Ես արդեն այցելել էի Հայաստանը կոմունիստների ժամանակ, մօտ 35֊40 տարի առաջ, եւ մնացել մօտ 15 օր։ Բարդ է համեմատել այն Հայաստանը այսօրուայ Հայաստանի հետ։ Այն ժամանակ ձեռքերս կապած էին, մեզ տրամադրել էին ուղեկցութեամբ մեքենայ՝ հինգ հոգի անդադար հետեւում էին մեր բոլոր քայլերին։ Մեզ տանում էին ու ցոյց էին տալիս այն, ինչ ուզում էին ցուցադրել։ Ամենուր, ուր գնում էինք, մեզ արդեն սպասում էին, պատրաստ էին ընդունել, բնակավայրի ղեկավարը մեզ դիմաւորում էր վոդկայով եւ այլն։ Ինձ չէին թողնում նկարել հին տներ, հին գիւղեր։ Նոյնիսկ մի անգամ բռնեցին, երբ շուկայում մուրացկանի էի լուսանկարում։ Այն ժամանակ տարուած էի աղքատ, մուրացկան, խեղճ կերպարներով։ Լուսանկարում էի ողորմելի, կոյր, խեղուած, թշուառ մարդկանց։ Շուկայում ինձ մօտեցան եւ հարցրին ինչի համար եմ նկարում։ Ես բացատրեցի, որ ոչ մի չար միտք չունեմ, եւ ինձ ազատ արձակեցին, նաեւ իրենց ասացին որ ես կառավարութեան հովանու տակ եմ։
Ինձ համար՝ Փարիզից եկածի համար, այն ժամանակուայ Հայաստանը շատ տարօրինակ էր։ Ես տեսայ շուկայում մի քանի հոգի՝ մէկ ծաղիկ ձեռքին։ Եւ ինձ բացատրեցին, որ իրօք, հենց մէկ ծաղիկ են վաճառում։ Իրենք, ասենք, վարդերի մի թուփ ունեն, այն ծաղկել է, ու իրենք այսպէս, մի մի ծաղիկ կտրում բերում են վաճառելու… ինձ համար դա շատ տարօրինակ էր։ Այստեղ, Ֆրանսիայում, մի ծաղիկը կարելի է եւ դեն նետել, իսկ այնտեղ մի ծաղիկը շքեղութիւն էր։ Տան տէրը, ուր ես մնում էի, վերցրեց մի նարինջ (նարինջները սովետի ժամանակ շքեղութիւն էին) ու ասաց՝ «սա Մոսկվայից են բերել»։ Սեղանի մօտ մենք 5֊6 հոգի էինք, ու նա բաժանեց նարինջը մասերի ու ամէն մէկին մի բաժին դրեց ափսէի մէջ։ Այդքան փոքր կտոր նարինջը աւելի համեղ է թւում։ Իմ տպաւորութիւնն էր, որ երկիրը շատ աղքատ է։
Իսկ այս անգամ, երբ եկայ, ինչ ուզես կար։ Կարելի էր մտածել, որ ինչ֊որ ֆրանսիական քաղաքում ես ապրում։ Ճիշտ է, շատ էին վերանորոգման աշխատանքները։ Քաղաքում մարդիկ վխտում են, շատ մարդիկ։ Երեւում է, որ ամէնը առաջ է շարժւում։
«Ես սիրում եմ տխրութիւնը» հարցազրոյց Ժանսեմի հետ (ռուսերէն)
#խսհմ #սովետ #հայ֊նկարիչներ #Ժանսեմ #Հովհաննես֊Սեմերջեան #արվեստ #պատմութիւն #Երեւան #Հայաստան #Փարիզ #ազատութիւն
Ժանսեմ (Հովհաննես Սեմերջեան) Երիտասարդ մայրը նվիրատու՝ Խաչատրյան Շահեն Արցախ, Կերպարվեստի պետական թանգարան, Շուշի Jensem (Hovhannes Semerdjian) A young mother Artsakh, State museum of fine arts, Shushi #հայ֊նկարիչներ #Ժանսեմ #Հովհաննես֊Սեմերջեան #արվեստ #նկար #աղջիկ #մայր #երիտասարդ
#armenian-painters #jansem #jensem #jean-jansem #Hovhannes-Semerdjian #art #painters #paintings #girl #mother #French #Armenian #Shush #Soushi #Artsakh
Ժանսեմ (Հովհաննես Սեմերջեան) «Պարուհի» նվիրատու՝ Խաչատրյան Շահեն Արցախ, Կերպարվեստի պետական թանգարան, Շուշի
Jensem (Hovhannes Semerdjian) “The dancer" Artsakh, State museum of fine arts, Shushi
#armenian-painters #jansem #jensem #jean-jansem #Hovhannes-Semerdjian #art #painters #paintings #girl #dancer #French #Armenian #Shush #Soushi #Artsakh
#հայ֊նկարիչներ #Ժանսեմ #Հովհաննես֊Սեմերջեան #արվեստ #նկար #աղջիկ #պարուհի