սա ժամհարեանների հիւանդանոցն ա, ինչպէս երեւում ա ռեալականից։
ամառ 2013։
ամառ 2013։
ամառ 2013։
ամառ 2013։
յունիս 2014։
աղդամի յատուկէն բնակեցուած տներից մէկը։ յունիս 2014։
konika minolta dimage scan dual iv՝
նոյն նկարը, ծրած canoscan 9000f mark ii֊ով՝
դոմինիկի տետրը։
Մօտս հարց ծագեց․
Ինչո՞ւ կան Վանաձորեան ռոք խմբեր, ինչո՞ւ կան Գիւմրու ռոք խմբեր, բայց չկայ մեզ յայտնի Ստեփանակերտից ռոք խումբ։
Երբ միեւնոյն ժամանակ, այցելելով Վանաձոր, Գիւմրի եւ Ստեփանակերտ, անհնար է չնկատել, ինչքա՜ն աւելի շատ ռեսուրս եւ փող է դրուած Ստեփանակերտի մէջ, ինչքա՜ն աւելի կենդանի եւ բարեկարգ է այդ քաղաքը, Հայաստանի միւս քաղաքներից։ Պատերազմի հետեւանքներ Ստեփանակերտում չեն երեւում, իսկ Վանաձորում եւ Գիւմրում երկրաշարժի հետեւանքները տեսնում ենք։
Ես իհարկէ շատ Արցախցի ընկերներ չունեմ, այնտեղ երկար չեմ ապրել, ու գուցէ բան չեմ հասկանում, բայց եւ այնպէս չէ որ այլ մարզերից շատ ընկերներ ունեմ, կամ այնտեղ ապրել եմ։ Ինձ մօտ տպաւորութիւն կայ, որ ոչ միայն ռոքի հետ է այս վիճակը, այլ առհասարակ, առանձնապէս հետաքրքրուող, եւ հետեւաբար զարգացած մարդիկ Արցախում քիչ են, քան այլ մարզերում։ Մեզ մօտ՝ ՀՀ այլ մարզերում, բոլորը նուագում են, բոլորո ֆոտո են անում, թէկուզ ժապաւէնով, բոլորը ինչ֊որ ձեւ ստեղծագործում են, ինչ֊որ չափով արուեստագէտ են։
Սա մեր դարաշրջանն է, կրեատիւ դարաշրջանն է։ Ինչո՞ւ այնտեղ այդպէս չէ՞։
Ես կարծում եմ, բոլորը, ով մի քիչ աւելի ոչ մակերեսային Արցախն գիտի, զգում է, որ այնտեղ ազատ չէ, լարուած է։ Որ այնտեղ շատ աւելի, քան այլ տեղեր այն Ստալինեան ոգին կայ՝ սա պետութիւն քանդող է, սա մեզ վատն է ուզում, եթէ ուրախ չէ նրանով, ինչ կայ, ապա թշնամու լաւն է ուզում, մատնիչ է։ Ու դա, իհարկէ, գալիս է այնտեղի ֆեոդալական համակարգից։ Ֆեոդալների ժամանակ կային «պրիդւորնի» ստեղծագործողներ, բայց ոչ ազատ ստեղծագործողների դասակարգ։ Եւ ռոք խմբեր էլ չկային։
Ինձ թւում է, որ պատասխանն ազատութիւնն է։ Ներքին ազատութիւնը, որը Արցախն այդպէս էլ չստացաւ մեր ազատագրական պայքարից յետոյ։
Ազատ արցախը ողջունում է ձեզ՝ գրուած է Գորիս Ստեփանակերտ մայրուղու պաստառներին։ Բայց արդե՞օք Արցախն ազատ է։ Ազատ երկիր է։ Ոչ այն ազատ երկիրը, ուր, ինչպէս սովետական երգում էր ասւում, «այդքան ազատ է շնչել»։ Այլ այն ազատ երկիրը, որ ամերիկեան ֆիլմերում են ասում ոստիկաններին։ Սա ազատ երկիր է։ Ձեռքերդ քաշիր, ոստիկան։
Ինչպէս տեսնում ենք, գործը բնաւ էլ սոցիալ տնտեսական պայմանների մէջ չէ։
Արուեստն ազատ մարդկանց գործն է։
**Ռոքը՝ պրոտեստ արտայայտող երաժշտութիւն է։ **
(Իհարկէ, երբ ինչ֊որ բան շատ պահանջարկ ունի, դրա որակն ընդհանուր առմամբ ընկնում է։ Քանի որ առաջանում է շատ անւորակ առաջարկ։
Երբ ասենք, շարպեյ ցեղատեսակի շունը շատ պահանջարկ ունի, ով ասես չի սկսում զբաղուել դրանց բուծմամբ, ու արդիւնքում աշխարհում յայտնւում են շարպեյին ոչ շատ նման ինչ֊որ զանազան շներ։
)
Կրկին՝ ռոքը պրոտեստ արտայայտող երաժշտութիւն է։ Հնարաւո՞ր է Արցախում պրոտեստ արտայայտել։ Հնարաւո՞ր է, որ արուեստն, առհասարակ, լինի ոչ քաղաքականացուած։ Ես չեմ կարծում, քանի որ կեանքը քաղաքականութեան հետ սերտ կապ ունի։ Եթէ ֆոտո ես անում, կարող ես «սխալ» բան ֆոտո անել, որ «աղբը տանից կը հանի», կամ չի բխի տեղական կապիտալիկի եւ իշխանիկների շահերից։
Եթէ երաժշտութիւն ես գրում, եւ խօսք, այդ խօսքը պիտի արտայայտի այն, ինչ դուր չի գայ իշխանիկներին, ու ժողովուրդ մանիպուլացնողներին։ Դա ակնյայտ է։
Ես չեմ ասում, որ ռոքը արգելուած է Արցախում։ Ես կարծում եմ, որ ընդհանուր մթնոլորտն այնտեղ չի աջակցում նրան, որ ռոք խմբեր ծնուեն, աճեն եւ զարգանան։ Որ արուեստ լինի ընդհանրապէս։
