2022-07-11-12618097

երէկ «հումուս֊կիմչի» պատահասկան ռուսներ էին եկել, որ այն գտել են «համացանցով»։ ուտում֊խօսում էին, մէկն էլ դժգոհում էր թէ բաւական հարուստ չի մենիւն, չհաւանեց։

ես «կիմչիի» պատրիոտ եմ, արիւնս եռաց, ուզում էի պատռել վերնաշապիկս, դէմքին թռնել, ասել՝ «եկել ես քսան միլիոնանոց քաղաքից հազիւ մի միլիոնանոց, աւտօտնակի օբյեկտին պահանջներ ես դնում», մէկ էլ իրենց մէջ եղած աղջիկներից մէկն ասաց՝ «ուզում ես հարուստ մենիւ՝ գնա մոսկուա։ չես ուզում չէ՞ մոսկուա գնալ։ ոչ մէկս չենք ուզում չէ՞։ դէ սսկուի ու կեր»։

տէնց, մէկ էլ բանկերից էին խօսում։ բոլորն էլ ստեղ եկել էին պատերազմի սկզբից յետոյ ու հաշիւներ բացել, յետոյ գնացել ինչ֊որ այլ երկիր։ բոլորի մօտ փողը երբ փոխանցում են իրենց, միւս օրը նստում ա, բացի մէկից։ իրան ասացին որ երեւի նրանից ա որ աշխատանքի պայմանագիրը բանկ չի ներկայացրել, զի բանկի համար կարեւոր ա թէ որտեղից ա իր եկամտի աղբիւրը։ ասացին որ գնայ ու տայ իրանց պայմանագիրը։

բոլորով պայմանաւորուեցին որ գնալու են կոնկրետ եւրոպական երկիր ու էնտեղ կապրեն մօտակայ ամիսները։

#անկապ #զրոյց

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ անկապ  զրոյց