այսօր մէկը գրում էր՝ միջավայրից ազդուելու մասին, մէկն էլ՝ միջավայրը չընդունելու, հարազատ չզգալու մասին։ միւսն էլ գրում էր թէ սէնց բան ա բացայայտել, եւ իրան արձագանքի մէջ կար՝ հա, ես դա մի տաս տարի առաջ եմ բացայայտել։ զի աշխարհ մտնելու ու բացայայտելու տարիքն ա, մէկի մօտ տաս տարի առաջ էր, մէկի մօտ էլ՝ հիմա ա։ մէկի համար թարմ զգացմունք ա, մէկի համար՝ անցած փուլ։

մէկն էլ լուծում էր առաջարկում՝ պիտակէ՛ք, որ կրկին ու կրկին նոյն թեմաները չքննարկենք, նոյն նկարները չտարածենք, նոր բան աւելացնենք, ու զգացուի զարգացումը։

ես էլ էսօր մեկնաբանել եմ, կրկին, թէ ինչ լաւն եմ համարում մեզ՝ բացայայտող, խորացող, կարդացող, նայող, լսող, մտածող, ոգեշնչուող, տխրող՝ ու տեսնում եմ որ մարդիկ իրենց քթից էն կողմ բաներով են տարւում։ ահաւոր հաւէս ա երբ մարդու՝ իր իսկ կենդանի մնալու համար ձեռք բերուած խելքն արտայայտում ա կողմնակի էֆեկտներ՝ հետաքրքրասիրութիւն, օրինակ։

ինչի՞ եմ այս ամէնը գրում՝ զի սա լրիւ իմ միջավայրից ազդուած գրառում ա։ ու ուզում եմ ասել՝ անկախ նրանից, արդե՞օք դժգոհ էք երեւանից, թէ դաշնեզերքի ընկալումից՝ կարեւոր եմ համարում սովորել ընդունել, գնահատել ու սիրել ձեր միջավայրը։

ես ունեմ երեւանը ատող գրառումներ։ դրանցից իհարկէ հպարտ չեմ, բայց չեմ էլ ամաչում։ վանօն տեքստ ունի՝ հայրենիքի մեծն ա լաւը։ ասում ա՝ հա, գուցէ եւ ճիշտ էք, սա ու սա ա լաւը, բայց ունենք ինչ ունենք։

ու պայմանական թիֆլիս սիրելը հեշտ ա։ այ պայմանական երեւան սիրելն ա բարդ։ իսկ իրականում պայմանական երեւանն ա աւելի հարազատ, ինչքան էլ չուզենք էդ հարազատը չսիրել։ չսիրելը՝ հեշտ ա։ սիրելն ա դժուար։ սիրելը՝ աւելի սիրողի մասին ա, քան սիրուածի։

#անկապ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)