Եթէ յիշում էք, Անդրէ Ժիդը իր «վերադարձ ԽՍՀՄ֊ից» գրքում, եւ դրա շարունակութեան մէջ, շատ զարմացած էր, որ սովետում արուեստ չկար։ Որտե՞ղից լիներ արուեստ Ստալինեան սովետում, եթէ ոչ միայն ընդհատակեայ։
Արցախում երբ Վորլիքին դիմաւորող ցոյց է լինում, ակնյայտ է, որ դա իշխանութիւնների կազմակերպուած ցոյցն է, քանի որ այնտեղ ոչ մի ինքնաբուխ բան չի լինում, որը իշխանութիւնների սանկցիան չունի։ Առնուազն պիտի հաստատուած լինի մի շատ բարձրաստիճան չինովնիկի կողմից։
Արցախում բոլորը զգում են այդ ճնշուածութիւնը, իհարկէ, դեռ երբեմն գոհ են, որ գոնէ ապրում են այդ երկրում, որ կենդանի են, բայց զգում են, որ առանց սանկցիայի արուեստը չի կարող գոյատեւել, եւ չեն էլ ստեղծագործում։
Այդ իսկ պատճառով մենք ունենք այսպիսի սոց֊ռեալիզմ Ստեփանակերտի կենտրոնում։
Սովետը մօտ է։ Մեր կողքն է։ Եւ ոչ միայն հիւսիսից։ Մեր մէջ։
Եւ այնտեղ չկայ գոնէ մի քիչ ազատ արուեստ, չկայ արուեստ, որը կարելի է տեսնել Կաֆեսճեանի այգում, կամ այնպիսի, ինչպէս Բաբաջանեանի, Կարա֊Բալայի արձանն է։ Բնական է, որ այնտեղ չի կարող լինել ՆՓԱԿ֊ի պէս մի բան։
Իսկ սա, ի դէպ, մեր պատճառով էլ է։ Գուցէ այդպէս չէր լինի, եթէ Արցախն պարզապէս Հայաստանի մարզ լիներ, Լոռու ու Շիրակի պէս։ Թէկուզ գոնէ Սիւնիքի։ Գուցէ նաեւ այդպէս չէր լինի, եթէ մենք ստեղ էլ ժողովրդավարութիւն ունենայինք, ոչ թէ գըբըշնիկներ եւ նոմենկլատուրա։ Ապա Արցախի հանդէպ էլ վերաբերմունքը այլ կը լիներ, չէ՞ որ Արցախը փաստացի Հայաստանի մաս է։ Ու մեզնից է, թէ ինչ է այնտեղ կատարւում, իրենք այնքան ինքնուրոյն չեն, անկախ չեն, եւ չեն էլ կարող լինել, մենք ենք, որ նոյն Արցախի համար, իրենց ազատութեան համար, պէտք է այստեղ ժողովրդավարութիւն հաստատենք։ Ու տեսնո՞ւմ էք, արուեստից եմ խօսում, ու էլի չի լինում քաղաքականութեան կողմ չգնալ։ Քանի որ կեանքը քաղաքականութիւն է, իսկ արուեստը կեանքի մաս է։
եւ այդպէս
կաղնի Սարսանգի ջրամբարի ափին
նախորդն այստեղ
ու տենց
ու տենց
ու տենց
Շուշու պատմութեան թանգարանի անմիջապէս հարեւանութեամբ բացուել է երկրաբանական թանգարան։ Հաւաքածուն նուիրաբերել է Շուշեցի գիտնական, ով ԽՍՀՄ ամենավեհ գիտնականներից էր, պաշտօնն ու անունը չեմ յիշում։ Եւ հաւաքել է այս քարերն ու արտեֆակտները աշխարհով մէկ։
Թանգարանի աստղը, քարի մէջ դրոշմուած այս «կենդանու»՝ փափկամորթի բրածոն է։ Ընդամէնը մի քանի ամիս առաջ են գտել Քիրս սարի հանքում։ Կանչեցին երկրաբաններին, երջանկացրին, յանձնեցին թանգարան։
յղման տակ աւելին՝
Թանգարանի աշխատողները հայալեզու, ու բաւական հաւէս ձյաձկէք են, լաւ հասկանում են իրենց գործից, ու շատ հաւեսով ամէնը ցուցադրում են, պատմում։ Իմ ներկայութեամբ ռուս զբօսաշրջիկներին էին պատմում, արդեն ռուսերէն։
հաւանաբար միջատների հետքեր
ձկան բրածո
եթե ճիշտ եմ յիշում, սա մարջան (բուստ, կորալ) չէ, կենդանի չի եղել, քար է՝
աստղերը կարծես թէ հրաբուխային ծագում ունեն՝
իրար հետ հանգստացող փափկամորթերի բրածոներ
փափկամորթն եւ ձուկը, կամ ծիւկը։
շատ լինի, քիչ չլինի
Իսկ սա ծրագրի «մեխն» է, իրենք ունեն առանձին սենեակ, ուր ասում են մտնես, դուռը հետեւիցդ փակում են, ու լոյսն անջատում։ Յետոյ ուլտրամանուշակագոյն լամպ են միացնում, որը խթանում է ֆոսֆորի վառուելը, զանագան գոյներով՝
մի հատ էլ գալապագոսեան կրեայ ունեն, բնականաբար, ոչ կենդանի, ու էլի լիքը բան։ արժի գնալ ու նայել։ ահա։
ու տենց
ու տենց
ու տենց
նախորդ փորձն այստեղ է
ու տենց
