ասք ցանկեր համեմատելու մասին

Բոլորը գիտեն, որ յունիքս համակարգերում կան լոգ եղած յուզերներին ցանկը ստդաութ հանող ուտիլիտներ՝ «who» ու «w»։

Թվում է թե, երկուսն էլ նույն հարցին են պատասխանում՝ «արդեօք ովքերեն» ու բնականաբար նույն ցանկն են բերում, միայն մի քիչ տարբեր ձեւով ֆորմատ արած։

Սակայն, երբեմն լինում է, որ who֊ն ցույց է տալիս ավելի շատ լոգ եղած մարդ, քան w֊ն։

Ընդ որում w֊ն ասում է որ էլի այսքան մարդ է, բայց այդ իր իսկ ասած թվին անհամապատասխան քիչ ցանկ է տալիս։

Ինչի՞։

Ինչի՞ «who»֊ն ցույց է տալիս որոշ յուզերների, որ «w»֊ն ֊ չէ։

Կարելի է նայել, արդյո՞ք նրանք իրոք կան, իրոք լոգ եղած են։

Այդ համար մենք ունենք utmp (/var/log/wtmp) ու կարելի է անել

cat /var/log/wtmp | utmpdump

կամ այլ ֆորմատ ստանալու համար պարզապես

last

Հավանաբար, who֊ն ու w֊ն նույնպես օգտվում են այդ լոգերով։

# last | grep յուզերնեյմ

յուզերնեյմ  pts/4        մեքենա Wed Jun 27 13:43 - 13:44  (00:00)

……..

յուզերնեյմ  pts/56                        Fri Jun  1 15:53    gone - no logout

յուզերնեյմ  pts/51                        Fri Jun  1 15:53 - 18:01  (02:08)
…….

Փաստորեն, last֊ի ելքից պարզ է դառնում, որ այդ յուզերը լոգաութ չի եղել, հավանաբար պարզապես փակել է տերմինալը։

Այսինքն, «who»֊ն հաշվում է եւ “gone – no logout” եւ “still logged in” տողերը, իսկ «w»֊ն ― միայն “still logged in”։

Ընդ որում, նրանք տարբեր փաթեթների մաս են, ու հետեւաբար հեղինակների գործը։ Ինչը կրկին հուշում է, որ զանազանությունն ու տարբեր մտածելակերպը լավ է առողջության համար։

Ահա թե ինչպես են տարբերվում «who»֊ն եւ «w»֊ն։

_Այնպես որ զգոն եղեք_։

ու տենց

ասք Սթոլմանի երրորդ խոսքի մասին

Վերջապես․

Հայ ցանցառները իրան դավադիտ արին։ Այսօր իր ստանդարդ ճառն էր կարդում սակայն լիքը ժամանակ հատկացրեց սերվեր սայդ կոդին։

Հարութը այնտեղ լիներ լիքը բավարարված իրան կզգար։

Այսպիսով՝

ա) ֊ ոչ ազատ ջավա սկրիպտը չարիք է։

Ու չկա մեխանիզմ բրաուզերին ասել՝ ուզում եմ միայն ֆրի ջս կատարես։ Կամ պիտի անջատես, կամ պիտի օգտագործես։

բ) ֊ ԾԱ որպես ծառայություն (software as a service) վաբշե չարիք է։

ԾԱ-ն որին դու տալիս ես (ընդ որում ինքդ քո բարի կամքով) քո դեյթան որ այն մշակի (չգիտես ինչպես) ու տա քեզ։

Ասում ա եթե փրոփրայաթարի սոֆթը կարաս վ պրինցիպե դիզասմ անել, ու գոնե փորձել հասկանալ ինչ ա անում, ապա սերվերի վրա վոոբշե չգիտես ինչ ա անելու։ Ու եթե փրոփրայաթարի սոֆթը գողանում ա քեզանից տվյալներ, ապա ստեղ ինքդ ես իրան տալիս տվյալներդ։

Եզրակացություններ․ Գուգլ դոքսը չար է։ Ու քանզի նույնը հնարավոր է անել լոկալ և ազատ ԾԱ-ի օգնությամբապա՝ էդպես ել արեք։

