2022-06-25-12243672

էն օրը ծնողներիս մօտ էի, ու գտայ ինձ լրիւ ոչ ունակ հեռախօսների մասին հարցերին պատասխանելու։

զի ըստ իս՝ բոլորն ահաւորն են։ չկայ սարք որը ես կը հաւանէի։ մենակ էն որ մարտկոց փոխելու համար պիտի քանդես, կամ որ, ոնց որ իմ «սոնի»֊ի հետ եղաւ, տպասալի կոնեկտորը մաշուել ա, արդէն ահաւոր ա։ բոլոր սարքերի «բութ լոադերները» փակ են։ որոշներինը լինում ա բացել՝ բայց իմէյլ տալով։ յետոյ՝ սեփականատիրական ծրագիր օգտագործելով։

եթէ եւ բացես՝ շատ օգուտ չկայ՝ միջուկն իրենցն ա ու փակ միջուկ ա։ ամենակարեւորը միջուկն ա՝ չգիտես ինչ ա անում։

սէյլֆիշն ու ուբունտուն անդրոիդի փակ միջուկն են օգտագործում։ նոյնիսկ սէյլֆիշի ֆայլային համակարգով զբօսնում ես՝ զզուելդ գալիս ա՝ աղբանոց ա, ինչ ասես չկայ ամէն տեղ խցկած որ անդրոիդի կոդն աշխատի։

համարեա գրեթէ չկայ տէնց սարք, որի վրայ ոչ թէ քո ուզած, այլ որեւէ ոտից֊գլուխ ազատ ծրագրակազմ դնես, աշխատի։ գոնէ միջուկից սկսած։

ամենալաւ վիճակում են texas instruments֊ի omap չիպսետները՝ mainline միջուկում բաւական աջակցութիւն ունեն։

ու ինչքան էլ շուտ չնստի «փայնֆօնը», ես պատրաստ եմ իր համար երկրորդ մարտկոց քարշ տալ ու փոխել (կարո՛ղ եմ) ու պատրաստ եմ ամէն տեղ մտնելիս սնել, իսկ թէ նստի՝ գրողի ծոցը, ես մէկ ա միշտ ցանցին էլ կկպած չեմ, մէկ մէկ էլ օֆլայն ա կարելի լինել։ բայց գիտես մարդիկ սարքել են սարք, որը ̶ռ̶ո̶ւ̶ս̶ա̶ս̶տ̶ա̶ն̶ ̶չ̶ե̶ն̶ ̶թ̶ո̶ղ̶ն̶ո̶ւ̶մ̶ ̶ն̶ե̶ր̶մ̶ո̶ւ̶ծ̶ե̶լ̶ բաց ա, ինչ ծրագրակազմ ուզում ես՝ դիր։

թոյլ ա՝ դէ ինչքա՞ն թոյլ պիտի լինի՝ աւելի լաւ, թող մտածեն մարդիկ երբ ծրագիր են գրում։ էկրա՞նն ա վատը՝ դէ ինչքա՞ն վատը պիտի լինի, երեւում ա չէ՞ ինչ ա գրած։

vga գոյներով չի, կամ cga գոյներով չի՝ ու այո, ապրել ենք մենք cga գոյներով, դրանից յետոյ հրաշք ա pinephone֊ի էկրանը։

ես շատ գոհ եմ որ pine64֊ին փող եմ տուել ստանալով սարք, որը թւում ա շատերին ոչ շատ կիրառելի։ «սոնի»֊ն սէյլֆիշով էլ չի աշխատում, գրեթէ միշտ «փայնֆոն»֊ով եմ կամ «մոտորոլա դրոիդ»֊ով։

ու ես բանկային ծրագրեր մէկ ա չեմ օգտագործում։

#անկապ #տեք #հեռախօս #ազատութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ անկապ  տեք  հեռախօս  ազատութիւն