ասք ոսկէ ձկնիկի մասին։

ստալինը մտածում էր, որ վրաստանին լաւ բան ա անում, աբխազիան միացնելով, բայց իրականում շատ վատ բան արեց։

աբխազիան էդ պահին առանձին սսհ էր, ու աւելի փոքր։ ներառելով իրան վրաստանի կազմում, իրան միացրին մի երկու վրացաբնակ շրջան, որ վրացիների քանակը շատացնեն։

իսկ աւարտուեց նրանով, որ էդ վրացիներին էլ հանեցին, ու աւելի մեծ կտոր կտրուեց վրաստանից։

այսպէս եւ ադրբեջանցիները կը շահէին եթէ չորս հազար քառակուսի կմ լղիմ֊ը զիջէին հայաստանին։ այն էլ ադրբեջանաբնակ շուշին հանելով։ կը ստացուէր հայաստանից կտրուած փոքր պատանդ անկլաւ։

եւ ի՞նչ էին անելու էդ անկլաւում, ո՞նց էին խանգարելու իրենց։

փոխարէնը կոնֆլիկտի արդիւնքում ադրբեջանցիներ հանուեցին կապանի գիւղերից, մեղրուց, ամասիայից, սեւանի ափերից։ իսկ իրենք արդէն այսօր էստեղ բաւական մեծ տոկոս էին կազմելու բնակչութեան, եւ իրենք չորսի փոխարէն տաս քառակուսի կմ են կորցրել։

ելցինի քաղաքականութիւնն էր թւում մինչեւ չեչնեայի պատերազմը շատ ողջամիտ՝ բոլորին բաժանում էր այնքան ինքնիշխանութիւն, ինչքան ուզեն ու կը մարսեն։ փորձեց դաշնային պայմանագիր կնքել։ ի՞նչ էին անելու ասենք նոյն թաթարներն իրենց ինքնիշխանութեամբ, ո՞նց էին վնասելու ռուսաստանի ամբողջականութեանը։

#քաղաքականութիւն #պատերազմ #խաղաղութիւն #ստալին #ելցին #պատմութիւն #աբխազիա #վրաստան #լղիմ #արցախ #ազատութիւն #անկախութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ես սէնց միտք ունեմ, որ գուցէ ֆէյսբուքը, ինստագրամը ստեղծում են այնպիսի կեանքի խնջոյք, զբաղմունք, էնպիսի նոր (հեդոնիստի՞կ) աշխարհ, ուր պատերազմին տեղ չկայ։

ո՞նց ասենք ալիեւը մարդկանց պատերազմ տանի, եթէ իրենք իրենց համար սելֆի են անում ու վերբեռնում, ու լայքեր հաւաքում։ մարդիկ զբաղմունք ունեն, իրենց աւելի դժուար ա խաբել֊տանել մեռնելու։

առաջ էդ խաբելն էլ էր աւելի հեշտ, հեռուից մարդ կը գար, եսիմինչ կասէր, ու երբ մեկուսացուած ես ու տեղեկութեան այլ աղբիւրներ չունես՝ ո՞րտեղից իմանաս։ իսկ հիմա ինտերնետում կը նայես, կը ջոկես որ խաբում են, ու չես ազդուի։

բայց ընդհանուր առմամբ, ինձ թւում ա, էն կողմերում, ուր ֆբ֊ինստագրամ կայ, պատերազմի հաւանականութիւնն անհամեմատ աւելի ցածր ա։ առաջ էլ զբաղմունք ունէին, բայց էդքան ձրի դոպամին ո՞վ էր ստանում։ այն էլ սոցիալական շփումներից։ նէնց չի որ աշխատանք չես արել, ֆոտո ես վերբեռնել, աշխատել ես, որ քեզ նկատեն, շոյեն։

մի քանի օր առաջ կոնդով էի քայլում, գիշերով, ու մարդիկ տներից դուր նստած էին, վիդեօ չաթ էին անում, կամ ինտերնետւում։ մի քանի օր առաջ գիւղերով էի անցնում, ու նոյն պատկերն էր։

չէին ինտերնետւում, թերեւս, միայն երեխաները՝ տեսել եմ հեծանիւ քշելուց, քարերի հետ խաղալուց։ իսկ դեռահասներն արդէն ինտերնետւում են։

իսկ այ իրանի գիւղերում, ասում են, ինտերնետ չկայ։ ու ուր կայ, կիսափակ, ու լաւ չի աշխատում։ ու շատ աւելի քիչ մարդիկ են ինտերնետւում։ էլ չասած որ ֆբ֊ն փակ ա իրենց մօտ։ ու իթ իրենց ապա աւելի հեշտ ա բարձրացնել, տանել մեռնելու, զի չեն ճաշակել ինստագրամ, լօքշ լռուած են։

իսկ այ ճաշակածը՝ ինչի՞ համար թողնի գնայ։ պէտք ա լուրջ պատճառներ լինեն։ ի՞նչ արցախ, ասենք։ դէ մարդիկ հա, նեղուած են, դժգոհ են, «իրենց հողն» են գողացել, ինչպէս իրենց պատմել են, բայց մէկ ա, հո չեն թողնի էս լայքերը գնան անիմաստ մեռնեն, որ ի՞նչ, անկապ ա։

#ֆէյսբուք #ինստագրամ #պատերազմ #համացանց #խաղաղութիւն #մարդիկ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

#զրոյց #արցախ #խաղաղութիւն #բանակցութիւններ #nkpeace


Avatar @{ մարիամ ; wordsthatidefend@spyurk.am} 3/29/2019, 3:12:54 PM

մեկը հարցնի՝ մարիամ ջան, ի՞նչ ես անում, ասեմ ՝ սպասում եմ փաշինեանն ու ալիեւը դուրս գան, տեսնեմ ի՞նչ եղաւ, գնամ լողանամ վերջապես:

#զրույց #խնդիկ


բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Թիֆլիսում էլ խաղաղութեանը նուիրուած բացօդեայ ռոք համերգ էր։ Ենթադրում եմ որ մոսկովեան խաղաղութեան երթի հետ պարզապէս չի զուգադիպել։

#խաղաղութիւն #համերգ #թիֆլիս #տփղիս #ռոք #փողոց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

փաստօրէն, ռուսերէնի ուղղագրութիւնն էլ փոփոխութեան պատճառով աւելի շատ է համատեքստից կախուած։ իրենք առաջ ունէին мир ու мiр որ նշանակում էին խաղաղութիւն կամ աշխարհ։

#ռուսերէն #ուղղագրութիւն #սովետ #աշխարհ #խաղաղութիւն #########

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Իսկ պատասխանը պիտի քաղաքական լինի, ոչ թե մուկ ու կատվիռեբյատա, դավայծե ժիծ դրուժնո: Օրինակ Գազայի խաղաղության համար պայքարող շատերի կարգախօսն է՝ «Ազատ Պաղեստին»: Ու եթե երթի մասնակիցները քաղաքական դիրքորոշումներ ունեն Արցախի հարցի մասին, պիտի այնքան հետևողական լինեն, որ արտահայտեն դրանք, ոչ թե թաքնվեն ապաքաղաքական մարդասիրական քողերի տակ: Թե չէ` համայնամարդասեր կոչերին կարելի է քաղաքական տարբեր մեկնաբանություններ տալ, ինչպես որ ադրբեջանական մամուլում տարածվեց, թե նրանք պահանջում են Հայաստանի իշխանութիւնից հրաժարուել Արցախից:

աղբիւր

#խաղաղութիւն #կարգախօս #գազա #արցախ #հայաստան #ցոյց #երթ #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)