Ուկրաինայի դէպքերն էլ ցոյց տուին, որ հողը, զէնքը, վերահսկողութիւնը թղթով չեն փոխում։ Խոստացե՞լ են իրենց տարածքային ամբողջականութեան երաշխաւորողը լինել ԱՄՆ֊ն ու ՄԲ֊ն (ՌԴ֊ի մասին չեմ խօսում)։ Եւ ո՞ւր են։
(Յանուկովիչն էլ նոյնն էր անում, ինչ արել են ՍՍ֊ն ու ՌՔ֊ն։ Երկիրը թուլացրեց, պարտքերի մէջ խրեց։ Եւ բանակը հզօրացնելու փոխարէն բերկուտին՝ ժողովուրդ ծեծող֊սպանողներին էր աճեցնում։)
— ՌԴ֊ի զօրքը հայ֊թուրքական սահմանին նշանակում է ոչ թէ որ իրենք մեզ պաշտպան են, այլ որ մենք այդ սահմանը չենք վերահսկում։ Դա ապահով չէ, երբ դու քո սահմանը չես վերահսկում։
— Սահմանը պէտք է լինի այնպիսին, որ հնարաւոր պատերազմի դէպքում ռազմաճակատի գիծը հնարաւորինս կարճ լինի։ Նկատի ունեմ, օրինակ Քարվաճարը պէտք է վերահսկուի մեր կողմից, այն զիջելը խոստումների փոխարէն նշանակում է հնարաւոր հակամարտութեան դէպքում նախապէս թոյլ լինել։ Իսկ ո՞րն է երաշխիքը որ հակամարտութիւն այլեւս չի լինի։ Ո՞վ կարող է դա երաշխաւորել։ Այսօր ես չեմ տեսնում այդպիսի ուժ։ Կան տարբերակներ, երբ օտար զինուած ուժերը վերահսկելու են մեր տարածքը, այսինքն՝ մեզ նոյնպէս։ Դա նշանակում է՝ մենք օկուպացուած ենք։ Եւ նոյնիսկ դա, չնայած անընդունելի գին է, միեւնոյն է չի նշանակում, որ պատերազմ չի լինի։ Նշանակում է, որ կարող է եւս մէկ խանգարող ուժ ունենանք պատերազմի ժամանակ, ինչպէս դա եղաւ իննսունականներին։
#պատերազմ #խաղաղութիւն #Ուկրաինա #Ռուսաստան #ԱՄՆ #վերահսկողութիւն #Հայաստան #Արցախ #Քարվաճար #սահման #զգօն
Ղրիմը ոչ մի դէպքում Արցախի զուգահեռը չէ։ Սեպարատիստ չէ։ Արցախն ու Ուկրայինան են կենտրոնախոյս, իսկ Ղրիմը՝ կենտրոնամէտ է։ Եթէ եւ կայ զուգահեռ, ապա Ղրիմի ռուսների եւ ԼՂ֊ի թաթարական փոքրամասնութեան մէջ։
ու տենց
Շուշի, Արցախ
ու տենց
արմաելոն մեջբերում է
Բաքվի արյունոտ դեպքերի կապակցությամբ Շուշիի ռեալական ուսումնարանի աշակերտական սոցիալ֊դեմոկրատական խումբը փետրվարի 11֊ին հրապարակում է․ «Պայքարիր հանուն քո իրավունքների համար» թռուցիկը, որը կոչ է անում բոլոր սովորողներին դուրս գալու մասսայական դասադուլի։
Սովորող երիտասարդության շարժումներից անհանգստացած Կովկասի ուսումնական օկրուգի հոգաբարձուն Շուշի է ուղարկում տեսուչ Գ․ Սլավինսկուն և պահանջում նրանից տեղական իշխանութունների օգնությամբ կարճ ժամկետում վերսկսել դադարեցված պարապմունքները։ Բայց աշակերտական դասադուլը վեր էր ածվում հակակառավարան մեծ ցույցի, որին ակտիվ մասնակցություն են ցույց տալիս նաև քաղաքի ազգաբնակչության դեմոկրատական խավերը։
Հոգաբարձության ներկայացուցիչը տեսենելով, որ ոչ մի կերպ հնարավոր չէ դադարեցնել այդ դասադուլը, որոշեց խնդրել հոգաբարձուին հարգելու տեղական իշխանությունների խնդիրքը մինչև սեպտեմբեր մեկը դադարեցնել Շուշիի ուսումնական հաստատությունների պարապմունքը։ «Հակառակ դեպքում,― հայտնում է Գ․ Սլովինսկին,― աշակերտներն այնքան հաստատակամ են իրենց որոշման մեջ, որ մեր միջոցառումները կարող են հանգեցնել ծանր հետևանքների»
Կառավարությունը փակեց ևս մի շարք ուսումնական հաստատություններ, բայց դրությունը չփոխվեց։ Ընդհակառակը, փակված ուսումնական հաստատությունների բարձր դասարանների աշակերտները ՌՍԴԲՊ տեղական կազմակերպությունների հանձնարարությամբ հակակառավարական ակտիվ ագիտացիա էին տանում ազգաբնակչության, առանձնապես սովորողների շրջանում, ամենուրեք կազմակերպում ինքնազարգացման խմբակներ, տարածում հեղափոխական թռուցիկներ։
Այդ առթիվ Երևան նահանգի Էջմիածնի գավառապետը հայտնում է, որ իրեն հասած տվյալներով, մի խումբ սովորող երիտասարդներ վտանգավոր տարրերի հանձնարարությամբ շրջում են գավառի ուսումնարան ունեցող գյուղերը և հակապետական մտքերով վարակում թե՛ սովորողներին, և թե՛ նրանց ծնողներին։ Գավառապետը հաճախակի կրկրնվող աշակերտական հուզումների պատճառը համարում է «այդ վտանգավոր ազդեցության արդյունքը»։
