օգտատէր թէ՞ քաղաքացի

եկէք անուանենք իրերն իրենց անուններով եւ օգտագործենք «քաղաքացի» բառը «օգտատէր» բառի փոխարէն։

Նախ, այլապէս հակառակ կողմի համար քննարկումը դառնում է չափազանց հարմարէտ։ Երբ խօսում ենք օգտատէրերի մասին, մենք խօսում ենք մարդկանց մասին ով ստորագրել է պայմանագիր ընկերութեան հետ, կամ մարդկանց մասին, ով այս կամ այն ձեւով սպառում է մշակութային գործեր։

Ապա գործարքներ կան, որ թւում են շատ ձեռնատու օգտատէրերի համար, սակայն անընդունելի են քաղաքացիների համար։ Օրինակ, ինտերնետի գնի իջեցումն այն պայմանով որ օգտագէրն համաձայնի օգտուել միայն որոշ վեբ ծառայութիւններից (Ցանցի չէզոքութեանը վերաբերող բանավէճ)։ Սա կարող է թուալ լաւ գործարք օգտատիրոջ համար սակայն քաղաքացին պէտք է կարողանայ տեսնել որ դա վտանգներ է պարունակում, մասնաւորապէս վտանգում է խօսքի ազատութիւնը։

Ու ամենակարեւորը, իրաւունքներն ու ազատութիւններն որ մենք պաշտպանում ենք, քաղաքացունն են, օգտատիրոջը չեն։ Եւ բանավէճի բոլոր այլ կողմերին (եւ այլոց) պէտք է կրկին եւ կրկին յիշեցնել որ մարդիկ առաջին հերթին քաղաքացի են, ու յետոյ նոր կարող է լինեն օգտատէր։

աղբիւր (անգլերէն)

հեղինակ՝ Միքայէլ Վոզնիակ

բնօրինակ

անապատային

Հրէաների մօտ կայ այսպիսի հասկացութիւն՝ «wilderness»։ Երբ Մովսեսը հանեց նրանց Եգիպտոսի ստրկութիւնից, որ տանի իրենց երկիրը ստեղծելու, արանքում էր այս «ուիլդերնես», անապատ վայրը։

Ու հրէաներից շատերը մտածում էին՝ ինչների՞ս էր պէտք այս արկածախնդրութիւնը, մենք ունէինք ձրի կերակուր, ապրելու տեղ, ու ընդհանուր առմամբ, այսչափ չէինք տառապում Եգիպտոսում։

Մտածում եմ, երբ մենք հոգում ենք ազատութեան մասին, կորցնում ենք զանազան հնարաւորութիւններ․ կենտրոնացուած սոց․ կայքերում շփման, շոյուած լինելու, ընկերներ ձեռք բերելու հնարաւորութիւններ, կայքերի միջոցով նիշքեր փոխակերպելու, նկարներ խմբագրելու հնարաւորութիւններ։

Ու մարդիկ տարակուսում են, արդե՞օք իրենք չեն կորցնում ազատութիւն, այն ձեռք բերելու փոխարէն։

Սա յիշեցնում է այդ միջանկեալ վիճակը, որ հրէաներն ապրել են անապատում։

Այնպէս որ մենք անապատում ենք, «ուիլդերնես»֊ում։ Մենք զբօսնում ենք անապատով ազատութեանը ձգտելով։

եւրոպայի աջերը հետաքրքիր բան են ասում, ասում են՝ այն հարցերը, որ կարծես արդէն վաղուց քննարկուել են, գնահատուել են, ասենք վառել թէ չվառել այս կամ այն փոքրամասնութիւններին, ինչ անել կանանց հետ, եւ որն է հանդուրժողականութիւնն ու խօսքի ազատութիւնը, միգրանտների պատճառով նորից հանւում եւ քննարկման առարկայ են դառնում։

