ասք ռաբիսի մասին


Ռաբիսները քաղաքային այն բնակիչներն էին, որոնց կուլտուրան չէր հերիքում քաղաքային կյանքի համար անհրաժեշտ քաղաքավարության կանոնները յուրացնելու համար: Բայց նրանք կարող էին դառնալ մայլային հոգեբանության, վարքի և մշակույթի կրողները, մայլայական ավանդույթի ժառանգորդները: Եթե 60-ականներին հնարվում էին երևանյան քաղաքային ավանդույթները, և այդ ավանդույթը պարտադրող չէր, այն հարկավոր էր պարզապես հարգելª լիբերալ էր, ապա ռաբիսները սկսեցին հնարել կանոններ, որոնք իրենց ավտորիտար բնույթի պատճառով պարտադրվում էինª ադաթերական էին: Այդ կանոնները և ռիտուալները գողականի, մայլայականի և գյուղականի սինթեզ էին: Բազմաթիվ պետական հիմնարկներում քարտուղարուհիները զբաղված էին «կոպիրովկայով»` այդ կանոնները տպագրելով և բազմացնելով: Օլիվյե սալաթը սեղանի վրա զույգ պիտի լինի, վինեգրետինը` կենտ, թե չէ տարին հաջող չի լինի, որ աղջիկը կույս պետք է լինի, իրեն ծանր պահի, փեսայի ընտանիքը բնակարանը պետք է գնի, իսկ հարսի ընտանիքըª կահույքը, հարսի ավտոյի վրա տիկնիկ պետք է լինի, փեսայի ավտոյի վրաª արջուկ, և այսպես հազարավոր սահմանափակումներ: Ռաբիսը չէր սիրում հինգկոպեկանոցը, էլեկտրականությունից զզվում էր, «գեղցիներին»` արհամարհում և, ընդհանրապես, ըստ ռաբիսի, «լավ աղջիկը» զզվող է լինում:


Երկրորդ փուլում ռաբիսները, ներշնչված հնդկական կինոյից, ադրբեջանական երաժշտությունից, գողական երգերից, ստեղծում են իրենց կիտչային սուբկուլտուրան և մոդան: Նկարներ, ուր միզող երեխա է, գիշերանոթի վրա նստած աղջնակ, չեկանկա Ախթամար, Մասիսներ, և այդ զիբիլը գտավ իր զանգվածային սպառողին: Ֆ. Նիցշեն պնդում էր, որ տականքային հոգեբանությունը դառնում է վտանգավոր, երբ դառնում է ստեղծագործ: Ռաբիսը անվանում են քաղաքային ֆոլկլոր: Դա ճիշտ է, որովհետև ռաբիսը ժողովրդական-բանահյուսական երգ չի երգում, գյուղական չերևալու համար: Նրանց առաջարկած ռեպերտուարում հիմնական տեղը զբաղեցնում էին սիրային տառապանքների մասին քաղցրավուն երգերը: Շատ էին հոր, մոր, բալիկի, ախպերության, ազգի մասին երգերը: Գերեզմանային տրամադրություն էր երգերում. մեկի տողերում հերոսը համոզում է իր գերեզմանին ծաղիկներ բերել և այլն: Նրանք միօրինակորեն սենտիմենտալ էին, և ամենահուզիչ տեղում երգիչը պարտավոր էր կլկլացնել: Այդ սուբկուլտուրայի հիմնական տարածողները զապիսնոցներն էին, ռաբիսականության յուրօրինակ շտաբները:
60-ականների երևանյան կյանքի սկզբունքները կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. առաջին հերթին ընտանիքը, ուր իմ կանոններն են + շրջապատ, ուր բոլորը հավասար են + ամեն գնով չեզոքություն մյուսների շրջապատի հանդեպ: Ռաբիս միջավայրի կանոններն այլ են. ընտանեկան մեծ կլան, խիստ աստիճանակարգ + ընդհանուր միջավայր, աստիճանակարգով բաժանված նաչալնիկների և հասարակ մարդկանց + հասարակ մարդկանց փոխօգնություն:

կարդալ ամբողջությամբ

վիա լու_մատյան

ու տենց

վայր՝ երեւան