Եթե մինչև [1905 թ․] հունվարի 9֊ը դեպքերը գավառային քաղաքների և գյուղերի սովորողների հուզումների վերացմանը ակտիվ աջակցություն էր ցույց տալիս ծնողների մեծ մասը, ապա հունվար֊փետրվարյան արյունոտ դասերից հետո, ընդհակառակը, նրանք միանում էին իրենց զավակների ելույթներին և բացարձակ պաշտպանում նրանց պահանջները։
Սիգնախի արական և իգական ուսւոմնարանների միացյալ մանկավարժական խորհրդի նիստում դասադուլ հայտարարած աշակերտների ծնողներն ասել են «․․․ Մենք թույլ չենք տա, որ մեր երեխաները հաճախեն ուսումնարան, քանի դեռ չի բավարարվել նրանց արդարացի պահանջները»։
Իսկ նրանց պահանջներն էին․
Ուսուցումը պետք է տարվի մայրենի լեզվով, այն էլ պարտադիր լինի մինչև 16 տարեկան երկսեռ բոլոր քաղաքացիների համար։
Կրոնը պետք է հանել դասավանդվող առարկաների թվից։
Չդնել ազգությունների ու կրոնական դավանանքի խտրություն։
Անհապաղ վերականգնել աշակերտական հուզումներին, դասադուլներին և ցույցներին ակտիվ մասնակցություն ցույց տալու համար ուսումնական հաստատություններից հեռացված աշակերտներին և այլն։
Թաղիադյանը, 1821 թվականին Եփրեմ կաթողիկոսի հետ գտնվելով Շուշի քաղաքում, պատմում է, որ Շուշում այն ժամանակ բնակվում էին երկու վաճառաշահ տներ, որոնք խոշոր կապիտալների տեր էին եւ ահագին գործարքներ էին կատարում։ Այդ առեւտրական տներից մեկը Հախումյանների տունն էր, որը ռուսական կայսրության գանձարանում մոտ մեկ միլիոն ռուբլի փող ուներ եւ առեւտուր էր անում Իրանի, Սիբիրի եւ Եվրոպայի քաղաքների հետ, ուներ մեծ քանակությամբ գործակատարներ։ Երկրորդ վաճառաշահ տունը եղբայրք Զոհրապ եւ Մեսրովբ Թառումյանների տունն էր, որը արտոնություններ ուներ Կասպից ծովի ձկնորսության եւ նավագնացության մեջ եւ ոչ պակաս առեւտրական գործեր էր վարում, քան Հախումյանների տունը։ Եղբայրք Թառումյանները իրենց հաշվին Շուշում կառուցել են Ագուլյաց եկեղեցին, թեեւ իրենց Ղազանչեցվոց ծխին էին պատկանում։
Թառումյանի մահվանից հետո նրան թաղում են «մեծ պատվով, ինչպես Արտաշես Արշակունի թագավորին», գրում է Թաղիադյանը, «հայոց կաթողիկոսի, եպիսկոպոսների եւ ժողովրդի ահագին բազմության ներկայությամբ»։
Ռ․ Հ․ Գասպարյան, Շուշի քաղաքը, Հայաստանի ԳԱ հրատարակչություն, 1993, 47 էջ։
ու տենց
ու տենց
ու տենց
ու տենց
ու տենց
Մեր խնդիրը չի լուծվում Մինսկի կամ այլ խմբի պարագայում, ոչ փուլային ոչ փաթեթային, ու ոչ Մադրիդյան սկզբունքներով։
Մեր խնդիրը լուծվում է շատ պարզ ֊ Արցախում ապրող մարդկանցով։
Արցախում ապրո՞ւմ են հայեր ֊ փաստացի ֊ ապա դա մեզ համար լավ լուծման անհրաժեշտ պայմանն է։
Իսկ Արցախում հայեր չեն ապրում, ես նկատի ունեմ, որ այն իրականում դատարկ է, ու շարունակում է դատարկվել, ինչպես եւ Հայաստանը։
Սիոնիստները դեռ շատ վաղուց հասկացել էին։ Որպեսզի իրենք ունենան Իսրայել, իրենց պետք է այնտեղ լինել, այնտեղ ապրել։ Ու նրանք գնում ապրում էին, չունենալով աշխատանք, ապրելու տեղ։ Սկզբից հազարներով, հետո տասնյակ, ու հարյուր հազարներով։ Իրենք գիտեին, որ կայսրությունները, օրինակ Թուրքիան ընդմիշտ չեն, ու վաղ թե ուշ իրենք կստեղծեն իրենց պետությունը, ուր իրենց հաստատ ոչ ոք դիսկրիմինացիա չի անի ըստ էթնիքական պատկանելիության։
Այդ պատճառով էլ բոլոր խոսակցութունները Արեւմտյան Հայաստանի մասին անկապ են։ Այնտեղ հայ չկա։ Ստեղ չկա, ուր մնաց այնտեղ լինի։
