պուտինի բախտը բերում ա նրանով, որ չնայած իր համակարգը չի սատարում լաւ ստարթափների ստեղծմանը, ազատ շուկային եւ զարգացմանը, եւ ազնիւ աշխատող գիտնականները փախչում են էֆէսբի֊ից, ոստիկաններից, որ գործ են կարում, կամ փայ ուզում, չնայած այդ ամէնի՝ ռդ֊ն հզօր մարդկային պոտենցիալ ունեցող երկիր ա, եւ գիտական, ճարտարագիտական աւանդոյթներ ունեցող երկիր ա։

ու սպուտնիկ հինգը՝ լաւն ա, վատն ա՝ ստեղծելու ունակ ա։ այլ պատուաստանիւթեր էլ ստեղծել ունակ էր։

այ եթէ պուտինին հասնէր ադրբջան, կամ վրաստան, կամ հայաստան՝ ո՞նց էր ինքնացուցադրուելու։ ինչո՞վ էր ինքնացուցադրուելու։

ռուս աւտոկրատների եւ դիկտատորների բախտից՝ ինչքան չեն ճնշում ռուս ժողովրդին, միեւնոյն ա դեռ ռեսուրսներ ա ունենում լաւ գործ անելու։

#գիտութիւն #ռուսաստան #աւտոկրատիա #դիկտատուրա #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

նրանք, որ ձգտում են դիկտատուրայի, մոնարքիայի, իրականում դիկտատուրա չեն ուզում։

իրենք ուզում են էն դիկտատուրան ուր իրենց համար գրաւիչ վիճակն ա թելադրւում, եւ մնացածը՝ դատապարտւում ա։

իրենք յաճախ ասում են, որ ժողովրդավարութիւն չկայ՝ ընդամէնը այդ բրենդի տակ մատուցւում ա այն ամէնը, ինչից իրենք վախենում են։

իսկ գուցէ իրականում գիտակցում են, որ ժողովրդավարութեան դէպքում՝ իրենք ներկայացուած կը լինէին, բայց երեւի թէ գիտակցում են, որ բաւական համախոհ չէին ունենայ, որ իրենց քաղաքական օրակարգը պարտադրուած լինի՝ զի կան շատ այլ շերտերի ներկայացուցիչներ՝ իրենց պահանջներով եւ շահերով։

ու իսկապէս՝ սովորաբար դիկտատուրան չի լինում ազատական՝ այն վաճառում ա հէնց հետադէմ, կոնսերուատիւ, «աւանդական» արժէքները, որոնք եւ պատրաստ են առնել նրանք, որ դիկտատուրա էին ուզում։ դիկտատուրան, ընդհանուր առմամբ՝ այլ բան վաճառելու չունի էլ, ու էդ մարդիկ չեն գիտակցում, ինչքան էժան են իրենք իրենց վաճառել նուիրուելով վարչակարգին։

#ժողովրդավարութիւն #մոնարքիա #դիկտատուրա #ազատութիւն #հանրութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

հակաուտոպիա․

մի պետութիւն ուզում ա անջատել իր բնակիչներին համացանցից, զրկի կարգիչներից եւ դիւրակիր սարքերից։

եւ որոշում ա պատենտաւորել լեզուն։

արգելում ա այլ երկրներին իրենց այբուբենով՝ տառերով, եւ իրենց լեզուի աջակցութեամբ սարքեր արտադրել։ պարզաբանում ա՝ սրիկաներն օգտագործում են մեր ազգային հարստութիւնը, մե՛ր տառերը, մե՛ր լեզուն։

ստեղծում են յատուկ կոմիտէ, որը լեզուի օգտագործման արտօնագրեր ա բաժանում։ տալիս ա մի երկու «դաշնակից» օտար հրատարակութիւններին, եւ արգելում ա լեզուն օգտագործել մի շարք տեղացի հրապարակախօսներին, բլոգերներին եւ վլոգերներին՝ լեզուն ոչ պատշաճ, ոչ կարգին լինելու պատճառաբանութեամբ։

անցնում են «չե՛նք թողնի այլասերել մեր լեզուն» տրանսպարանտներով երթեր։

այսպիսով անհնար ա ստացւում գրել իրենց լեզուով համացանցում, խօսել իրենց լեզուով ռադիոկայաններում, իսկ բնակիչները չեն կարող կարդալ որեւէ այլընտրանքային եւ ոչ կոպիտէի կողմից արտօնագրուած աղբիւր։