Եվս այլ եզրակացություն, իմը։ Ես ճիշտ էի որ տղեքին ասում էի ձեր բառարանը լավ եք արել սքան եք արել, լավ եք արել գցել եք ինտերնետներ որ մենք օգտվենք, բայց եկեք ձեր սքան արածի տեքստը շեյր արեք, ես իրանից իմ համար Սթարդիքթի կամ այլ ազատ ֆորմատի բառարան սարքեմ օգտվեմ։ Ասենք ինչպես այ այս բառարաններով մարդիկ են օգտվում։ Ասացին՝ չէ, մեզ պետք ա մեր սայթ մարդիկ մտնեն։

Անցյալ անգամ կամ ինքը նե տո էր ասում կամ իրան ենք սխալ հասկացել։

գ) ֊ եթե ասենք տեքստ ես կարդում, ասենք օնլայն գրադարանում, կամ բլոգում՝ քեզ սկզբունքորեն չպետք ա հետաքրքրի ինչ ա սերվեր սայդ աշխատում ԱյԱյԷս, թե ԱյԱյԷն։ Քանզի քեզ պետք ա տեղեկատվություն, տեքստ, նկար՝ դու իրանց ստանում ես։

Էլի կրկնեց․

ազատությունը էդպիսի բան ա, որ եթե չեզ պաշտպանում, տենդենց կա կորցնել։

Պատմեց որ քանզի Լինուսը (մր Թորվալդս) թքաց ունի ազատության վրա (դազնթ քեյր էբաութ ֆրիդըմ) իրա կերնելի մեջ մի վախտ փրոփրայաթարի կոդ կա՝ ֆիրմվերը։

Ու հարց առաջացավ դահլիճում՝ արդյո՞ք դա ջփլ վայալեյշն չէ, ու ինչի դատերով չի քարշ տվել դեռ Լինուսին։

Պատասխանեց որ շատ կուզենար սակայն խախութ վիճակ ա որովհետև մի կողմից Լինուսենք ասում են դե նենց չի որ էդ կերնելի մաս ա, ու առհասարակ ինքը մեյն պրոցեսորի վրա չի կատարվում, ու առանձին ծրագիր ա, ու նենց ա որ շատ բարդ կլինի իրանց ստիպել իրանք էդպես չանեն։ Բայց ինքը ՌՄՍ-ը վիպիլիված ա անում Լինուսի կերնելներից էդպիսի կտորներ ու առաջարկում GnewSence-ում։ (ի դեպ ասեմ որ ծրագիր կա՝ վռմս, այսինքն վիրչուալ ռմս, որը գտնում ու անինսթալ ա անում ոչ ազատ ԾԱ ։Ճ)

Մի քանի հարց հնչեց՝ ինչպե՞ս աշխատել փող։ Դե իրա ստանդարտ բաները պատմեց՝ ծախի, աջակցություն տրամադրի, պատվերով բան գրի, սկզբունքորեն նույնը էլի ինչպես և ոչ ազատ ԾԱ-ի դեպքում։

Մեկը ասաց՝ «բայց պատվիրատուները հանաձայն չեն որ մենք ազատ ԾԱ գրենք կարող ա»։ Սթոլմանը պատասխանեց՝ «մի գրի, ես չեմ գրում ոչ ազատ ԾԱ։ Եթե դու ընտրություն ունես գրել ոչ ազատ ԾԱ թե չգրել, ապա ճիշտ ա չգրելը ընտրել, որովհետև հակառակ դեպքում, եթե գրում ես, ապա դու անում ես աշխարհը ավելի վատ տեղ։ Իսկ եթե չգրես, մի հատ բիդլոկոդեր ծրագրավորող քիչ կլինի, ու աշխարհը առանձնապես բան չի կորցնի։» Դե, ավելի կոնկրետ ասեց՝ «եթե չես կարողանում նենց գործ կպցնել որ ազատ ԾԱ գրես, ապա արի դու պրագրամիստ մի եղի, էլի լիքը այլ գործեր կան, արի դու այլ բան արա»։

Ես ասացի․ «փաստորեն, ասենք ես պատվեր ունեմ ծրագրի, գրում եմ, փողս ստանում եմ, շեյր եմ անում որպես Ֆրի։

Այլ տղա, էլի պատվեր ունի, գրում ա, իրա փողը ստանում ա։ Հետո մի այլ պատճեն ա վաճառում, հետո մի այլ։ Ու տենց ա ստացվում որ ինքը մի քանի անգամ շատ ա փող աշխատում քան ես, եթե ես շեյր եմ անում իմ գործը որպես ֆրի։