օրինակ, հետաքրքիր մէջբերում է, որ եթէ ունես ինչ֊որ հնարաւորութիւն, յաճախ չես օգտագործում, չես «ֆորքում» որովհետեւ նախագծողները գիտեն, որ եթէ վատ պահեն իրենց՝ կը «ֆորքես», կամ չես գնում այլ սերուիս, քանի որ ծառայութիւն մատուցողները տալիս են քեզ տուեալներդ տանելու հնարաւորութիւն։

Իսկ դիմացի շէնքը՝ ես այն շրջանցել եմ, երբ ինձ յաջողուեց փախչել ուղեկցորդներից, այն նոյնիսկ մուտք չունէր։ Իսկ գիշերը այդ տանը լոյսեր էին վառւում, բայց երբ ուշադիր նայեցի, տեսայ, որ բոլորը վառւում էին միանման լամպերով։ Հաւանաբար, ինչ֊որ համակարգ է տեղադրուել, որը երեկոյեան ընդհանուր կոճակով միանում է, եւ ստեղծւում է բնակելի շէնքի տպաւորութիւն, չնայած տունը բնակեցուած չէ, եւ այն չունի մուտքեր։ Այնտեղ ամէնը՝ ֆեյք է։

հիւսիսային կորեայի կինոյի ամբողջ պատմութեան ընթացքում ոչ մէկ երբեք չի համբուրուել։

Երբ նկարահանում էինք երեխաներին պիոներական կազմակերպութիւն ընդունուելու տեսարանը, ուղեկցորդները ցոյց տուեցին մի խումբ երեխաներ՝ եօթ֊ութ տարեկան, զինուորական համազգեստով, եւ ասացին՝ «իրենց ծնողները մահացել են պատերազմում, իրենք՝ պատերազմի երեխաներ են»։ Ի՞նչ պատերազմ։ Վերջին պատերազմը, որին մասնակցել է Հիւսիսային Կորեան, անցել է վաթսո՜ւն տարի առաջ։ Բայց իրենք կատարելապէս համոզուած են՝ ինչ֊որ տեղ պատերազմ է, այնտեղ գնում են Հիւսիսային Կորեայի զօրքերը, կայ հակամարտութեան գիծ, զինուորներ են զոհւում, իսկ առաջնորդը հոգս է տանում իրենց երեխաների մասին… Իրենք պատերազմում են, իրականում պատերազմում են։

աղբիւր (ռուսերէն)

ու տենց

գողացուած արեւմուտք

մի քանի հատուած «Գողացուած Արեւմուտք կամ Կենտրոնական Եւրոպայի դժբախտութիւնը» տեքստից։

Իրօք, եւ Ֆրանսիայում, եւ Ամերիկայում ընդունուած էր համարել, որ ներխուժման ժամանակ հարցի տակ էր դրւում քաղաքական կարգը, ոչ թէ Հունգարիայի կամ Եւրոպայի գոյութիւնը։

Ազգի կամ քաղաքակրթութեան ինքնագիտակցութիւնը կենտրոնանում է նրա վրայ, ինչ մենք անուանում ենք «մշակոյթ»։ Ու եթէ այդ ինքնագիտակցութիւնը վերացման սպառնալիքի տակ է, մշակութային կեանքի ինտենսիւութիւնը մեծանում է, այն ձեռք է բերում աւելի մեծ նշանակութիւն, մինչեւ մշակոյթը չի դառնում կենսական նշանակութեան արժէք, որը միաւորում է ազգը։ Ահա ինչու ամէն մի կենտրոնական եւրոպայում տեղի ունեցած ապստամբութեան ժամանակ, ժամանակակիցների մշակութային աւանդոյթներն եւ ստեղծագործութիւնները ձեռք էին բերում հսկայական եւ վճռորոշ նշանակութիւն։

