ետմ֊ի նշանը կոկա֊կոլայի վրայ։ ռուսերէն, բնականաբար։ շշալցուած է հայաստանում։ ես այն տեսել եմ նաեւ մոնիտորի վրայ։
#ետմ #կոկա
Բնական է, որ ԼՏՊ֊ն չի երազում ԵՏՄ֊ի մասին։ Պարզապէս դա իրողութիւն է, իսկ իրողութիւնը պէտք է ընդունել, այլապէս մնում ես մոլուցքի եւ պատրանքի ազդեցութեան տակ, կորցնում ես կապը իրականութեան հետ։
Բնական է, որ ես ԵՏՄ֊ից ոչ մի դրական ակնկալիք չունեմ։ Եթէ մի կողմ թողնենք տնտեսական բաղադրիչը, ես ընկալում եմ ԵՏՄ֊ն նախ եւ առաջ որպէս սպառնալիք ժողովրդավարութեանը եւ հիմնարար ազատութիւններին(խօսքի, հանրահաւաքների, թուային, եւ այլն)։
Ձիւ֊դո֊ում յաճախ փոխարէնը դիմադրելու, աշխատում են տրանսֆորմացնել հակառակորդի ուժը, փոխել դրա ուղղութիւնը։ (երեք տարի պարապել եմ)։
Եթէ մենք ունենանք նորմալ եւ ընտրուած իշխանութիւն, դա հնարաւորութիւն կարող է տալ լինել խաղացող, հոգալ սեփական շահի մասին եւ հետեւաբար նուազագոյնի հասցնել ԵՏՄ֊ի բացասական ազդեցութիւնը, պահել հիմնական արժէքները(օրինակ՝ չվտանգել հայերէնը), արժանավայել մնալ այս ընթացքում, եւ նուազագոյն կորուստներ ունենալ այնժամ, երբ ԵՏՄ֊ն փլուի։
#լտպ #ետմ #ազատութիւն #################