երէկ էրիկ կիմը նիցշէ մէջբերեց, նշեց որ պրակտիկ լինելը՝ ստրուկի մտածողութիւն ա։
ես անմիջապէս յիշեցի մի զրոյց, որը տեղի ա ունեցել 2018֊ի նստացոյցների ժամանակ, ամենասկզբում։ հին ծանօթի տեսայ, որ բաւական յայտնի ռեժիսոր ա, խօսեցինք ով ոնց ա, մտածեցի չցրեմ, այլ փորձեմ բացատրել ինչով եմ հետաքրքրւում ու ինչ եմ անում։
երբ բացատրեցի որ նախագծեր ունեմ ազատ, ասաց՝ «բարեգործութեա՞մբ ես զբաղւում», ու վերեւ ուղղուած մատը տէնց, տաքսիստների ձեւով պտտեց։
մի այլ մտքին եկող զուգահեռ՝ այո, թուիթերն ու ֆէյսբուքը պրակտիկ են, ու պրատիկը հեշտ ա շփոթել ազատի հետ, որովհետեւ հաղորդակցման եւ կապերի հնարաւորութիւն ա ընձեռում։
իսկ ազատը հնարաւորութեան հետ շատ են շփոթում։ գուցէ ունենաս ազատութիւն մի տեղ գնալու, բայց չունենաս բենզինի կամ տոմսի փող։ ու հէնց էդպէս սովէտ կարօտող մարդիկ ինձ ասում էին՝ «ի՞նչ ազատութիւն, եթէ ես բենզինի փող չունեմ սեւան գնալու»։ դա շատ պրակտիկ մօտեցում ա, ու այն որ նիցշէն դա բնութագրում ա «ստրուկի մտածողութիւն» ինձ դուխ ա տալիս։
գուցէ իսկապէ՞ս էդքան էլ ստրուկ չեմ։ զի ստրուկի մտածողութիւն ինձ վերագրում եմ՝ գլուխը կախ գործ անելն հարցի տակ չդնելով, օրինակ։
հետաքրքիր ա նիցշէն որ գործի մէջ ա դա գրել, եւ ինչ կոնտեքստում։ եւ էլ ինչ ա գրել այդ մասին։
#նիցշէ #ազատութիւն #փիլիսոփայութիւն #ստրկութիւն #մէջբերում