Հէնց հունգարական գրողները, ով ձեւաւորել են Շանդոր Պետեֆի պոետին նուիրուած խումբ, սկսել են վարչակարգի հզօր քննադատութիւնը եւ նախապատրաստել են 1956 թուի պայթիւնը։ Հէնց թատրոնի, կինոյի, գրականութեան, փիլիսոփայութեան ազդեցութիւնը 1968֊ի նախօրեային բերեց Պրահայի Գարնանը։ Հէնց մեծ լեհ գրող Ադամ Միցկեւիչի պիեսն արգելելը բերեց 1968 թուի լեհ ուսանողների ըմբոստութեանը։ Այս՝ մշակոյթի եւ կեանքի, ստեղծագործութեան եւ ազգային շարժման երջանիկ միութիւնը տուեց կենտրոնական եւրոպայի ըմբոստութիւնների աննման համ, որն ընդմիշտ գերել է նրանց, ով ապրել է այդ ժամանակ։

Կենտրոնական Եւրոպայում, Արեւմուտքի արեւելեան սահմանի մօտ, բոլորը, ոչ միայն լեհերը, առանձնայատուկ զգայուն էին ռուսական հզօրութիւնից եկող սպառնալիքի հանդէպ։ Ֆրանտիշեկ Պալացկին՝ ակնառու պատմաբան եւ տասնըիններորդ դարի չեխական քաղաքական շրջանների տիպիկ ներկայացուցիչ, 1848 թուին գրել է Ֆրանկֆուրտի յեղափոխական խորհրդարանին ուղղուած լայն հանրայնութիւն ստացած նամակ։ Նրանում նա արդարացնում էր Հաբսբուրգների կայսրութեան երկարատեւ գոյութիւնը նրանով, որ այն հանդիսանում էր միակ պատնէշը Ռուսաստանից՝ «երկրից, որն արդէն մեր օրերում իւրացրել է ահռելի հզօրութիւն, շարունակում է մեծացնել այն, դառնալով անպարտելի ցանկացած եւրոպական երկրի համար», եւ ձգտում է համաշխարհային տիրութեան։ «Ռուսական համաշխարհային տիրութիւնը»,— գրում էր Պալացկին,— «դառնալու է հսկայական աննկարագրելի աղէտ, անչափելի եւ անսահման դժբախտութիւն»։

Կենտրոնական Եւրոպան, ըստ Պալացկու, պէտք է դառնայ հաւասար իրաւունքներով ազգերի միութիւն, որոնցից ամէն մէկը, մնացածներին յարգելով, եւ հզօր պետութեան պաշտպանութեան տակ գտնուելով, ունակ կը լինէր զարգացնել իր ուրոյնութիւնը։ Այդ երազանքը, երբեք մինչեւ վերջ չիրականացուած, ինչպէս եւ առաջ ուժեղ է եւ ձգող։ Կենտրոնական Եւրոպան միշտ ձգտում էր իր փոքր տարածքում կենտրոնացնել այնպիսի մշակոյթների զանազանութիւն, ինչ եւ Եւրոպան ամբողջովին, դառնալ փոքր գերեւրոպացուած Եւրոպա, դրա փոքրացուած պատճէնը, որը կառուցուած է մէկ կանոնի հիման վրայ՝ մաքսիմալ բազմազանութիւն մինիմալ չափով հանդերձ։ Ինչպէ՞ս այն չսարսափէր տեսնելով Ռուսաստանը, որը հիմնուած է ուղիղ հակառակ սկզբունքի վրայ՝ մինիմալ բազմազանութիւն՝ մաքսիմալ չափով հանդերձ։

Ի՞նչը կարող էր լինել աւելի օտար բազմազանութեան կրքով տարուած Կենտրոնական Եւրոպայի համար, քան Ռուսաստանը՝ միաձուլ, կենտրոնացուած, ձգտող կայսրութեան բոլոր ազգերը՝ ուկրաինացիներին, բելարուսներին, հայերին, լատիշներին եւ մնացածներին, մի անբաժանելի ռուս ժողովուրդ դարձնել (կամ, ինչպէս ընդունուած լեզուական կեղծիքների դարաշրջանում են)անուանում՝ «անբաժան սովետական ժողովուրդ»)։

