ի՞նչ ընդհանուր բան կայ կնոջ եւ տնայինի մէջ։ լիքը, ասեմ։ հիմա բացատրեմ։

լա՞ւ ա, երբ ուսանողներին շնչելու ժամանակ չեն տալիս, լիքը գործ են տալիս անելու։ ինձ թւում ա, հա։ ընդհանուր առմամբ։ որովհետեւ, երբ միայն տեսական են իմանում, երբ չեն շօշափել, իրենք չեն իրականացրել դա, չեն զգացել, չեն թաթախուել, չեն սուզուել այդ գործի մէջ, չեն տառապել տնայինի վրայ, չեն հասկանալու։ տէնց անկապ օդում մնացած բան կը լինի գիտելիքը, ու շուտ էլ կը մոռացուի։

միւս կողմից, ես ինքս չեմ սիրում, երբ ինձ շատ են բարձում, զի ինձ մտածելու ու զարգանալու ժամանակ ա պէտք։ ու ես միշտ մտածելու բան ունեմ։ ու կարդալու բան ունեմ։ ու անելու բան ունեմ։ իսկ իրենք, իրենց դեբիլ տնայիններով, ինձ խանգարում են։

ես ի՞նչ էի անում՝ բնական ա, անում էի էն ինչ ուզում եմ։ բզբզում էի իմ կոդը, որը կապ չունէր տնայինի հետ։

բայց ի՞նչ էր անելու միջին վիճակագրական ուսանողը։ ոչ մի բան։ գնալու էր խմէր, աննպատակ ֆբ հոսք կը թարմացնէր, ու դա դեռ լաւ ա։ հաւանական ,ա որ գնալու էր նստէր ոչ մի բան չանէր։ զի բա ի՞նչ են անում մարդիկ։ ձգտում են ոչ մի բան չանել։ նահանգներում խնդիր ա, որ մարդիկ գալիս են տուն, ու փլէյսթէյշնին են կպնում։ բայց դա դեռ լաւ ա։ ինձ թւում ա, մարդկանց մեծ մասը, զուտ ոչ մի բան չէր անի։

այնպէս որ թող տնայիններ անեն։

իսկ կինն ու ընտանիքը տնայինների պէս բան ա։ ի՞նչ ես անելու, եթէ չունենաս։ ոչ մի բան։ դէ գնա, գոնէ կը տառապես, կնոջ քմահաճոյքները կը բաւարարես, երեխայ մեծացնելու փող կաշխատես տառապելով։ տնտեսութեանը զարկ կը տաս։

իսկ ես նախընտրում եմ բզբզալ։ զի ես տնային անող չեմ։ ու փող աշխատող չեմ։ ու էդ ամէնի հաւէսը չունեմ։ ես աւելի ինձ համար հետաքրքիր կեանք եմ ուզում։ ու երեւի արժանի եմ աւելի հետաքրքիր կեանքի։ քան կանանց տնայիններն անելու։ աստուած։ աստուած։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)