2022-08-20-13513435

ուրեմն, դուրս եմ գալիս տանից, ինչպէս սովորաբար, լափթոփը ձեռքս։

(*

բանն այն ա, որ եթէ անջատուի կորպորատիւ ցանցից, յետոյ կպնելը տաս րոպէ ա տանում։

զի նորմալ թունել չեն տալիս։ տալիս են ինչ֊որ «վիպիէն»֊ի ծրագիր ուինդոուսի համար։

նաեւ տալիս են գրաֆիկական «աքսէս» մի այլ սեփականատիրական ծրագրի միջոցով, որը, բարեբախտաբար, լինուքսի վարկած ունի։

բայց միայն x86_64 բինարներ էին տալիս։ arm֊ի համար հաւաքած տալիս էին, բայց՝ «քրոմօս»֊ի համար։

հիմա, վերջերս ստուգեցի, նաեւ տալիս են 32 բիթանի arm֊ի համար ու լինուքսի։

փայնբուքի չիպսէթը aarch64 ա, որը կապ չունի 32 բիթանի տարբերակների հետ, ի տարբերութիւն ինթելի, դրա ընդլայնումը չի։ բայց այդ կոնկրէտ չիպսէթն ունի նաեւ armv7 հրամաններ, ես դա շուտ էի ջոկել, որ oberon linux revival֊ը դրա վրայ ստարտ եղաւ, աշխատեց։

հիմա փորձեցի դեբեան chroot ունենալ, ու իրա տակից աշխատեցնել այդ սեփականատիրական ծրագիրը՝ նատիւ արագութեամբ աշխատում ա փայնբուքի վրայ։

բայց սա ես շեղուեցի։

*)

սպասում եմ վերելակը գայ, մէկ էլ հարեւանի տղան ա դուրս գալիս, էլի մօտենում վերելակին։

վերելակի մէջ ասում ա՝ «ծրագրաւորո՞ղ էք»։ ասում եմ՝ «դէ հա»։ ասում ա՝ «ես տէնց էլ գիտէի»։ ու շարունակում ա՝ «իսկ ի՞նչ լեզուով»։ չիմացայ ինչ ասեմ, ասացի՝ «տարածուածներից գօ֊ն եմ համակրում»։ ասաց՝ «ես էլ ջաւա սկրիպտ եմ սովորում, որ անցնեմ գործի»։

ու լռեցինք։

ես չգիտէի ինչ ասել։

նախ ես չեմ զգում ինձ մեծ ու վեհ, որ ասեմ՝ ապրես, բան։ ո՞վ եմ որ գնահատական տամ։

իրականում ես կարծում եմ որ լաւ ա անում՝ զի ելք ա, ու պէտք ա դասակարգային ճեղքում անել աղքատութիւնից՝ միջինոտ տեղ։

բայց մէկ ա չգիտէի ինչ ասել։

տէնց շարունակեցինք լռել, մուտքի դուռը նա բացեց, ես դուրս թռայ, պարզուեց ինչ֊որ կին ա մտնում, նա մնաց, ես զգացի որ թռայ իրանից առանց բան ասելու, սպասեցի մօտենայ, ասացի՝ «դէ մինչ», ու գնացի դէպի մեքենայ։

հոգոց։

նա էլ երեւի մի քսան տարուց կը մտածի՝ «ահա թէ ինչի էր նա լռում»։ իսկ գուցէ եւ չէ։

#ծրագրաւորում #դասակարգ #ճեղքում #վերելակ #զրոյց #պատմութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ծրագրաւորում  դասակարգ  ճեղքում  վերելակ  զրոյց  պատմութիւն