Նա այդ իրավունքը ունի, ու ստացվում ա, որ օրենքը իրան ավելի լավ դրության մեջ ա դնում, աջակցում ա։ Հիմա ո՞նց ես կարծում, արժի՞ որ օրենքով արգելված լինի փրոփրայաթարի սոֆթվար գրելը»։

Ասում ա՝ «դե, կատարյալ աշխարհում, այո, ես կարծում եմ, որ սոֆթը պիտի միմիայն ազատ լինել։ բայց ես այժմ դեմ եմ այդպիսի օրենքներին, որոնք կարգելեն փրոփրայաթարի սոֆթ գրելը, որովհետև հասարակությունը դրան պատրաստ չէ ու դա չի գործի միևնույն է, իսկ պատմությունը ցույց ա տալիս, որ եթե ինչ որ բան փաստացի չի աշխատի, իմաստ չունի էդպիսի օրենքներ ընդունել»։

տես․ Սթոլման վս մարիհուանայի արգելքներ։

Բացի դրանից, երբ հարցս տալիս էի, արդեն մտածեցի, որ իրականում, եթե իրա ու իմ ծրագիրը նույն ֆունկցիոնալը ունեն, ապա իրականում նա չի կարողանա վաճառել իր ծրագիրը, որովհետև իմը արդեն ազատ ա, էն ա իմը կվերցնեն։ Իսկ եթե իմը վերցնեն, արդեն եթե աջակցություն պետք գա, ապա սկզբից բնականաբար ինձ կդիմեն, ու էդպես էլ կշարունակվի, որովհետև ես չեմ ուզենա որ իրան դիմեն, ու լավ աջակցություն կապահովվեմ։

Ասացի՝ «իսկ էն քո արտիստների աջակցության գաղափարները կարծու՞մ ես արժի կիրառել ԾԱ-ի ոլորտում»։

Ուրեմն կարճ ասեմ, անցյալ անգամ պատմեց, որ արվեստ սիրում ա, սակայն կրկին խնդիր ունի տարածելու հետ։ Ո՞նց ընկերոջը գիրք չտա, կամ դիսկ, կամ կինո։ Բայց այդ դեպքում ո՞նց նկարիչը/երաժիշտը/գրողը ապրի։ Ասում ա, եկեք տաքս մտածենք, որ հասարակությունը վճարի որպես արվեստի աջակցություն։ Ու էդ փողից տանք արտիստներին՝ ըստ նրանց պուպուլարության։ Բայց ոչ գծային․ ասենք եթե այս երգիչը հազար անգամ ավելի պուպուլար ա քան այս երգիչը, ապա սրան տալիս ենք հարյուր անգամ շատ փող քան նրան։ Ոչ հազար։»

Հա, ասաց՝ չէ, չեմ կարծում որ ազատ ԾԱ-ի դեպքում էդ գործող կլինի, որովհետև չես կարող հետևել ու կշռադատել թե ով ա ինչքան ներդրում ունեցել ԾԱ-ի մեջ, այնքան քոնթրիբյութըր կա, ու քոնթրիբյուշն, որ շունը տիրոջը չի ճանաչում։

Ու քանզի նա ասաց որ «փրոփրայաթարի սոֆթ գրելը չարիք ա» ես նրան հարցրեցի։

(Լև, ուշադրություն, էդ դու՞ էի՞ր ասում ինձ որ ես կորպորածիվ եմ ու չեմ հետևում ազատության արժեքներիս)

– Պարոն Սթոլման։ Ես ունեմ երկու գործի առաջարկ․ աշխատել որպես ծրագրամիստ ու գրել փրոփրայաթարի կոդ, կամ աշխատել որպես վարչապետ ադմին ու վաճառել, փաստորեն ոչ իմ գրած կոդը, այլ իմ արված սպասարկությունը, աջակցությունը։

Ո՞րն ա էթիկլի լավ։

– Ասեց՝ անշուշտ ադմինությունը պիտի ընտրես, քանզի դու էդպես դու լավ բան կանես, ու ոչ մի վատ բան դրանով չես անում, իսկ փրոփրայաթարի կոդ գրելը՝ չարիք ա։