Իսկ ներկա իշխանությունները ունակ չեն լուծել Արցախի խնդիրը։ Որովհետեը երբ երկրում տիրում է անարդարություն ու կոռուպցիա, այն դատարկվում է եւ թուլանում։ Իսկ եթե այն դատարկվում է, ապա հարցը չի լուծվի, քանի որ այդ հարցը կորցնում է իր ակտուալությունը։ Ո՞ւմ է պետք պետություն, եթե մեզ դիսկրիմինացիա են անում այդ պետության մեջ ավելի շատ, քան այլ տեղերում։ Ըստ ազգային պատկանելիության։ Ո՞ւմ է պետք պետություն, եթե մարդիկ իրենց ավելի պաշտպանված են զգում այլ պետությունում, քան իրենց իսկ պետությունում։
Չկա հարց, չկա խնդիր, ապա չկա լուծում։
Դատարկ Արցախը «մերը» չէ որովհետեւ փաստորեն մեզ պետք չէ։ Ինչպես եւ Հայաստանի մնացած մասը։
Իսկ պետք չէ որովհետեւ մենք փաստացի չունենք ազգային պետություն, ուր մեզ պաշտպանված կզգանք։ Իսկ չունենք, որովհետեւ ունենք վարչակարգ, որը ամեն նոր օր անում է մեզ ավելի կախված արտաքին ուժերից։ Այլ խոսքերով ոչ անկախ։ Այլ խոսքերով, որ իրենց լավ լինի, իսկ մեզ՝ ոչ։ Այսինքն մեր որ մեր հաշվին։
ու տենց
պետական գրաֆիտիները միայն Երեւանում չէ, որ վոդյատսյա։
պետական գրաֆիտի Ստեփանակերտում։
_ու տենց _
Ստեփանակերտ, Արցախ
պաշտոնական վահանակի վրա համայնքի ղեկավարի թեկնածուներն են՝ մեկ հոգի։
պատի վրա տուն վաճառելու մասին հայտարարություններ են։
գրեթե բոլոր հայտարարությունները ձեռագիր, ու ռուսերեն են՝՝ «продается»
ռուսերենը Արցախում համարվում է «պաշտոնական» լեզու։
Արցախ, Ստեփանակերտ
_ու տենց _
Այսօր այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այսպես կոչված անկախության օրն է։
Նկատի ունեմ, որ ոմանք երբեմն սկսում են հավատալ որ Արցախը անկախ պետություն է, ու մտածում են, որ այն իր անկախությամբ տարբերվում է Հայաստանի այլ մարզերից, ասենք Ապարանից կամ Լոռուց։
Come to your senses, ներեցեք Ֆրանսերենս։
Այդ դիմակահանդեսը բնավ ձեզ համար չէր մտածված։
Այն քաղաքական քայլ է, անշուշտ խելամիտ, բայց ցավոք արդեն ջուրը նետված։
Այնպես որ գոնե ինքնախաբեյությամբ մի զբաղվեք ու զգոն եղեք։
ու տենց
երկու անեկդոտ արցախցիների մասին։
ոչ մի անձնական բան, պարզապես դուրս գալիս են՝
Երկու հայ՝ Երեւանցին, Ստեփանակերտցին ու մի ադրբեջանցին ձուկ բռնելիս ոսկե ձկնիկ են հանում։ Այն, բնականաբար առաջարկում է ցանկություն կատարել, որ նրան թողնեն։
– Կարո՞ղ ես այնպես անել, որ այդ ադրբեջանցիները վերանան – հարցնում է արցախցին։
– Հա, իհարկե – պատասխանում է ոսկե ձկնիկը
– Կարո՞ղ ես այնպես անել, որ էդ ղարաբաղցիները վերանան – իր հերթին հարցնում է ադրբեջամցին։
– Հա, կանեմ – պատասխանում է ձկնիկը։
Հերթը հասնում է Երեւանցուն։
– Իսկ դո՞ւք ինչ կցանկանաք – դիմում է նրան ոսկե ձկնիկը։
– Ե՞ս։ հմ։ Ինձ մի բաժակ դառը կոֆե։
վարագույր
վարագույրը բացվում է, ու մենք տեսնում ենք օդանավի սալոն, ուր երեւում են հայեր Հայաստանի տարբեր մարզերից, այդ թվում եւ արցախից։
Նրանք ստուգում են ով ուր է նստում, իրենց տեղերը գտնում։
Հետո Երեւանցին իր կողքի նստածին է հարցնում
– բա դու ո՞րտեղից ես։
– Ստեփանակերտից։
– բա ինչի՞ ես ստեղ նստել։ սա քո տե՞ղն է։
– բա ո՞րտեղ է իմ տեղը
– գլխիիիիս, գլխիիիիս – ցույց է տալիս Երեւանցին։
ու տենց
Շրջանցելով [նախորդ գրառման մեջ][/weblog/2011/09/12/ասք-արցախյան-բարքեմփի-մասին-զրո/] նշված զարմանալի տեքստը, գտնում ենք հայերեն նշանաբանը՝
Սա իրականում շատ ակտուալ տեքստ է։ Հետագա փոսթերում ես կանդրադարնամ այն տպավորությանս,որ Արցախը էքստրովերտ է, օդում համոզմունք է զգացվում թե ամենը կախված է այլերից, օտարներից։
Իսկ այժմ, տղաներ եւ աղջիկներ, քաթի տակ ազատությանը նվիրված տոնակատարությունները Ստեփանակերտում՝
