ես ամէն յարմար պահի նշում եմ որ մենք ռուսաստանի դաշնակիցը չենք, մենք ռուսաստանի պատանդն ենք։
այսպիսի սպատմութիւն կայ՝ https://en.wikipedia.org/wiki/Murder_of_Junko_Furuta
էս աղջիկը մինչեւ սպանուելը վախեցել ա սպառնալիքներից ու զանգել ա ծնողներին, ասել ա իբր իրան չեն առեւանգել, ինքն ինքնակամ փախել ա տանից։ ոստիկանութիւնը գործով չի զբաղուել էդ պատճառով։ ու նոյնիսկ մի պահ նա ներկայացրել ա բռնաբարողին ու պատանդ պահողին որպէս բոյֆրենդ։
պուտինն էլ սերժին թուղթ ա տուել ստորագրելու որ մենք ուզում ենք եատմ մտնել ու խնդրում ենք աջակցել այդ հարցում։
մեզ պարբերաբար սպառնում էին պատերազմով եւ զիջելով եւ վախենալով մենք միեւնոյնն ա ստացանք պատերազմը, պարտութիւնը, ու իհարկէ դրանով «չպրծանք», մեզ շարունակում ա ճնշել ռուսաստանը։
մենք ասում ենք որ ընտրել եաք եատմ֊ը, եւ այլ պետութիւններում մեզ հաւատում են՝ որ ընտրել ենք ինքնակամ եւ որ պատանդ պահող չկայ։
էս յօդուածը կարդացէք, սարսափելի ա։
#պատանդ #քաղաքականութիւն #ազատութիւն
Մինկինի յօդուածն ամենալաւն էր։
Եթէ դաշնակիցդ լրիւ քեզնից կախուած է, եթէ նա այլ պրծում չունի, եթէ քո ձեռքերում է ոչ միայն իր բարեկեցութիւնը, այլեւ կեանքը… այսպիսի դաշնակիցը կոչւում է պատանդ։ Ու եթէ նա քեզ ամէն ինչում աջակցում է, սա շատ նման է «ստոկհոլմեան սինդրոմի»։
http://echo.msk.ru/blog/minkin/1535456-echo/
#ռուսերէն #մինկին #էխո #հայաստան #ռուսաստան #դաշնակիցներ #պատանդ #1915 #ցեղասպանութիւն #քաղաքականութիւն