Տակ շտո ապեր, դու որ դարձար կորպորածիվ ու եկար մեր մոտ աշխատելու, այ դու հիմա չարություններ ես անում։ Ու բնավ ոչ ես։

Ես բարի եմ, իմ գործը բարի է ու ես տարածում եմ լույս և գիտելիք աջակցում եմ մարդկանց, ի տարբերություն քեզ, ագահ և չար փրոպրիետարշիկին։ Ու դու լուչշը գնաս գցվես քեզ ավելի լավ գործ գտնես որ բարին տարածես։

Իսկ այսօրվա ադորաբլ ԳՆՈՒ-ն գնաց Ինսծիգեյթ։

(ծ-ով ա որովհետև ես ել եմ ինձ իդենտիֆիկացնում ինստիգեյթի հետ, իսկ ինքդ քեզ հումորով վերաբերվելը լավ ա, ու կավելացնեմ որ հումորը և ուժը հաճախ կողք կողքի են լինում)

ՀՈւռռռաաաա, ընկերներ։

Ես իրան հաճախ կտեսնեմ էլի։

Սթոլմանը իրա վրա գրեց՝ «հափի հաքինգ»։

Դե ջիջիլ։

ու տենց

ասք Սթոլմանի հետ լանչի մասին

Սթոլմանը հենց կողքս էր նստած, կարողացա քիչ թե շատ նորմալ շփվել։ Այսօր իրան նորմալ էր պահում, երևի կուշտ էր, բավարարված ու ոչ հոգնած։ Կամ էլ երբ սաղ իրանց ներկայացնում էին երկար, ես ասացի այ ուդ դիսքրայբ մայսելֆ աս ա հաքեր, առաջին հարցս փիլիսոփայությունից հեռու էր, այլ մարդկային՝

  • դու առհասարակ զննիչ(browser) օգտագործու՞մ ես։ Ասեց հա, շատ քիչ, բայց ես չեմ ասում որ դուք էլ չոգտագործեք, էդ իմ անձնական բզիկն ա։

Ասացի իսկ ո՞ր զննիչն ա՝ ասաց էպիֆանին ա։ ։Ճ

Ու երբ տեսավ իրա վրա վրաերթող չկա, հանգստացավ։ Տեսավ, չեմ ասում դու սխալ ես, հետաքրքրվում եմ, նորմալ էր։

  • Կասայի ժողովուրդը թվում ա թե իրոք ոգևորված են ու մտածում են որ ճշմարիտ ուղին է ազատ ԾԱ-ն։

Այդ կինը Կասայից լուրջ ուզում էր զրուցել այդ մասին, ու ասաց որ մտահոգված ա որ ուսումնական հաստատություններում ազատ ԾԱ չէ, ու մարդիկ սովորում են։ Ես իրան պատմեցի որ ETH Zuerich-ում ՄՍը _անվճար_ տրամադրում ա ՕՀ-ն, Օֆիսը, ու Visual Studio-ն մենակ թե մարդիկ դրան սովորեն ու էլ այլ բան չուզենան իմանալ։

  • Իմ երեկվա հարցը պատմեմ։ Ուրեմն ասացի չե՞ս ուզում ջփլ փաթչ անել։ Ասու՞մ ա ի՞նչ փաթչ, ինչի՞ մասին ա խոսքը։ Ասում եմ ջփլի։ Ասում ա դա արտոնագիր ա չէ՞։ Ասում եմ հա։ Ասում ա բա ի՞նչ պատչ։ Ասում եմ դե լավ, նոր տարբերակ։ Էդ լրիվ կարար հասկանալ էլի։ Որ մի տեսակ կատակ ա։ Հա։ Ասում ա չէ, ինձ թվում ա ջփլը լրիվ լավ ա ինչքան հիմա կա։ Ասում եմ, չես կարող փրոփրայաթարի սոֆթից լինկ լինել ջփլ կոդին, սակայն կարող ես կանչել փրոփրայաթարի կոդից ջփլ կոդ։ Էդ ի դեպ, թույլ ա տալիս տարբեր բիդլոկոդերներին մռութ գրել օփեն ֆայլ քլոս ֆայլ, քոնվերտ թու 3գպ ասենք, ու որը տակից ռան ա անում ֆֆմպեգը։ Ու սաղ գործը իրականում ֆֆմպեգն ա անում էլի, բայց դե իրանք իրանց մռութի համար ասենք $25 փող են ուզում։ Ու էդ լրիվ պարազիծիռոված ա էլի։ Ասեց չէ, առաջինը լեգալ հնարավոր չի արգելել, երկրորդը, ասենք ես իմաքսից ռան եմ անում տեքս, սակայն իրանց արտոնագրերը համատեղելի չեն, ու էդ լրիվ հավես ա։