Ստեփանակերտի կենտրոնը ժողովուրդը անվանում է «պյատաչոկ»։ Ինչու ոչ «Վիննի Թուխ» կամ «Պոստորոննիմ Վ․» պարզ չէ։ Այդ պյատաչոկի վրա տեղավորվել են ադմինիստրատիվ շենքեր (ԼՂՀ խորհրդարան, կառավարություն․․․)
եւ «Արմենիա» հյուրանոցը։ Այո, «Արմենիա», ոչ թե «Հայաստան»։
Հյուրանոցի մուտքի վերեւը կախված է երեք դրոշ – ՌՖ, ՀՀ եւ ԼՂՀ։ Ինչ գործ ունի այստեղ ռուսական եռագույնը ինձ ոչ ոք չկարողացավ բացատրել։
Պյատաչոկի վրա տեղավորվել է նաեւ Արցախբանկի շենքը՝
Կազմակերպված են «ժողովրդական զբոսանքներ», կես մետրը մեկ վաճառում են վարդագույն շաքարից բամբակ, փուչիկներ․․․
ու կա մի շարք թեմատիկ թխվածք՝
Թխվածքը անկեղծ հետաքրքրություն է առաջացնում արցախի սկաուտների մոտ։
Վաճառողները օգտագործում են հայրենական անձեռոցիկներ՝
Զբոսնում են մեդալներով տատիկներ եւ պապիկներ՝
Իսկ այս մեդալներով պապիկներին նկարելիս ինձ նկատողություն արեց ոստիկանը ու խորհուրդ տվեց պյատաչոկի այն կողմը առհասարակ չնկարել։
Ոստիկանների մեքենաները նույնն են՝
Երեխաները եւ ոստիկանները պատշաճ հագնված են՝
Պյատաչոկի վրա կա բեմ
որի վրա վազում են երեխաները։ Լավ է, որ նրանց դա թույլ են տալիս, ոչ ոք չի արգելում։ Իսկ հետեւից բեմը շրջապատված է հավես նկարներով՝
Առհասարակ երեխաները ստեղ շատ շատ են։ Իմ մոտ տպավորություն է, որ միջինում ընտանիքներում երեք երեխա է
Տուսվում են երիտասարդները՝
բարքեմփցիները զբոսնում են՝
Այս ամենի վրա հպարտությամբ նայում է Ստեփան Շահումյանը՝
ու տենց
Արդեն Բերձորից սկսած փողոցներում կախված էին տոնական դրոշակները։ Ես դեռ չէի հասկացել որ այս դրոշակները նույնպես մի տեսակ ԽՍՀՄ արձագանք են։ Իսկ սա Ստեփանակերտի առաջին իմ լուսանկարած շենքն է։
Դեպի բարքեմփ, առաջին հերթին գրանցվելը եւ մայկա տռուսիկ կասծյում շլվար ստանալը։
ծանոթանում եմ այլ հյուրերի հետ, սոցիալիզանում։
– դու բլոգեր ես՞ – հարցնում են։
Բլոգեր բառը այնքան օտար է հնչում իմ ականջի համար, նույնիսկ ավելի օտար, քան աստրոնավթը։
– մատյան եմ վարում – պատասխանում եմ։
– մասնագիտությունը՞
– ծրագրավորող
– ահ․․․ ծրագրավորող – ու բլոգեր աղջիկները լքում են ինձ փնտրելով ավելի հետաքրքիր, բլոգեր տեսակի մարդկանց (հոմո բլոգիենս)։
Եւ իրոք, ի՞նչ գործ ունեն ծրագրավորողները բարքեմփում պարզ չէ, բայց նրանք նախանձելի հաստատակամությամբ այցելում են նման միջոցառումները։
Տպվածը մի տեսակ սոց ռեալիստական տեսք ունի, բայց ես դեռ չեմ հասկանում որ դա պատահական չէ։
Բարքեմփը կազմակերպում է Արցախյան ՏՏ կենտրոնը։ Ահա եւ նրանց գրասենյակը, ուր հյուրերը ժամանակավոր պահեստավորում են պայուսակներն ու ուսապարկերը։
Ես կրկին դեռ չեմ հասկանում ինչ է կատարվում շուրջս, ու հիանում եմ շենքի ռետրո վիճակով։
Բնական է, որ «Ж» տառը զարմացրեց, վաղուց սենց բան չէի տեսել։ Ընդ որում տղամարդկանց զուգարանի մոտ «Մ» տառ չկար, երեւի համարեցին որ այս դեպքում միայն նշանը բավական է։
ՏՏ կենտրոնը զբաղեցնում է մի սենյակ, ուր կա կլոր սեղան, ու սպասարկիչ՝
Այս _հայ_ատառ _հայ_տարարությունը ներշնչեց վստահություն։ Սեղանի շուրջը հարմարվել էին եկած հյուրերը, ստուգում էին փոստ, գրառումներ անում։
Ես կպա կենտրոնի արագ վայֆային, քաշեցի ռեգիոնի ազատ քարտեզը խելախոսի մեջ, ու արդեն պատրաստ էի զբոսնել Ստեփանակերտով։
Դուրս եմ գալիս շենքից, եւ ահա՝
Սա ի՞նչ է։ Ես դեռ չեմ արտահայտվում «ԼՂՀ անկախության տոնի մասին»։ Պարզապես ո՞ւմ համար է գրված։ Հյուրերի՞։ Այստեղ կա՞ն Ռուսաստանից հյուրեր։ էս ո՞ր եմ ընկել Ո՞րտեղ եմ ես առհասարակ։
Այս եւ այլ հանելուկների պատասխանները կիմանաք մեկ շաբաթ անց, այս ժամին։
Մնացեք մեզ հետ։
ու տենց
Արցախ
Արջեւում Արցախն է
«Սահմանը» անցնելուց հետո կարծես ոչ մի բան չի փոխվում։ Նույն տիպի ցուցանակներ, նույն տիպի սարեր եւ անտառներ, ինչպես Հայաստանի այլ վայրերում։
