ասք Սթոլմանին կռիսական հարց տալու մասին

Ասում են Սթոլմանի ֆազերը լրիվ գցած ա, որ ասենք հեռախոս չունի, քանզի հեռախոսի մեջ ազատ ԾԱ (սոֆթ) չի բնավ։

Որ նա զրկում է ինքը իրեն հեռախոս ունենալու ազատությունից, ու զանգեր կատարելու կամ ընդունելու հնարավորությունից։

Որ րադիկալ է։

Հետո էլ ավելացնում են որ իրա պես պարանոիկին արժի ֆոլգայից գլխարկ առնել, որ ֆիրմվարը մտքերը չկարդան։

Իսկ հիմա պատկերացրեք, որ ասենք Սթոլմանի ձեռքում հեռախոս տենան, ինչ են ասելու՝

– պն Սթոլման, իսկ ձեր հեռախոսի մեջ ի՞նչ սոֆթ է։

ու ի՞նչ, նա ի՞նչ պիտի պատասխանի այդ դեպքում։

_ու տենց _

պիտակներ՝ ազատութիւն  ԳՆՈՒ֊ն Յունիքս չէ բնաւ  ԳՆՈՒ/Լինուքս  ռիչարդ սթոլման  տեղեկատուական տեքնոլոգիաներ