սուրճ առնելիս տեսայ URVAKAN շապիկով տղայ, ու յիշեցի որ շապիկ տպելիս կան սահմանափակումներ՝ որ չունես կարգչի էկրանին՝ նախագծելիս։ պիտի հաշուի առնես գոյների քանակը, ու կարող ա մի գոյն աւելացնելով զգալի աւելացնես տպագրութեան գինը։

ու մտածեցի որ էլ․ գրքերը լաւ նախադիտում են նրա, ինչ կարող ա մեզ սպասել ապագայում։ իսկապէս՝ կարգչի էկրանին, եւ ընդհանրապէս՝ վիրտուալ՝ ամէնը մոդելաւորելն աւելի էժան ա։ աւելի էժան ա ունենալ էլ․ գիրք (որի՝ քեզ պատկանելու հետ արդէն հարցեր կան), քան իրական եւ թղթից գիրք։ բացի դրանից՝ իրականը պահանջում ա խնամքով վերաբերմունք, էլ․ գիրքը յիշողութեան մէջ չի փչանում, թէեւ կոտրես քո ընթերցիչը։ (այլ հարց ա որ դու կապուած ես քո հրատարակչի էկոհամակարգին ու չես կարող կարդալ այն այլ արտադրողի սարքով)

յիշեցի նաեւ մայքրոսոֆթի ակնոցի խոստումնալից նախագիծը՝ այն ինձ իրականում ապշեցրել էր։ նախագիծը փակեցին, ըստ երեւոյթին, որովհետեւ այն ժամանակուայ տեքնոլոգիաները պատրաստ չէին նման գործի։ (հմ, հիմա փնտրեցի, ինչ֊որ բաներ գտնում եմ, ոնց որ կենդանացել ա նախագիծը, ու պատրաստ արտադրանք կայ)

հին գովազդներում կար բնակարանի ինտերյերի ձեւաւորում՝ ուզո՞ւմ ես ներկել պատերը՝ խնդրեմ՝ արդէն այլ գոյնի են։ հնարաւոր ա, ապագայում մարդկանց մեծ մասը կօգտագործի տան վիրտուալ ներքին (եւ արտաքի՞ն) ձեւաւորում, որովհետեւ դա անհամեմատ աւելի մատչելի ա լինելու։

իրական որեւէ դիզայնով արած պատեր կունենան ապահով, հարուստ մարդիկ։ ինչպէս եւ արդէն այսօր իրական գիրքը դառնում ա շքեղութիւն։ (ոչ թէ էլ․ գիրքը, որ առաջ չէինք տեսել, ու մտածում էինք որ առաջընթաց ա)։ իհարկէ, էդ իրականը չունի վիրտուալի ճկունութիւնը՝ իրական գրքում չի լինում փնտրել ուզածդ բառը, իսկ իրական պատերի գոյնը հեշտ չի փոխել ակնթարթօրէն։ սակայն վարկածս այն ա որ դա լինելու ա շքեղութիւն։

#ապագայ #սպեկուլեացիա #ակնոց #տեքնոլոգիաներ #վիրտուալ_իրականութիւն #կարծական_իրականութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

#ապագայ #դելորեան #մեքենայ #ֆանտաստիկա #նկար #ուտէնց


Avatar @{ pa¢ø ðiaspø→pøŧe ; paco146@diaspora.psyco.fr} 4/21/2020, 1:34:43 PM

2fd7f27065e10138860138607759d42b

Calculateur d’empreinte écologique

D’après ce logiciel, si tout le monde consommait comme je le fait, nous aurions besoin de 1.36 #planète :( Et toi ? :) #sobriété #consommation #énergies-fossiles #anthropocène https://www.wwf.ch/fr/vie-durable/calculateur-d-empreinte-ecologique/resultat

via @{inky, from the tape ; tanakian@spyurk.am}


բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

https://www.youtube.com/watch?v=-2OqqrtKS-E

հմմ, ահաւոր ա, այֆօնը «զասուետ»֊ները, թէ ո՞նց ա դա կոչւում, ծածկել ա։ ու նկարը իր շատ աւելի պակաս արտիստիկ ա ստացուել։

ես մտածում եմ, էդ յիշեցնում ա՝ being on the safe side։ ուր կարգին ա, բայց պակաս կրեատիւ ա։

նոյնը էսօր լուսակիրի մօտ, նայելով տարբեր անցորդներին, մտածում էի «լաբում» ծնուած երեխաների մասին՝ տեսականօրէն հիանալի ա՝ կանխում ես գենետիկ հիւանդութիւնները, ընտրում ես լաւագոյն տարբերակը։ ու դա համապատասխանում ա՝ լինել ապհաով տեղ արտայայտութեանը։ կարգին, ու ոչ արտակարգ։

