֆիլմը նկարած ա շատ սիրուն, ու ես ցանկութիւն ունեմ այն կրկին նայելու՝ պարզապէս հակաուտոպիական արեւելեան քաղաքի պատկերներ նայելու համար։ այդ պատճառով քաշեցի գոստ իհ ը շելլը, որ այնտեղի պատկերները նայեմ։ տեսնեմ՝ շատ աւելի անհետաքրքիր են, շատ աւելի վատ են արտայայտում աւտորիտար վարչակարգը։

այդ երկու ժամ քառասուն րոպէն ես չզգացի ինչպէս անցան, երբ դուրս եկայ, զարմացայ որ այդքան ժամանակ ներսում էի։ ու յետոյ կարդացի, որ ամերիկացիների հետ խնդիր կայ, իրենք չեն կարողանում այդքան ժամանակ նստել նայել կինո, ուր ամէն տաս րոպէն մէկ իրենց պայթիւն չեն կերակրում։ փաստօրէն ես կարողացել եմ, ու այդ համար էլ եմ ֆիլմը գնահատում, որ դանդաղ, աւելի ճապօնական հոսանք ունի, չի ապշեցնում քեզ դինամիկ կադրերով ուշադրութիւնը պահելու համար յաճախ յաճախ։

այլ հակառակը, ինչպէս ասացի, էդ քաղաքի կադրերն եմ ուզում, թէկուզ միայն տենց կադրեր, պարզապէս առանց սիւժէ, կը միացնէի, կը նայէի հակաուտոպիական արեւելեան քաղաքին։

ի դէպ, առաջին ֆիլմն էլ նենց չի որ գնահատեց ունկնդիրը։ ոչ գնացին դիտելու, ոչ էլ իրական վարկածը տեսան՝ ընկերութիւնը հեփի էնդոտ աւարտ պարտադրեց ռեժիսորին, ու տարիներ անց միայն, նա կարողացաւ (կներէք հանրահայտ բաներ պատմելու համար) դայրեքթըրս քաթ վարկածն անել, որը եւ դուք երեւի տեսել էք։

ու հետաքրքիր ա, որ ֆիլմը պայթեց իր ստեղծումից մի տաս տարի անց, վիէյջէս֊ների դարաշրջանում, ու այդ ժամանակ նոր դարձաւ կուլտային։ այն էլ որոշ շերտի համար։

շունը՝ շատ յուզիչ շուն էր։

հետաքրքիր էր, որ կային մշակութային յղումներ, որից ակնյայտ ա լինում որ ֆիլմը ամերիկեան ա։ ու էդ հաւէս ա որ իրենք ունեն էդ յղումները։

ու այո, սասպենս կար՝ դուք կարծում էք էսպէ՞ս ա, իսկ իրականում լրիւ այլ ձեւ ա։

նեքսուսը՝ ռէյչըլը ինչքան ռետրո էր նայւում այսօր, այդ կինոյի մէջ։ ինչքան հին ու անկապ։ դէ նա ինձ էն ֆիլմում էլ դուր չէր գալիս։ իսկ իրան գլխից խփելը երեւի արդէն մեմ ա։

ու ինձ դուր չի գալիս այդ հրաշքի մասին շեշտած խօսելը, յիշէք մարդիկ, որ դուք ունէք հրաշք գործելու՝ այլ մարդ ստեղծելու ունակութիւն, եւ գնահատէք ձեր՝ մարդ ստեղծելու ձեռնարկութիւնը որ ստեղծել էք։ ու կարծում եմ, որ մարդը էդ ծնուած «երկաթը» չի, էդ դանդաղ դանդաղ առաջացող ու ձեւաւորուող մշակութային էակն ա, որ նայում ա ու վայելում ա ֆիլմեր։ ու եթէ հրաշք ա՝ էդ ա հրաշքը։ էն, որ բիզնեսին կարող ա պէտք լինեն ծնող ռոբոտներ, ականջներից ձգած միտք ա՝ լոնգ թերմ աւելի էժան ա արտադրել, քան ծնող ստրուկներ պահել։ ու իրականում, եթէ նայենք ինչ հետազօտութիւններ ունենք, ասենք ունենք երեխային լրիւ առանց մայր աճեցնելու ուղղուած հետազօտութիւններ, հասկանում ենք, որ մօր մարմնից դուրս յղիութիւնը լրիւ իրատեսական ա մօտ ապագայում։ ու նման հարցերը լուծուող են։ ու հա, շատ բան չենք հասկանում կեանքի մասին, այդ պատճառով էլ տենց ֆիլմեր նայում ենք։

սցենար գրողնգրն ակնյայտօրէն տեղեակ էին այդ տեսակի կինոներ նայողների հակումներին՝ դաւադրութեան տեսութիւններ եւ ինտերպրետացիաներ յօրինելու, ու մեզ առատ հող տուեցին ապագայ տեսութիւնների համար։ դա ինչ֊որ ռեկուրսիւ ու ծիծաղելի բան ա, երբ իրենք գիտեն որ մենք այդպէս ենք անում, ու դա սկսում են հաշուի առնել սցենար գրելիս կամ բեմադրելիս։