Աւելին, ամբողջ տասնըիններորդ դարի ընթացքում Ռուսաստանը ձգտում էր Եւրոպային։ Եւրոպան էլ ձգտում էր Ռուսաստանին։ Ռիլկէն պնդում էր, որ Ռուսաստանը՝ իր հոգեւոր հայրենիքն է, լայն ազդեցութիւն են ունեցել մեծ ռուսական գրական ստեղծագործութիւնները, որ մնում են եւրոպայի համընդհանուր մշակութային ժառանգութեան անբաժան մաս։

Այո, ամէնն այդպէս էր։ Եւ այն ժամանակուայ երկու Եւրոպաների մօտեցումը՝ հրաշալի, անմոռանալի յիշողութիւն է։ Սակայն այն էլ է ճիշտ, որ կոմունիզմը արթնացրեց Ռուսաստանի մէջ հին հակաարեւմտեան ֆոբիաները եւ կոպտօրէն ուղղեց Եւրոպայի դէմ։

Կազիմիր Բրանդիսը իր «Վարշաւեան օրագրում» պատմում է, ինչպէս մի լեհ գրողին յաջողուեց հանդիպել Աննա Ախմատովայի հետ։ Լեհը բողոքում էր, որ իր բոլոր ստեղծագործութիւններն արգելուած են։

Ախմատովան ընդհատեց նրան՝

—Դուք նստե՞լ եք բանտում։

— Ոչ։

— Բայց ձեզ գոնէ հեռացրե՞լ են Գրողների Միութիւնից։

— Ոչ։

Ախմատովան ուժեղ զարմացաւ՝

— Իսկ ինչո՞ւ էք բողոքում։

Չեխերը (չնայած իրենց էլիտայի զգուշացումների) սիրում էին երեխային հարիր կերպով թափահարել «սլաւոնական գաղափարախօսութեամբ», համարելով այն պաշտպանութիւն գերմանական ագրեսիայից։ Ռուսները նոյնպէս հաճոյքով օգտագործում էին այն իրենց կայսերական պլաններն արդարացնելու նպատակով։ «Ռուսներն անուանում են ռուսական ամէն ինչը՝ սլաւոնական, որպէսզի յետոյ ամէն ինչ սլաւոնականը անուանեն ռուսական»՝ այսպէս 1844 թուին մեծ չեխ գրող Կարել Հաւլիչեկը նախազգուշացնում էր հայրենակիցներին Ռուսաստանով անիրազեկօրէն հիանալու վտանգների մէջ։

20151204_002811_HDR

Որոշ մարդիկ կարծում են, որ շներին, եւ առաւել եւս՝ գայլերին վարժեցնելը՝ դաժան է, ոնց որ պէտք է կոտրես նրանց ոգին կամ խեղճացնես նրանց։ Սակայն, առանց ոգին կոտրելու, երբ շունը կամ գայլը յստակ գիտի իրենից ինչ է սպասւում, եւ ինչ չէ, իր ինքնավստահութիւնը, եւ արդիւնքում՝ հանդարտութիւնը սաստիկ բարձրանում է։ Ծանր ճշմարտութիւն է, որ, ինչպէս Ֆրիդրիխ Նիցշէն մի անգամ արտայայտուել է, նրանք, ով չեն կարող իրենց կարգապահ դարձնել, արագ կը գտնեն որեւէ մէկին, ով դա իրենց համար կանի։ Իմ պատասխանատւութիւնն էր այդ մէկը դառնալ Բրենինի համար։ Կարգապահութեան եւ ազատութեան յարաբերութիւնը խորն է եւ կարեւոր․ բնաւ չհակադրուելով ազատութեանը, կարգապահութիւնն այն է որ դարձնում է ազատութեան ամենաարժանի ձեւերը հնարաւոր։ Առանց կարգապահութիւն չկայ իրական ազատութիւն՝ միայն արտօնագիր։

#գիրք #մէջբերում #քաղուածք #շներ #շուն #գայլեր #գայլ #կարգապահութիւն #ազատութիւն