երեւի վիճակագրօրէն օգտակար ա, բայց միւս կողմից ահաւոր ա, եթէ այնսթայններ ու աարոն շուարցեր չծնուեն։

չգիտեմ։

#ֆոտո #ապագայ #անկապ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

արագ փորձեմ գրել գեւորգ քեշիշեանի ելոյթից։ նա հէնց այն մարդկանցից ա երեւում ով ահաւոր ոգեւորուած ա թեքնոլոգիաների զարգացմամբ, ու կարծում ա որ շատ լաւ գործ ա անում մարդկութեան համար։

ես գուցէ կը թուամ նեղմիտ, կամ չափազանց կոնսերուատիւ, բայց ինձ դուր չի գալի ուր ա աշխարհն այսօր գնում։ ու ինձ դուր չեն գալիս կենտրոնացուած համակարգերը։

նախ ինքնավար մեքենաներից։ իրենք էլ են այդ գործի մէջ փորձում մտնել, ու նա հա կրկնում էր՝ «մտածէք այդ մասին» արտայայտութիւնը։ տիպա չենք մտածում, հա՞։ ասում ա՝ ինչ հաւէս կը լինի, տեսէք մենք հիմա ունենք հինգ ջի թեքնոլոգիան, մի գիգաբիտ վայրկեանը, ու դրա կիրառութիւններից մէկն ա ինքնավար մեքենաները՝ դրանք կպած են ամպերին, բոլոր որոշումները կատարւում են ամպերում, ու ամպի միջի արհեստական բանականութիւնը սովորում ա բոլոր մեքենաների փորձից, ու կարողանում ա այդ բոլոր մեքենաներն առանց ուշացումների կառավարել։

լո՞ւրջ։ այդքան ոգեւորի՞չ ա։ լո՞ւրջ չէ՞ք ուզում տեսնէք որ single point of failure համակարգ էք ստեղծում։ այդ խնդիրն ի դէհ միայն ՏՏ֊ում չի հանդիպում։ դա ձախականների ստանդարտ խնդիրներից ա, երբ իրենք փորձում են կենտրոնացուած կառավարում օգտագործել։

ու ի՞նչ եթէ որոշ չարամիտ էակներ՝ մարդիկ, հաքերներ, այլ երկրի հաքերներ, կամ գուցէ այլմոլորակայիննե՞ր, վնասեն այդ կենտրոնը։ թէկուզ բաշխուած կենտրոնը ի դէպ՝ կոնցեպտուալ մակարդակում այն միեւնոյն ա կենտրոն ա։ ու կը լինի սայֆայի պէս՝ կենտրոնը վնասում ես, ու բոլոր մեքենաները կիրառելի չեն։

չէ՞ որ ասում ա գեւորգը, դա հիասքանչ ա։ ինչների՞ն ա ձեզ պէտք սեփական մեքենայ։ ասում ա՝ հաւէս կա՞յ առաւօտը կիսաքնած քշելու էն դեբիլների մէջ, էն ա մեքենայի մէջ հաց կուտես կամ կը քնես, կամ երեկոյեան յոգնած մի հատ էլ մտածես մեքենան կառավարելու մասին։ եւ ի՞նչ իմաստ կայ բոլորը առաւօտը իրենց մեքենայով գան գործի, թողնեն արեւի տակ, յետոյ գնան տուն։ աւելի լա՞ւ չի համայնքի մեքենաները լինեն, շրջեն քաղաքով, ում երբ պէտք ա վերցնեն։

էս մարդը կարծես շուկայական տնտեսութեան բեքգրաունդով մարդ ա, իսկ սա շատ նման ա չէ՞ սոցիալիստական գաղափարներին։ պարզապէս այն տարբերութեամբ որ կորպորացիաներին են պատկանում մեքենաները։ մենք կարծես թէ վերջերս ենք սոցիալիստական մօտեցումներից պրծել, ու դեռ յիշում ենք, ու ուրախ ենք որ կարող ենք ունենալ սեփական մեքենայ եւ թողնել այն արեւի տակ, կամ չթողնել մեր գործն ա։