ամփոփելով ասեմ՝ որ ուզում եմ տենց ապագայ հակաուտոպիական ճապօնական քաղաքներ ցոյց տուող կինոներ նայել։

նաեւ ասեմ, որ երբ լոյսն միացաւ, ինչ֊որ շատ տարօրինակ մարդիկ էին դուրս գալիս դահլիճից։ ոնց որ տեղացի լինէին, այսինքն հէնց տեղացի էին, բայց նենց էին շարժւում, ու էդ մեծ պոպկորնի կամ կոլայի շշերը որ տանում էին, առհասարակ չէին բռնում մեր իրականութեան հետ, ու բնաւ սոց․ ռեալիստական չէին, ինչը լաւ ա, բայց գուցէ բաւական հակաուտոպիական տեսք ունէին, ինչը չի ուրախացնում, մանաւանդ էս կինոյից յետոյ։ իսկ ինչը ուրախացրեց ինձ, այն էր, որ երբ ես նայեցի հետ, իմ առաջին շարքից, տեսայ որ երրորդ շարքում նստած աղջիկն ու իր ընկերը շատ գնահատում են, որ իրենք իրար մօտ կան։ ու շատ երջանիկ են որ այդպէս ա։

մտածեցի, որ ես չէի կարողանայ գնահատել ու ուրախ լինել որ ինձ մօտ մէկը կայ ու շատ ուրախ եմ որ գնահատողներ կան ու սիրողներ կան։ #սայրի_վրայով_վազողը #2049 #ֆանտաստիկա #հակաուտոպիա

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Մեզ մօտ «Y» սերունդ չի, մեզ մօտ «Կ» սերունդ է։ «Կայֆաւատ» բառից։ Որը չափում է իրենց ապրած օրուայ արդիւնաւէտ լինելը նրանով, թէ ինչքան «կայֆ» է ստացել։

Եթէ այդ «կ» մարդիկ տեխնիկական եւ լեգալ խնդիրներ չունենային թմրադեղեր ստանալու հետ, ապա շուրջօրեայ ուղեղին դրանցից կը մատակարարէին։ Ու այսպէս «էշացած» կապրէին։ Գուցէ այդ պատճառով էլ այնքան սիրուած է «վիրտուալ» իրականութիւնը։

Ու իմ ապագայի տեսութիւնն, իմ հակաուտոպիան սա կը լինէր՝ նոր հասարակութեան մէջ բոլորը կը նստեն նախ հոլո֊ոսպնեակների, յետոյ հոլո֊կոնտակտային֊ոսպնեակների, յետոյ ձեւ կը գտնուի անթել ձեւով այդ ամէնը հաղորդել ուղեղ։ Դա նախ շատ կիրառելի յատկութիւններ ունի, ու հոլո֊մարդիկ կանուանեն նրանց, ով դրանից խուսափում է յետամնաց, եւ անցեալից կառչող։ (իրենց մէջ իրօք կը լինեն յետամնաց մարդիկ շատ քանակութեամբ)։ Ինչպէս հիմա ասում են, որ էլեկտրոնային գիրք չսիրողները յետամնաց են։ Ու այդ վիրտուալ իրականութիւնը, իհարկէ, էլ․ գրքերի պէս չի լինի drm֊ից ազատ։ Ամէնը կը լինի դրա տակ, կապուած է լինելու կորպորատիւ սերուիսների(sasss) հետ՝ վիրտուալ դրայւ, վիրտուալ խոհանոց, ամէն ինչ։ դու վճարում ես խոհանոցի համար, ստանում ես քո «չոր կերը», բայց ափսէի վրայ տեսնում ես սպանիչ մի բան, լեզուիդ վրայ էլ սպանիչ համ է լինելու։ ու մենք վճարելու ենք ամէն պիքսելի համար, եւ ամէն գրամմ թմրանիւթի համար, որոնք մեր կեանքը զարմանահրաշ են դարձնում։

Այդ վիրտուալ զարմանահրաշը ինքնին թմրանիւթ է լինելու։ Դրանից ոչ մէկ իր կամքով չի ուզի հրաժարուել։ Իհարկէ, թմրանիւթերի վրայ նստելը առողջութեան խնդիրներ կառաջացնի, բայց դա էական չէ, քանի որ մարդիկ վատ չեն զգալու իրենց՝ ընդամէնը աւելի շատ են վճարելու թմրանիւթերի համար, որ այս կամ այն հիւանդութեան սիմպտոմներն են ծածկում։

կարող եմ երկար զարգացնել թեման, պատկերացնում եմ ամէնը, կրթութիւնը, դասակարգերը, բայց չարժի, քանի որ «կ» հասարակութեան մարդիկ այսքանն էլ դժուարութեամբ են կարդում, պէտք է թուիթի պէս կարճ գրառում անել, ու պարտադիր՝ ծիծաղելի, որ կարդան, քանի որ դէ պէտք է «կայֆ» լինի։ ու «կայֆի» մատակարարողն է հարգուած, տժժացողն է հարգուած։ ոչ թէ այս ձեւ «աբիժնիկ» լինի։

#հակաուտոպիա #սերունդ #կայֆ #կայֆաւատ #տեխնոլոգիաներ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)