ջաբերով ստացած սպամի մասին՝

գաղափար չունեմ ոնց են գտնում մեզ։

ես jabber.org֊ի հաշիւ ունեմ ուր հա սպամ ա գալիս, ու միշտ ռուսական։

իսկ ստեղ չեմ ջոկում ոնց են իմացել մեր իւզերները։

կարո՞ղ ա ջոկել են որ դիասպորան հնարաւոր ա կպած ջաբեր ունենայ, ու դիասպորայի հաշիւներով են ուղարկում։

ու ախր ձեւ էլ չգիտեմ դեռ նման սպամի դէմ պայքարելու։

որովհետեւ իմ հասկանալով մարդ ում չես աւելացրել կոնտակտ լիստի մէջ կարող ա քեզ գրել։

հիմա կարգաւորած ա որ հանգոյցի մէջ չհարցնի, ու աւտոմատ աւելացնի կոնտակտ լիստի մէջ։

զի փոքր ու վստահելի հանգոյց ա։

իսկ դրսից, եթէ ասենք jabber.am֊ից մէկն ա ուզում ես իրան աւելացնեմ, ես յատուկ հաստատում եմ։

գրելու մասին՝ երեւի պէտք ա փնտրել ինչ֊որ ընդլայնում, որը չի թողնում մարդկանց գրեն նրանք որ կոնտակտ լիստում չկան, որովհետեւ լռելեայն տէնց չի։ տեսնեմ։

#սպամ #ջաբեր #ջաբբեր #սփիւռք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

մարդիկ, ջաբեր֊ում եթէ ինչ֊որ մարդկանց չէք տեսնում, փիջինում արէք՝ show offline buddies ու re-request authorization, ու կը դզուի։

նաեւ սինքը տարբեր սարքերի միջեւ հիմա յուսով եմ աւելի լաւ կաշխատի։ պիտի որ։ իմ տեսնելով աշխատում ա։ եթէ մի տեղ անցանց էիք իսկ միւս տեղով ստացել էք գրածը, յետոյ էն մէկով առցանցանաք՝ կը ստանաք։

էնպէս որ յուսամ ընդհանուր առմամբ աւելի լաւ ա աշխատելու։

գրառումների պատմութիւնը հիմա մնում ա մի շաբաթ։ վերջին մի շաբաթուայ գրառումներն ա սպասարկիչը պահում ու սինք անում։ հները ջնջում ա։

էսքանը։ #ջաբեր #ջաբբեր #սփիւռք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

մատրիքսը մեզ պէտք ա որպէս այլընտրանք դիսքորդի։

առհասարակ, ինձ թւում ա, այառսի֊ն ու ջաբերը՝ մոդերնիստական գործիքներ են, իրենց էսթետիկան ա մոդերնիստական։ տելեգրամն էլ ա էդ ձեւի մի բան՝ բայց սեփականատիրական։

էսօր մարդիկ դէ պոստմոդերն են սիրում, ու դիսքորդն ու մատրիքսը էդ նիշան են զբաղեցնում։

որը լաւ ա։ թող լինի այլընտրանք։

#չաթ #տեքնոլոգիաներ #համացանց #ազատութիւն #դիսքորդ #մատրիքս #տելեգրամ #ջաբեր #մոդերնիզմ #պոստմոդերն #էսթետիկա

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

վերջերս jolla֊ն՝ հէնց jolla ֆիրմայի առաջին սարքս հա միացուած եմ պահում։ նոյնիսկ իր վրայ ունեմ եւս մի tooter որը կպնում ա անգլերէն մաստոդոնիս հաշուին։ ու ուզում էի լինկ ստանալ ջաբերով՝ միացրի ջաբերը, տեսնեմ՝ xperia֊ի ջաբեր կլիենտը դուրս գցեց՝ անջատուեց։ էքսպերիայինը միացրի՝ եօլլայինը դուրս եկաւ։

հասկացայ՝ resource֊ն ա խնդիրը։ ամէն ջաբեր կլիենտ երբ կպնում ա՝ նշում ա resource ու sailfish֊ի լռելեայն կլիենտի ռեսուրսը՝ Jolla ա հէնց։