նաեւ, իր օրինակը կորեկտ չէր՝ միեւնոյն ա ցերեկը մեքենաների պահանջն ու ճանապարհների ծանրաբեռնուածութիւնը ցածր են, մեքենաները անկապ քաղաքով շրջելու են կամ կայանելու են իրենք իրենց։ տրաֆիկի մեծ մասը առաւօտն ու երեկոյեան ա, ու միեւնոյն ա էդ քանակի մեքենայ պէտք ա մարդկանց գործից տուն հասցնելու համար։ այ հասարակական տրանսպորտով երթեւեկել խթանելը, կամ մի մեքենայի մէջ աւելի շատ մարդկանցով երթեւեկել խթանելը կարող ա օգնի եւ բնապահպանական եւ տրաֆիկի նուազեցման առումով, ու դա այսօր կիրառւում ա։

ասում էր՝ դէ պէտք ա ճնշել քաղաքական գործիչներին, որ ասենք քաղաքի որոշ մասեր սկսեն արգելել ոչ ինքնավար մեքենաներով մուտք։ այո՛, ահա թէ ինչի մասին էք մտածում։ հիանալի, տնտեսական շահերը միշտ բերում են քաղաքական հարցերին։ #բայց_պէտք_չի։ ես այդ քաղաքական քայլին չեմ սատարի։

ցոյց էր տալիս ինքնավար մեքենաներն ինչպէս են տեսնում աշխարհը։ ահա՝ տեսէք, գրել ա 93% ճշտութեամբ մեքենայ ա ճանաչել։ ուրեմն, ասում ա, երեւի կատու չի։

լո՞ւրջ։ դու մե՞զ ես ասում։ սա «քանի տոկոս գարանտիա կարաս տաս» հարցի պատասխան ա։ իսկ կարո՞ղ ա մի հատ էլ երդուի այդ մեքենան որ կատու չի այն օբյեկտը։ ո՞ւմ արեւ ա երդուելու։ գուգլի՞։ քուալքոմի՞։ լաւ օկէյ, սա լուծելի խնդիր ա, սրան չեմ կպնում։ իմ խնդիրն ա կենտրոնացած համակարգը, վերահսկողութիւնը անծանօթ կորպորացիաներին յանձնելը։

ու վերջապէս ընդհանուր առմամբ կարելի ա գեւորգին հարցնել, նա իրեն մատրիցում ո՞ր դերում ա տեսնում՝ Ճարտարապետի, Սմիթի, Երկուորեակների, թէ՞ Սերափի։

բարի գալուստ Նոր Աշխարհ։ եւ երջանկութիւն ձեզ։ #քուալքոմ #տեխնոլոգիաներ #տտ #թեքնոլոգիաներ #ապագայ #գիտութիւն #կենտրոնացում #ապակենտրոնացում

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

բլէյդ ռաների մասին ուզում էի գրել, որ հաւէս ա, որ հեքիաթային էր՝ աթարին էր այնտեղի տտ դոմինանտ բրենդը, ու նաեւ աչքով ընկաւ պանամը, որ վաղուց սնանկ ա։

որպէսզի պատկերազարդեմ ասածս, ենթադրելով որ միակը չեմ, ով նկատել ա, փնտրեցի նկար, ու գտայ բլումբերգի յօդուած, ուր փաստօրէն նաեւ նշւում ա, որ ինտերֆէյս դիզայնն այդ աշխարհում ժառանգած ա ուոլքմենից, ոչ թէ այփոդից։ շատ հետաքրքիր ա այլընտրանքային ապագայ տեսնելը։ #կինո #սայրի_վրայով_վազողը #2049 #ֆանտաստիկա #հակաուտոպիա #ապագայ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

էսա գենետիկական ճարտարագիտութիւնը մի քիչ էլ զարգանայ, մենք մտնելու ենք առցանց երեխայ ենք պատուիրելու՝ աչքերը՝ գոյն ընտրելու դիալոգով, ասենք՝ մանուշակագոյն, մազերը՝ գանգուր, ու երբ երեխան պատրաստ լինի՝ առաքելու են տուն՝ դրոնով։

իսկ այդ երեխաների հարցին, թէ՝ ո՞րտեղից են երեխաներն յայտնւում, առանց ստելու, ազնիւ նայելով մանուշակագոյն աչքերին կը պատասխանենք՝ առցանց պատուիրել ենք ու դրոնը բերել ա։ #երեխաներ #գենետիկական_ճարտարագիտութիւն #ապագայ #դրոն #տեխնոլոգիաներ #գիտաֆանտաստիկա #ֆանտաստիկա

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

շիննիչ կառուցողական ծրագիր՝


Avatar @{ HU Art Sound (2) ; artsound2@diasp.eu} 21.08.2017, 1:00:38

Building the Wall!

#wall #gif from http://www.imdb.com/title/tt1439629/


#թրամփ #ծրագիր #այլմոլորակայիններ #ապագայ #ֆանտաստիկա #քաղաքականութիւն #հարկեր #պատ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)