հանրութեան որոշ զանգուածում ֆլեշկաներով շրջում են արգելուած տեքստեր, կամ ձայնագրութիւններ, եւ ընդունւում ա նոր օրէնք՝ ոչ միայն լեզուի սխալ կիրառութեամբ տեքստերն ու ձայնագրութիւններ արտադրողները պիտի պատժուեն, այլ եւ սպառողները՝ լեզու այլասերող տեքստերը ազդում են քաղաքացիների ընկալման վրայ, փտեցնում այն, դարձնում այդ մարդկանց այլասերուած բառերի եւ արտայայտութիւնների կրող։

«դոնոս»֊ի առարկայ ա դառնում, եթէ մարդու շուրթերից թռել ա ոչ պետական ստանդարտներին համապատասխանող բառ կամ արտայայտութիւն։ այդպիսի մարդկանց հնարաւորինս շուտ մեկուսացնում են, որպիսի կանխեն վարակի տարածումը։ մեկուսացուած մարդկանցից դեռ ոչ մէկ չի վերադարձել։

#հակաուտոպիա #դիկտատուրա #լեզու #համացանց #վերահսկողութիւն #խօսք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

երէկ մի հատ ռուսաստանցի աղջիկ պատմում էր, թէ, փարթի էլ չէր, անկապ նստած թէյ էին խմում, առանց երաժշտութեան, առանց ալկոհոլի, հարեւաններն եկան, ասացին՝ աղմկում էք։

ասաւ, եթէ տասնմէկնանց մէկ րոպէ լինէր, այլ ձեւ կը խօսէին, կասէին՝ ոստիկանութիւն կը կանչենք։ իսկ հիմա, ընդամէնը՝ աղմկում էք։ ասաւ, թէ ասացին՝ բարձր էք ծիծաղում, մենք ծիծաղը լսում ենք։

ու մենք խօսեցինք, թէ սա հակաուտոպիայի պէս ա։

ասենք, մի երկիր կայ, ուր ծիծաղելն արգելուած ա։ անբարոյական ա համարւում համ էլ։

ու տէնց ոստիկանութիւն են կանչում, ոստիկանները գալիս են, դուռը կոտրում են, գոռում են «նա պըլ», ու տանում։

իսկ որոշ մարդիկ հանդուրժող են։ ասում են՝ դէ հասկանում եմ, իրենք էլ ծիծաղող են։ դէ թող ծիծաղեն, բայց իրենց տանը, ու նէնց որ չլսուի։ թէ չէ, երեխաս տեսնի որ ծիծաղում են, ի՞նչ կը լինի։ կարող ա նա էլ մեծանայ, ծիծաղող դառնայ։ իսկ ոմանք՝ չէ, էս ծիծաղողներին պէտք ա հաւաքել ռադ անել էս երկրից։

բայց իրական դիկտատուրաներում, ինձ թւում ա, տխրելն ա արգելուած։ իսկ ծիծաղելը՝ խնդրեմ։ զի կեանքը լաւն ա։ իսկ տխրելով դու շեշտում ես, որ գուցէ եւ այնքան էլ չէ։

#դիկտատուրա #հակաուտոպիա #անկապ #պատմութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ռուսներն ասում են՝ «յիմար՝ յիմար է, բայց օճառ չի ուտում» (դուռակ֊դուռակ ա միլա նե եստ)։ նրանք, ով ոգեշնչուած են կոմունիզմի գաղափարներով, ով հիանում է Հիւսիսային Կոռեա֊ով, չեն շտապում գնալ այնտեղ ապրել եւ պայքարել որ մեր երեխեքին լաւ լինի պայծառ ապագայի համար։

#կոմունիզմ #հիւսիսային_կոռեա #դիկտատուրա #վարչակարգ #պայքար #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

via @{մայոր Թոմ (Major Tom) ; unamutaba@spyurk.am}

http://vimeo.com/25805971

#georgian #georgia #short #vano-burduli #graffiti #censorship #dictatorship #cortazar #julio-cortazar #վրաստան #վրացական֊կինո #վրացերեն #կինո #կարճամետրաժ #գրաֆիտի #գրաքննություն #դիկտատուրա #կորտազար #վանո֊բուրդուլի #թբիլիսի #արվեստ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)