2023-03-30-17856938

քաղաքակրթութիւնները ընդունուած ա բաժանել ըստ նրա, ոնց են եռանդուժ ստանում։

նոր մտածեցի, որ ամէն քաղաքակրթութեան զարգացման աստիճաններից մէկն ա՝ երբ այն հասնում ա տէքնոլոգիաների, որ միայն մեծ կորպորացիաները, կամ դրանց միաւորումներն են կարողանում նախագծել եւ իրականացնել։

սա ստեղծում ա կենտրոններ եւ մենաշնորհներ։

այդ պարագայում լինում են էակներ, որ կենտրոնից կախուած տէք չեն օգտագործում՝ ոմանք էն պատճառով որ հաւատացեալ են, իսկ ոմանք էն պատճառով որ զգում են կախուածութեան վտանգն ու սիրում են անկախութիւն։

բայց էդ մարդիկ, չօգտագործելով մէյնսթրիմ տէք դառնում են շուկայում ոչ մրցունակ՝ եւ աշխատանքի շուկայում, եւ յարաբերութիւնների ու կապերի։ դառնում են մարգինալ։

ու մի պահ քաղաքակրթութիւնը անցնում ա կարեւոր խաչմերուկ եւ որոշում՝ ինչպէս ա վարւում այդ վիճակի հետ։

օրինակ, մեզ մօտ շատ վատ չեղաւ՝ կորպորացիաները ներդրում են անում կոդի մէջ, որ բաց ա ու ազատ, որովհետեւ հասկացող ծրագրաւորողների հանրութիւնը միաւորելով ուժերը ստեղծել ա աւելի մրցունակ տէքնոլոգիա, որը ստիպել ա կորպորացիաներին ազատուել իրենց իսկ տէքնոլոգիաներից, եւ բացել ելատեքստը, բերել իրենց համար կարեւոր տէք այդ բաց նախագիծ՝ փաստացի նուիրելով ամբողջ մարդկութեանը՝ եւ մրցակիցներին։

բայց ամէն պարագայում էդպէս չեղաւ։ ու եթէ ինչ֊որ տեղ լինէր՝ երեւի պէտք ա ամենաառաջինը լինէր ելատեքստի հետ՝ զի տեքստ ա։ շատ գործիքներ չի պահանջում բացի ուղէղից ու կարգչից։

նման ա նաեւ պատենտների դէպքը՝ ելատեքստի պէս են, ու պետութիւնները ժամկէտ են սահմանում, որից յետոյ պատենտներն ազատւում են ու կարող են օգտագործուել այլ ուժերի կողմից։

երեւի սա շատ ա կապուած էակների կենսաբանութիւնից, եւ ապրելաձւեից։

մարդիկ ապրում են քաղաքներում՝ արդէն աւելի ու աւելի շատ, ու դա բերում ա գիտակցում որ կան ընդհանուր խնդիրներ, որ ընդհանուր ա պէտք լուծել։ ու որ ամէն խնդիր ունի իր լուծման մակարդակը՝ որոշ խնդիրների համար պէտք եղաւ բոլոր պետութիւններով պայմանաւորուել, որ օրինակ օզոնային շերտը վերականգնուի։

#քաղաքակրթութիւն #ազատութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ քաղաքակրթութիւն  ազատութիւն