  • Հարցրեցի իրա արգումենտացիան որն ա որ մարիհուանայի լեգալիզացիայի կողմնակից ա։ Ասում ա, որ ծիպը թութունի պես ադդիքթիվ չի, ու ոնց որ ալկոյի հետ էր վախտին լիքը առաջ ա տանում մաֆիան։ Ասում ա սակայն ես բնավ խորհուրդ չեմ տալիս իրան օգտագործել, որովհետև հիշողության վրա վատ ա ազդում, ու ես ասենք վատ հիշողություն ունեմ էդ պատճառով։

  • հարցրեցի, glibc-ի արագ (rapid) փոփոխությունները միտումնավո՞ր են, որ խոչընդոտեն փրոփրայաթարի ԾԱ ինսթալ անել, թե պարզապես տեխնիկական պատճառներով ա։ Ասեց, չգիտեմ ինչի մասին ես խոսում, ինձ թվում ա, որ glibc-ն բավական ստաբիլ ա հիմա ու պիտի որ փոփոխություններ չլինեն։

Մենակ մեկ անգամ ընդհատեց, ու նորմալ, երեկվա պես չէ

  • gcc-ի մեյլ լիստի այս ու այս խոսքերից հարցրեցի։

Կամ իրոք չգիտեր, կամ չհասկացավ։ Ասում ա չէ, ես միմիայն չեմ ուզում թույլ տամ որ փրոփրայաթարի gcc փլագիններ գրեն ու մնացածը ինձ չի հետաքրքրում։

  • ՕՍԻ-ի տղան ասում էր այ մենք լոկալիզացիայի պրոեկտներ են ֆինանսավորում։ Սթոլմանն ել յավնը փող չունի, ասում ա, լսի, էդքան բան կա անելու, ասենք GNU Flash player, իսկ դուք ինչի հետևից եք ընկել։ Տվեք մարդկանց փող որ կարևոր բաներ գրեն։ Բայց և ինքը չգիտի որ ՕՍԻն միևնույն ա կարճաժամկետ պրոեկտներին ա աջակցում։ Կամ ես սխալվու՞մ եմ։ Մինչ այդ երբ ես դեռ չգիտեի որ էդ տղեն ՕՍԻ-ի տղա ա, ինքը ասաց որ ՕփենՕֆիսի համար հայերեն սփելչեք ա արել, ասացի՝ սոուրսֆորջում գցած ա էլի, ինքը ասաց՝ հա, գցած ա, բայց ես ՕՕի փլագին եմ սարքել քոմիթ եմ արել ՕՕ, բայց իրանցից ձեն ձուն չկա։ Ես հպարտ ասացի, որ Արաքսում ՕՕն ունի հայերեն ուղղագրության ստուգում տուփի միջից։

Ու ասացի այայայ, այ եթե ՕՍԻ-ն հետևեր որ ՕՕի թարգմանիչները ափսթրիմ քոմիթ անեին իրենց թարգմանությունը, մենք հիմա հայերեն ՕՕ կունենայինք։ Ի դեպ, երբ այդ Կասայի կինը ասաց ծիպը ինձ ասեք, ինչի մասին ա խոսքը, ու պատասխան ստացավ՝ սփելչեք, ինտերֆեյսիս, ես ասացի, որ ինտերֆեյսները իրականում երեխաների համար են կարևոր։ Ասենք ես հաստատ ռուսերեն անգլերենից լավ գիտեի, սակայն ռուսական վինդովսով օգտվել չգիտեի, որովհետև արի ու հասկացի։ Ինչին սովոր ես, դրան սովոր ես սակայն երեխաների համար, ով դեռ չգիտեն օտար լեզուներ հայերեն ինտերֆեյսը կարող է օգտակար լինել, ոչ մեծահասակների համար։

  • Մի մոմենտ թռավ սաղից, քանզի զահլա չուներ հարցերի, հետո եկավ, տեսավ այնտեղ ծաղիկներ են դրված, ասեց ինձ նայի ինչ հավես ծաղիկներ են մի հատ հոտ քաշի։ Քաշեցի, հոտը լավն էր։

