փաստօրէն, հակամենաշնորհային օրէնքներն ամն֊ում արգելում են՝

— պայմանաւորուածութիւններ գների վերաբերեալ, ներառեալ բանաձեւեր, նուազագոյն եւ առաւելագոյն գների կամ զեղջերի սահմանում։ — բաժանել յաճախորդներին, շուկաներ, կամ տարածքներ։ — բոյկոտել յաճախորդներին, կամ մատակարարողներին, կամ այլոց։ — սահմանափակել արտադրութեան քանակը օգտագործելով շուկան՝ մրցակցութիւնը վերացնելու համար։

ես չգիտէի, որ առաջին երկուսը խնդրահարոյց են։ #շուկայ #շուկայական_յարաբերութիւններ #կապիտալիզմ #տնտեսութիւն #կառավարում #մենաշնորհ #հակամենաշնորհային_օրէնսդրութիւն #ամն #էթիկա #մրցակցութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ընդհանուր առմամբ, էն որ ես ասում էի՝ քպ֊ն յստակ չի ասում, կոպիտ ասած՝ աջական ա թէ ձախական, աւելի ա նման ամն֊ի հանրապետականների, թէ դեմոկրատների, ահա այս պահերի համար ա կարեւոր։

զի աջականի համար էսօր արդիւնաւէտ լուծում ա հանքը։ իսկ ձախականի՝ ոչ մի ողջամիտ ձեւակերպում հետաքրքիր չի, պիտի հինքեր չլինեն ու վերջ։

ուրիշ տեղ գրել եմ, որ մոռանում են, որ աղքատ ենք, ու խնդիրն այն ա, իսկապէս հետեւելո՞ւ են լիդիանին պարբերաբար, իսկապէս բիւջէ՞ ա փող մտնելու, ու ինչ ա արուելու այդ փողի հետ։

այսօր կարելի ա ասել, որ ըստ երեւոյթին այո, մտնելու ա ու ըստ երեւոյթին կօգտագործուի բաւական ողջամիտ։ մեր բիւջէի համար փոքր լոադ չի պաշտպանութիւնը, իսկ լաւ վիճակում ինֆրաստրուկտուրա պէտք ա բիզնեսի զարգացման համար։ տեսէք, աջական բաներ եմ ասում։ բայց արդե՞օք մենք կարող ենք մեզ թոյլ տալ չզինուել, օրինակ։ ձախականն ինձ այս պահին կը պիտակէր «միլիտարիստ», ու ինձ իսկապէս թւում ա, որ ձախականութիւնը շքեղութիւն ա, որը մենք մեզ թոյլ տալ չենք կարող։

նոյն կերպ եւրոպայում փակել են ատոմակայանները, ու դա ողջամիտ չեմ համարում։ մենք երկրաշարժի հաւանականութիւն ունենք, եթէ փնտրել ինտերնետում «ամենավտանգաւոր ատոմակայանը», կը բերի մեծամորը, ու մեզ համար միեւնոյնն ա ողջամիտ չի ատոմային էներգետիկայից ինքնակամ հրաժարուելը։

մանաւանդ, եթէ կայ խնդիր, որ մենք պէտք ա հասցնենք ռազմական սալանս պահել, ու հէնց չպահենք, մեզ խփելու են։ բա ո՞րտեղից այդ փողը։

մենք այսօր էն երկիրը չենք, որ ամբողջ աշխարհին պէտք ենք, որ գերտէրութիւններն ասեն ադրբեջանին՝ չյամարձակուես պատերազմել։ իրենք ստեղ շահ չունեն, զի մենք մարդկութեանը տալու բան չունենք։ սինգապուրն ունի՝ մենք չունենք։

իսկ եթէ մենք ունենայինք, բնական ա, հանքերի խնդիր չէր կանգնի, զի դէ կարող ես քեզ թոյլ տալ դրանք չունենալ։ կարո՞ղ ենք մեզ թոյլ տալ՝ ինձ թւում ա՝ չէ։

«իմ երազած հայաստանի» մասին էին գրում թուիթերում, յիշո՞ւմ էք՝ վնաս չի երազելը, գուցէ, բայց մեր երազածն այսօր չկայ, ու ոտքերը ըստ ծածկոցի ա պէտք ձգեզ, երբ գոյատեւման հարց ունես։