Արցախի բոլոր ճանապարհներում, սակայն հնարավոր է տեսնել մեծ ցուցանակներ՝ «այս ճանապարհը կառուցվել է բոլոր հայերի աջակցությամբ» կամ «Արգենտինայի հայ համայնքի աջակցությամբ» կամ այսինչ մարդու աջակցությամբ։ Ամենուր երեւում է, որ ողջ հայությունը մասնակից է դարձել Արցախի վերականգմանն եւ զարգացմանը։
Այլ առանձնահատկություն՝ շատ են հուշարձանները, որ չեն թողնում մոռանալ՝ պատերազմը այստեղ էր։ Նման է է Ռուսաստանի ճանապարհներին, ուր մինչ այժմ հանդիպում են երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերին նվիրած քանդակներ, խաչեր, լուսանկարներ, ծաղիկներ։
Սրանք էլ նոր արձաններ են ու գտնվում են ճանապարհին՝ Շուշի չհասած։
Սա կարծես Շուշիի այն ժայռն է, որ մնացել էր անպաշտպան, որովհետեւ կովկասյան թուրքերի հրամանատարները վստահ էին՝ այնտեղից անցնելը հայերի համար անհնար է։ Ձորի լուսանկարները Շուշիի կողմից արջեւում են։
Առեղծվածներ, հանելուկներ, հրաշքներ՝ մնացեք մեզ հետ։
ու տենց
Սահմանը
Հրաշքները շարունակվում են։ Ուսերի հետեւից մնում է հարազատ Հայաստանը, առջեւից սփռվում է․․․ կրկին հարազատ Հայաստանը։
– Արտասահմանցիներ կա՞ն – հարցնում են «սահմանապահները»
– Սահմանեք «արտասահմանցիներին»։
Սահմանապահները սահմանեցին արտասահմանցիներին որպես ոչ ՀՀ քաղաքացիներ, եւ ստանալով բացասական պատասխան՝ մեքենայում արտասահմանցիներ չկային, մի տեսակ տխրեցին։
Երեւի այն պատճառով, որ նրանք դեռ հիշում են՝ սահմանը ձեւական է ու հորինվել է միմիայն արտասահմանցիների, մասնավորապես բրիտանացի գիտնականների եւ քաղաքական գործիչների համար։ Այնպես էլ իրենց գործը, սահմանի պես ձեւական է՝ չկա արտասահմանցի, չկա եւ գործ, սակայն կա անպետք լինելու եւ անհեթեթության զգացում։ Բայց երազանքները հակում ունեն կատարվելու, թեկուզ միայն մտքում։ Եւ ահա, այն ինչին չեն հավատում նույնիսկ բրիտանացի գիտնականները իրականություն է դարնում Արցախցիների համար։ Եւ այսպես, արջեւում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է – առեղծվածային, նույնիսկ հեքիաթային լեռնային թագավորություն։
Այս ոճավոր երիտասարդները անշուշտ գնահատում են իրավիճակի ողջ հումորը, եւ շտապում են լուսանկարվել Հայ-հայկական սահմանում։ Չէ՞ որ գոյություն չունի ռուս-ռուսական, գերմանա-գերմանական(արդեն), կամ ճապոնա-ճապոնական սահման։ Հետո էլ զարմանում ենք, որ բրիտանացի գիտնականները, օրինակ պարոն դե Վաալը երբեմն շփոթվում են։
Այլ հավասար պայմաններում գտնվող այս դրոշները զգալիորեն տարբերվում են։ ՀՀ դրոշը մի տեսակ սփրթնած է։ Սարերի քամին սառն է, եւ կարելի է ենթադրել որ դրոշը մրսել է, կամ այլ հավասար պայմանները իրականում այդքան էլ հավասար չեն։ (Բոլոր դրոշները հավասար են, բայց որոշ դրոշները ավելի հավասար են։)
Չար լեզուները ասում են թե այն ինչ Արցախցուն լավ է, Երեւանցուն մահ է։
Այնուամենայնիվ, այս ճախրուն եռագույները ապացուցում են, որ Հայաստան/Արցախ խաղաղ գոյակցությունը(ինչպես ասում են՝ peaceful co-existence) հնարավոր է։
Բամբասանքներ, առասպելներ, եւ փաստեր՝ մնացեք մեզ հետ։
ու տենց
– Ահա, հասանք տեղ։
– Ոնց, արդե՞ն։
– Նենց չի որ արդեն, բայց այո, դեռ հասանք, տեղ։
– Հասանք, հասանք, հասանք Տեղ։
Հիրավի խորհրդավոր է Արցախի ճանապարհը։
Պարզվում է, մինչ Արցախ հասնելը, նախ պետք է հասնել Տեղ։
Ինչպես տեսնում եք Տեղը նշված է քարտեզի վրա։ Այս_տեղ_ կա «_Տեղի_ ալրաղաց», եւ այլ _տեղ_արժան վայրեր ուր _տեղի_ են ունենում _տեղ_ական նշանակության իրադարձություններ։