Հա․

  • Ես նենց եմ հասկանում որ իրան իրոք չեն հետաքրքրում ԾԱից բացի այլ բաներ․ պեպսի ել կխմի, երաժշտության բացության կողմնակից չի բնավ, ոչ ել կարծում ա որ երկաթի հետ հիմա ակտուալ խնդիր կա։

Երբ հարցրեցի բաց երկաթից, էլի ուղղեց, ասեց ասում եմ «բաց» մի ասա, ասացի «ֆրի», ասեց, հիմա նայի, պրակտիկորեն ֆրիի չորս ազատությունները երկաթի վրա կիրառել չի լինում, կարող ա մի հարյուր տարի հետո ամեն մեկս տանը ունենանք սեփական չիպ արտադրող գործիքներ, ու չիպեր լցնենք կամ տպենք, աբյց հիմա էդ ակտուալ չի, սպեկերը լինեն, էլի քյար ա։

Հա, մեկ էլ էն ՕՍԻի տղային ասեց ավելի լավ ա փող տվեք ինչ որ չիպ րեվերս ինջեներ անեն։

  • Ասացի եթե լիներ հեռախոս որի մեջ լրիվ ազատ ԾԱ ա, կոգտվե՞իր։ Ասաց չէ, քանզի գիտեմ որ իրենք փաստորեն իրանով ինձ լրիվ թրեք են անում ու միշտ գիտեն ես ուր եմ ու էդ ինձ չի դզում, ու չեր դզում մինչ հեռախոսների վրա սոֆտ առաջացավ։

  • Ասեց, որ սոցիալ ցանցերին բնավ դեմ չի, ու նույնիսկ կողմ ա, պարզապես կոնկրետ ֆեյսբուքը համարում ա չար, որովհետև չեն ջնջում ինչ տվեցիր ու ջնջեցիր, ու հավաքում են տեղեկատվություն ոչ բարի միջոցներով, ու ֆլեշ ա օգագորխում ու տենց։ Ի դեպ, գուգլին շատ ավելի լավ ա վերաբերվում

ու տենց

ասք Սթոլմանի առաջին ելույթի մասին

Ես արդեն սովոր եմ որ երբ մարդկանց գործերը հեռվից հեռու լիքը հավանում եմ, անձնական շփման ժամանակ մի տեսակ հիասթափվում եմ։ Ու բնավ այն պատճառով չեր, որ ես արդեն գիտեի ինչ է ասելու

Ոչ, ես գնացի իմանալով, որ ոչ մի նոր բան չեմ լսի, սակայն հետաքրքիր է իսկական փրչոտ ամերիկյան հաքեր տեսնել։

Երևի Կնուտն էր որ չեի հիասթափվել բայց նենց ել չեր որ շատ ակնկալում էի։

Ու ոչ Վիրտը, ոչ Գրեմը այդքան չեին հիասթափեցրել։

Հիմա բացատրեմ ինչու։ Որովհետև Վիրտը ի վերջո հավես պապիկ էր, իսկ Գրեմը նորմալ տղա, իրանց հետ լինում ա շփվել։

Սթոլմանի հետ շփվել չի լինում։

Սաղին ընդհատում ա։ Սաղին հիմարի տեղ ա դնում։ Նենց դուրս գալիս էր երբ մերոնք ասում էին՝ հոպ ես չեմ ավարտել, մի հատ լսի, չես ջոկել ինչ եմ հարցնում։ Բայց ինքը կարծում ա որ նա սաղ ջոկում ա։ Ու հետո ել նենց մեծ մեծ ասեց՝ հարցերը բորինգ էին։ Տո գնա է։

Ու էդ բնավ չի նշանակում որ ես ավելի քիչ եմ գնահատում իր ներդրումը, սակայն համոզված եմ որ նա պիտի մի քիչ ավելի շատ սովորի մարդկանց հետ շփվել։

Տաակ, հիմա իրա ճառից խոսքից։

Դե իրա այլ յութուբի ճառերի մի քիչ փաթչ արած տարբերակն էր։ Սկզբից պարեց, հետո պատմեց, հետո հագավ իրա էն դիսկից սարքած գլխարկը ու մանծիան, լավ ա պարոն Սուրենին նախազգուշացրել էի, որ նկարի։ ։Ճ Հավես նկարներ ստացվեցին ։Ճ

