2022-04-19-10684154

evince֊ը հիմա, գոնէ gentoo֊ում, ունի libhandy֊ից կախուածութիւն։ դա գրադարան ա, որ librem նախագծի շրջանակներում ա ստեղծուել՝ gtk ծրագրերը աւելի մոբայլ դարձնելու համար։

dino֊ն էլ ունի handy ճիւղ, ուր libhandy֊ն ա օգտագործում։

երբ squeekboard ստեղնաշարի հայերէն շարուածքներն էի աւելացնում, նկատեցի որ phosh նախագծի ամէն ինչը տեղափոխուել ա gnome֊ի ենթակառուցուածքներ։

այնպէս որ libhandy֊ն երեւի իրենք են ինտեգրում, եւ մոբայլին աւելի լուրջ ուշադրութիւն ա դարձնելու հէնց գնօմ նախագիծը, որը բաւական շատ ռեսուրսներ ունի։ միւս կողմից, նաեւ ունի այնպիսի պատմութիւն, որ շատ շատերին ստիպել ա gnome միջավայրից չօգտուել։

#ինտերֆէյս #ծրագրակազմ #ազատ_ծրագրակազմ #նորութիւն #տեք #տեքնոլոգիաներ #գրադարան #ազատութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ինտերֆէյս  ծրագրակազմ  ազատ_ծրագրակազմ  նորութիւն  տեք  տեքնոլոգիաներ  գրադարան  ազատութիւն