_Տեղ_ում դեռ զարգացած չեն _տեղ_եկատվական _տեղ_նոլոգիաները, որի պատճառով այստեղ չեն անց կացվում բարքեմփներ, եւ այն կորցնում է իր ակտուալությունը այս թեգի տակ։ Իսկ բնակավայրի մասին _տեղ_եկություններ ստանալը հնարավոր է _տեղ_ի _տեղ_եկատվական բյուրոյում կամ _տեղ_ական ինքնակառավարման մարմիններում, օրինակ _տեղ_ապետարանում _տեղ_եանալով։
Առեղծվածներ, հեքիաթներ, քարտեզներ՝ մնացեք մեզ հետ։
ու տենց
Գրանցումը
կազմակերպված էր էլեկտրոնային փոստով։ Իհարկե, ինչի՞ համար է պետք պատրաստել գրանցման օնլայն ֆորմա, որը ասենք հետո կարող են ջարդել չար հաքերները։ Ավելի էֆեկտիվ է պարզապես ասել՝ գրեք։
Եւ ես գրեցի՝ «ուզում եմ մասնակցել․․․․ պարամ պարամ․․․» – արտահայտեցի ցանկությունս։
Ինձ պատասխան եկավ։ Անմիջապես։ Սակայն ոչ թե կազմակերպիչներից, այլ ռոբոտից։ Ավելի ճիշտ՝ էլեկտրոնային փոստի սերվերից, որտեղ մասնավորապես նշվում էր՝ այսպիսի հասցե գոյություն չունի։ Պահո, մտածեցի։ Բա ի՞նչ անեմ։
Մտքումս, ինչպես Վազող Լոլայի մտքում, պտտվում էին տարբեր մարդկանց դեմքեր։
Ո՞ւմ դիմել եթե մեյլ սպասարկիչը չի աշխատում։
Հիշեցի ծանոթ Արցախցիներից մեկին, գրեցի։ Նա պատասխանեց՝ ուղարկեց կազմակերպիչներից մեկի անձնական էլ․ հասցեն։
Գրում եմ անձնական հասցեով։ «Բարեւ, ներողություն, ինձ ձեր հասցեն այստեղից պարամ պարամ, ուզում եմ մասնակցել պարամ պարամ, կայքում նշված հասցեն չի աշխատում։ Ի՞նչ կառաջարկեք»
Ստանում եմ նամակ՝ «նկարագրեք ձեզ եւ երեք օրվա ընթացքում կստանաք պատասխան»։
Պարզ, հստակ, եւ տրանսլիտով։
Հիմա մտածում եմ։ Ինչպե՞ս նկարագրեմ։ Ասենք ո՞ր կտրվածքով։ Եթե ֆորմա լիներ դաշտերով – կիմանայի ինչ լրացնել։ Բայց չգիտեի չէ՞։
Պատասխանում եմ՝ «երկար մազեր ունեմ, մեծ քիթ․․․» ու շարունակում եմ՝ «էլ ի՞նչ տեղեկություն է պետք»։
Պատասխան՝ «ռեզյումեդ ուղարկիր, եթե գաղափար ունես դա ինչ է»։ Կրկին՝ ռազմական լակոնիկությամբ։ Ուղարկեցի։
Սպասեցի երեք օր։
Սպասեցի եւս երեք օր։ Ուզում էի եւս երեք օր սպասել, բայց գրեց Արցախցի ծանոթս – բա շնորհավորում եմ, դու ցուցակում կաս։ Ու իրոք, ընտրյալների ցուցակում կայի։ Ուրախությանս, ինքներդ եք հասկանում չափ ու սահման չկար։
Այս պատմությունից մորալ հետեւություն՝ ինչ լավ է Արցախցի ծանոթ ունենալը։
Շարունակելի։
ու տենց
վերջերս Ռոքսին ասում էր, որ Արցախից Հայաստան զանգելը թանկ է` 90 դրամ րոպեն։ Զարմացա, երբ իմացա, որ ավելի թանկ է, քան Հայաստանի մի շրջանից Հայաստանի այլ շրջան։
Ինչպե՞ս թե։ Սա՞ է «Միացումը»։
Ասացի ընկերոջս։ Նա էլ նոր էր վերադարձել Սեը Ծովից եւ պատմեց, որ Վրաստանից Հայաստան զանգելը արժի 65 դրամ րոպեն, «call to Armenia» ռոամինգ ծառայությունը ակտիվացնելուց հետո, վրացական ռոամինգ պրովայդերի միջոցով, բնականաբար։ Իսկ Արցախից Հայաստան զանգելը, Ղարաբաղ Տելեկոմի, Վիվայի մայր աթոռ պրովայդերի միջոցով, արժի 90 դրամ րոպեն։
Ու լեզուս չի պտտվում ասել Արցախից Հայաստան, բայց ստիպու՜մ են։ Որովհետեւ անկախ, ինքն իրեն ազատագրած Արցախի գաղափարը հիմա նույնիսկ օտար երկրների հետ չի անցնում, մենք էլ չենք կարող ապացուցել որ չենք «օկուպացրել», մեզ «ագրեսոր» են անվանում։ Հիանալի է, եթե այդպես է, ինչի՞ Հայաստանի մի «ռայոնից», օրինակ Սյունիքից Լոռի զանգելը ավելի էժան է, քան Հայաստանի Արցախից Հայաստանի Լոռի։
Ինչու՞ է Վրաստանից Հայաստան ավելի էժան զանգելը, քան Հայաստանից (Արցախ) Հայաստան։
այդ եւ այլ հարցերի պատասխանները կիմանաք գովազդ դիտելուց, եւ անպետք ապրանքներ սպառելուց հետո։
Բամբասանքներ, խարդավանքներ, հետազոտություններ։
Մնացեք մեզ հետ։
ու տենց
Գանձասար, Արցախ
(c) mk.am
_ու տենց _
находит 11 отличий между НКР (Карабах) и ЮО (Осетия)
старые почтовые марки