Հետաքրքիր էր, որ երբ նա ասում էր ասենք if user wants to do something, she has to…, այսինքն ոչ թե he այլ she, ու էդ ծիպը ինքը ընդգծում էր գենդերային հավասարությունը, բայց իսկական գենդերային հավասարությունը հայերեն լեզվում է, որտեղ բնավ չկա «he» կամ «she», կա ՝ «նա»։

Պիրատների մասին նա սիրում ա ասել՝ «ինչպե՞ս կարելի է համեմատել մարդուն որ տալիս է ընկերոջը ԾԱ, նավեր գրոհող մարդկանց հետ»։ Ասեց՝ ես վստահ եմ, որ Հայաստանում պիրատներ չկան, մինչև իհարկե նրանք չհայտնվեն Սևանա լճում։

Հետո հարց ու պատասխանի ժամանակ էլի ինչ որ բան ասաց, ծիպը ձեզ պատմությունը երևի սովորեցրել ա ազատությունը գնահատել։ Հա՞։ Ո՞վ էդ պահը լսեց։ Ի՞նչ էր ասել։

Առհասարակ, երբ իր սիրված «մորալ դիլեմմա»-ն եր պատմում, ծիպը ի՞նչ անել՝ երբ համաձայնվել ես ԾԱ-ի արտոնագրին որ իրավունք չունես տարածել բայց ընկերոջդ պետք ա, ու չես ուզում ընկերոջդ հանդեպ անարդար լինել․ խորհուրդ տվեց ընկերոջը ԾԱ-ն տալ, քանզի էդպես ավելի քիչ վատ քայլ կանես, սակայն իհարկե, վատ քայլը մնում է վատ, ու բնավ լավը չէ։

Թրեշը եկավ ասաց՝ բայց ո՞նց անենք որ լինում ա որ հարմարավետ ծրագիր ա լինում, բայց դե փակ ա։ Այդ հարցին Սթոլմանը հաստատ լավ պատրաստ էր։ Ասաց՝ դե դա արժեքների հարց ա․ իմ համար ավելի կարևոր ա ազատությունը, քան հարմարավետությունը։ Եթե քո համար էդպես չի՝ քո գործն ա։

Հետո հարց ու պատասխան, հետո ես ասացի մի հատ կռիսական հարց կա, ասեմ շտո լի ես ասենք պեպսի չեմ խմում, քանզի փակ ա, չգիտեմ մեջը ինչ ա։ Դու՞ ո՞նց ես խմում։

Ես այլ հարց տվեցի, բայց Հարութը էդ պեպսիի հարցը ֆսյո-տակի տվեց։

Սթոլմանը անհաջող կռուծիծ եղավ, ու տենց։ Մնում էր իրան ասել, իսկ դու գիտե՞ս որ էն սեղանին որ Ջերմուկ ջուր կա, իրա մեջ ասենք զառիկ կա, ու ինքը առհասարակ նահանգներում արգելված ա։

Բայց էտիկետկային գրված ա էլի որ կա։

Իսկ GNU ատրիբուծիկա ես ֆսյո-տակի ձեռք բերեցի։ Կարծում եմ էդ ճիշտ բան ա, ու հա, փող ունենայի տպած Աչորսի վրա տեքստ ել կառնեի, ու կտայի ստորագրի(էդ ես սիրում եմ), ու կիմանայի որ լավ բան եմ անում, քանզի գրեթե ամեն օր GNU compiler եմ օգտագործում, ու էդ ազատությունը ես շատ գնահատում եմ։

Ընդհանուր առմամբ լիքը լավ, ճշմարիտ ու խելացի բան ասաց, ընդգծեց, ասենք՝ «երբ զգոն չես(զգոն բառը ի դեպ անգլերեն չկա, լիքը բառեր էր օգտագործում դրա տեղ), ու չես գնահատում ազատությունդ, տենդենց կա այն կորցնել, երբ պատրաստ չես իրա համար պայքարել, ու պահպանել, տենցենց կա որ ինչ որ մեկը կկարողանա քեզ իրանից զրկել»։

Այդ իսկ պատճառով՝

զգոն եղեք։ ցՏանամա

ու տենց