մտածեցի՝ ո՞նց փոխել։ յիշեցի որ այն իրականում libpurple֊ն ա օգտագործում, ու նայեցի .purple֊ի մէջ, կարո՞ղ ա փիջինական accounts.xml գտնեմ։ չէ՝ այլ բաներ կային, բայց ոչ դա։ իսկ resource֊ը հաշուի հետ ա նշուում։

հասկացայ որ ինչո֊ր տեղ հարդկոդ արած ա։ ուզեցի together.jolla.com֊ում բացել զրոյց այդ մասին, իսկ այն լաւն ա, ասում ա նախ փնտրի, յետոյ կը բացես փնտրածդ եթէ չգտնես։

փնտրեցի ու գտայ։ հետեւեցի, բնականաբար, ու ափվոտեցի։ ես վեցերորդ հետեւողն էի։ հաւէս ա շատ որ սէյլֆիշի հեղինակները ջաբերն աւելացրել էին լռելեայն, հասցէագրքի հետ ինտեգրած հաշիւների մէջ։ չնայած շատ մարդ չի օգտուում։ տուեալ դէպքում՝ վեց հետեւող ենք։

ինչ֊որ mc-tool ծրագրով ա հնարաւոր փոխել։ (: հմ, պարզուում ա telepathy-mission-control փաթեթից ա։ (: mc stands for mission-control (:

ու դէ եղաւ, հա։ էքսպերիայի ջաբերի ռեսուրսը նշեցի sailfish_xa2, եօլլայինը դէ մնաց Jolla (:

ու տէնց։

#սէյլֆիշ #ջաբեր #լինուքս #իւնիքս #տեքնոլոգիաներ #տտ #ռեսուրս #յոլլա #եօլլա #չաթ #կոնսոլ #ու_տէնց #հեռախօս #խելախօս #տելեփատի #գործիք #ապակենտրոնացում #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ես իմացայ, ինչու դուք պէտք ա բերէք ծանօթներին ջաբեր (ըստ երեւոյթին պիքս֊արտ կամ քոնուերսէյշնսի միջոցով)։ ինձ մօտ հիմա աննախադէպ վիճակ ա՝ ջաբերից լիքը մարդ առցանց։

ու էդ մարդկանց մօտ ես միակ կոնտակտը չեմ։

երբ միակն եմ՝ սովորաբար չեն լինում առցանց՝ մտնում գրում են ինձ երբ պէտք եմ։ կամ էլ թութ են մտնում զուտ ինձ նակակելու համար։

էդ ստեղծում ա անհաւասար յարաբերութիւններ՝ դու երբ ուզես՝ չես գրի, իսկ իրենք երբ ուզեն՝ կը գրեն։

այդ պատճառով, նաեւ որ իսկապէս մնան, ու ես տեսնում եմ արդէն, որ էդ իրատեսական ա, զի լիքը մարդ առցանց տեսնում եմ՝ բերէք ընկերներին ու ասէք, որ բերեն ընկերներին։

ակնյայտ ա, որ բոլորը չեն մնայ, բայց եթէ մարդու մօտ երկու երեք կոնտակտ կայ՝ արդէն վատ չի։ ու արդէն նա քեզ մօտ էլ կը լինի առցանց։

մենք ուոթսափից կամ վայբերից վատը չենք։ եթէ մարդը ուոթսափ֊ֆբ շփւում ա, իսկ մեզ հետ լայեաղ չի անում նորմալ բանով շփուել, էդ իրականում նոյնիսկ վիրաւորական կարելի ա դիտարկել։ բայց, երեւի, պէտք չի։ ում ասես՝ տալիս են, իսկ ստեղ իրենցից բան չեն էլ ուզում բացի շփումից՝ ոչ մի թաքնուած կամ ոչ շարժառիթ, գովազդ, ոչ մի տեղեկատւութեան՝ որպէս ապրանքի պահանջ, ու մէ՞կ ա չի՞ գալիս մարդը։

ու չէ, չի զիջում ջաբերը, համեմատելի լուծում ա։

իսկ ով յայտնւում ա որ գրի՝ մի օր ջնջելու եմ ռոսթերից՝ անյաւասար յարաբերութիւններին սուր րզգայուն եմ։

#յարաբերութիւններ #ապակենտրոնացում #ջաբեր #չաթ #համացանց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)