մեջբերում Թիֆլիսի մասին

լրիվ կարդալ այստեղ

Եւ այս ամենի արդյունքում փոխվում են նաեւ մարդիկ, անխուսափելիորեն են փոխվում, որովհետեւ քաղաքաշինության լեզուն հզոր է մնացած բոլոր լեզուներից: Դե՛ պատկերացրեք` մարդն առավոտյան արթնանում է եւ տեսնում մի փողոց, որտեղ ամեն ինչ մտածված է, որը մաքուր է ու ընդարձակ, որտեղ ամեն շենք կարծես նկարչի վրձնի տակից է հենց նոր դուրս պրծել: Մարդու ռեակցիան միակն է եւ կանխատեսելի. նա լավ է զգում իրեն եւ ժպտում է: Լավ է զգում նաեւ կողքինը, որը նույնպես ժպտում է, հետո նրանք իրար են նայում եւ շարունակում են ժպտալ, հետո իրենք լավ են զգում, որ դիմացինը ժպտում է իրենց: Հետո նրանք կանգնում ու մտածում են, որ այս շենքը հենց այսպես այստեղ է եղել մեկ դար առաջ, երկու դար առաջ, որ այդ շենքի մոտով անցել են իրենց պապերը, տատերը: Նրանք այստեղ ապրել են ու արարել, հաղթել են ու պարտվել, վայելել ու տառապել: Ու մարդը հպարտություն է զգում, որ ինքը անցյալ ունի, ծագում ունի, պատմություն ունի, որ բիճ չէ, այսինքն` բոզի վաստակ… Հետո մարդը հանկարծ հասկանում է, մտածում` ես ախր բոզի վաստակ չեմ, ինչի պիտի ինձ բոզի վաստակի նման պահեմ կամ բոզի վաստակի արժեքներով առաջնորդվեմ: Էս ախր իմ տունն է, իմ հայրենիքը, էն դիմացի մայթին կանգնածն իմ եղբայրն է, իմ քույրը, իմ պապի առաջին սիրո թոռը, պապիս ընկերոջ թոռը: Իմ պապն ու իր պապը ախր էս խինկալիանոցում խինկալի են կերել իրար հետ, գինի խմել, նարդի խաղացել: Գուցե կռիվ ու թշնամություն էլ են ունեցել հետո, բայց մեծ մարդիկ են եղել, խմել` խելքները գցել են, չեն հասկացել… Ինչ լավ բան ա տուն ունենալը, ինչ լավ բան ա հայրենիք ունենալը, ինչ լավ բան ա ծագում ու պատմություն ունենալը, բիճ, այսինքն բոզի վաստակ չլինելը:

ու տենց

պիտակներ՝ ազատութիւն  ճարտարապետութիւն  մէջբերում 
վայր՝ թբիլիսի