եթէ նիկոլն այդպէս ձեւակերպի, նա իրան կը ներկայացնի որպէս աջական քաղաքական գործիչ, իսկ նա նման յստակութիւնից իմ հասկանալով, խուսափում ա։

#քաղաքականութիւն #տնտեսութիւն #ամուլսար #ջերմուկ #հայաստան #անվտանգութիւն #կապիտալիզմ #ողջամտութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

այնքան եմ յոգնել բաներ անել, որ ոչ մէկին պէտք չեն։ դէ գոնէ գիտեմ ինձ են պէտք։

մտածում եմ, կարո՞ղ ա պէտք ա մի բան անել, որն էդքան պէտք լինի մարդկանց, որ իրենք փող տան։ ու ես իմանամ՝ փող են տուել, իսկապէս ուզել են։ #կապիտալիզմ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

քիչ ողջամիտ մեկնաբանութիւններից մէկը։ http://flibustahezeous3.onion/b/432412

ձախականների հետ երբ խօսում ես, յաճախ են կապիտալիզմը մեղադրում չինաստանում երեխաների աշխատանքը չարաշահելու մէջ։

ես էլ հակադարձում եմ, թէ, թող չինաստանն էլ դառնայ ժողովրդավարական երկիր, ու չթողնեն չարաշահել։

այստեղ նման խօսակցութիւն ա։ #կապիտալիզմ #գիրք #ժողովրդավարութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

— էս մասնաւոր դպրոցները պետական դպրոցների լրիւ հակապատկերն են՝ պետականում ծնողները հաճոյանում են ուսուցիչներին, նուէրներ անում, մասնաւորում՝ պահանջում են եւ ուսուցիչներից եւ դպրոցի ղեկավարութիւնից։

#դպրոց #կապիտալիզմ #կոռուպցիա #զրոյց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

մրցակցային

մեզ մօտ ընդունուած է ասել, երբ օրինակ ինչ֊որ մէկը նախագիծ է ուզում սկսել՝ «դու մի արա, քանի որ այս մէկն արդեն նոյնից անում է»։ ոնց որ, որ առաջինի «գործին չխփես», այլ խօսքերով՝ մրցակից չլինես։

դա ասւում է հաւանաբար այն ենթադրութեամբ, որ դու անելու ես նախագիծը նոյն ձեւ, ինչպէս եւ առաջինը, ու ապա ի՞նչ իմաստ ունի երկու նոյն նախագծից ունենալ։

այո, անիմաստ է, երեւի թէ։

բայց եթէ դու անում ես այլ ձեւ, քո մօտ այլ մօտեցում է, այլ իրականացում, ապա դա միայն լաւ է։

ամէն մարդն կարող է անել մի ուրիշ ձեւի, մի ուրիշ կերպ։

քանի որ մարդիկ տարբեր են, ու տարբեր են մտածում։ նաեւ, դա առաջինին կը ստիպի մտածել, ինչպէ՞ս աւելի լաւը լինել, զարգանալ, ոչ թէ մնալ տեղում։

ու սա գուցէ որոշ չափով սոցիալիստական մօտեցում է, իսկ մենք, հայերը, ինչպէս եւ հրէաները, խորը ձախական ենք, ու պատահաբար չէ, որ բոլոր քսաներորդ դարի կուսակցութիւնները ձախական էին, ու մեր աջականներն էլ այնքան էլ աջական չեն։

եւ սա երեւի եղած համայնքի անդամներին պաշտպանող, ու համայնքի ֆրագմենտացիայից խուսափելու համար էլ է արւում, բայց միւս կողմից, դա թոյլ չի տալիս մրցակցութիւն լինի, ու դրանով իսկ համայնքի շահերին դէմ է։

այնպէս որ՝ մի հարցրէք՝ «անե՞մ, թէ չէ», «արժի՞ անել», ու առաւել եւս մի անհանգստացէք որ վատամարդ էք լինելու ինչ֊որ մէկի գործին խփելով։ Պարզապէս, ինչպէս շեֆս է սիրում ասել՝ «ջասթ դու իթ»՝ պարզապէս արա դա։ Ու արա լաւ։ ։Ճ

հետաքրքիր կարդալիք՝ https://en.wikipedia.org/wiki/Joseph_Schumpeter (հայերէն վարկածում թարգմանուած է Ջոզեֆ, չգիտեմ ինչու ոչ Յոզեֆ)։

#կապիտալիզմ #սոցիալիզմ #տնտեսագիտութիւն #պատմութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)