արդէն երկու նոութբուքս անց կացրի #ֆանթու ֊ից #ջենթու ֊ի, ու նկատում եմ որ փորթըջ ծառը ընդհանուր առմամբ աւելի լաւ վիճակում ա ու աւելի քիչ խնդիրներ են լինում։

բայց ասածս այլ ա՝ ջենթու֊ում ինձ մօտ նաեւ աշխատեց #մաելսթրոմ #խաղ֊ը, որ #1992֊ի խաղ ա, ու ես այն խաղացել եմ դեռ redhat-5.2֊ի (չշփոթել rhel֊ի հետ, այն թողարկուել ա #1998֊ի նոյեմբերին) վրայ։

այս խաղը դիստրիբուտիւների մեծամասնութիւնում բացակայում ա՝ չի կազմարկւում ոչ ժամանակակից կոմպիլեատորներով, եւ 64 բիթ համակարգերում, պահանջում ա հին SDL գրադարան։

սակայն ջենթու եբիլդներ կան, որ այն կազմարկում են։ այս հին ծրագրերից նաեւ սիրում եմ xv֊ն։

ու մտածեցի, որ սա նման ա «հին քաղաք» պահելուն, երբ մարդիկ կարող են գնալ, կամ ապրել քաղաքի հին մասում, որը մենթէյն են անում, ու մինչեւ այսօր պահել են։

սա պատմութեան եւ նախկին ժամանակի հետ կապի մասին ա, որը կորցնում ենք ու չենք զգում շատ ժամանակակից քաղաքներում՝ օրինակ երեւանում, եւ նաեւ էն պատճառով որ շատ պատմական ծրագրեր կամ մշակոյթ կապուած են եղել այլ երկաթի կամ օպերացիոն համակարգերի հետ՝ օրինակ աթարիի կամ ամիգայի աշխարհից են։

մաելսթրոմը, xv֊ն ու ուինդոումէյքերը՝ unix աշխարհից են ու դրանք հնարաւոր ա մենթէյն անել, ու այսօր օգտագործել, ու ինձ շատ դուր ա գալիս, որ մարդիկ կան որ դա անում են։ xv֊ն, ի դէպ, 1994֊ի ծրագիր ա, ու էն ժամանակ չկար png ֆորմատը, բայց այսօր այն ունի ժամանակակից փաթչեր եւ սատարում ա նոր նկարների ֆորմատներին, որը շատ հաւէս ա։

#իւնիքս #պատմութիւն #ժառանգութիւն #կապ #լինուքս #մշակոյթ #ծրագրակազմ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

սոնայի մօտ #մանջարո ա փայնբուքի վրայ, ու ես փաստացի #արչ ֊ի հետ առնչուում եմ պարբերաբար։

ինչն ա զզուեցնում, որ դիցուք տեղակայում ես transmission։

ապա արչը մինչեւ տեղակայելը քաշելու ա ամբողջ համակարգիդ թարմացումները՝ անկախ նրանից, կախո՞ւած ա թրանսմիշնը դրանցից թէ չէ։

ու կոնկրետ դէպքում եօթ հարիւր մբ թարմացումներ էր քաշում որոնց մէջ լիբրէօֆիսի թարմացումներն էին։

այլ դիստրիբուտիւներում դա չի արտայայտուում, զի իրենք ռելիզներով են, ու փորձում են հիմնականում գրադարանների վերսիաները նոյնը պահել։ ապա երբ ինչ֊որ բանի թարմացում ա դուրս գալիս, ոնց որ էդքան ծաւալով բան չի բերում։

միւս կողմից ջենթու֊ում, որը ռոլինգ ռելիզ ա, դու կարող ես տեղակայել լինկ անելով եղած գրադարաններին, կամ թարմացնելով հնարաւորինս ձեռքի հետ՝ -Du ֊ով։

արչը փաստացի պարտադրում ա էս վերջինը, էլի իր ռոլինգ ռելիզ լինելու պատճառով։

ու ես հասկանում եմ որ ընդհանուր առմամբ ճիշտ ա անում թարմացումները պարտադրելով, ու ինտերնետի արագութիւնը պէտք ա որ խնդիր չլինի, բայց ես լաւ չեմ զգում ինձ նրանից, որ երկու հարիւր կբ֊նոց ծրագիր քաշելիս մի գբ թարմացում ա գալիս ու ես ոչ մի վերայսկողութիւն չունեմ այդ գործընթացում։ կարող ա ինձ արագ էր պէտք ու նոյն ջենթու֊ում ուր ես պէտք ա հաւաքեմ ծրագիրը՝ այդ երկու հարիւր կբ֊ն աւելի արագ եմ հաւաքելու, քան արչը բինար նստեցնելու ա։

#ջենթու #մանջարո #արչ #լինուքս #տեքնոլոգիա #օպերացիոն_համակարգեր #ճկունութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ինձ մօտ փայնբուքի վրայ ջենթու ա, ու աւելի շատ եմ մտածում՝ կարո՞ղ ա ուզում եմ այլ տեղերում էլ կամաց անցնել ջենթուի։

օրինակ, հարց ունէի՝ barry ծրագիրն էի տեղակայում՝ blackberry֊ների հետ ա աշխատում։ ֆանթու֊ում հնարաւոր չէր՝ libxmlpp֊ի պահանջուող վարկածը ֆանթու֊ում չկար, բայց կար ջենթու֊ում։

դռոբինսը ինչ֊որ պատճառով որոշել էր որ պէտք չի։

ու ոչ օբյեկտիւ տպաւորութիւն ունեմ, որ թարմացումները ջենթու֊ում աւելի հանգիստ են անցնում։

#ֆանթու #ջենթու

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ջենթուն նաեւ նախապէս պատրաստուած լինելու մասին ա։ ոչ թէ տեղում եւ արագ հարց լուծելու։ որովհետեւ, առնուազն, պէտք ա հաւաքել, իսկ յաճախ նաեւ՝ կարդալ վիքի ու կարգաւորել։

դա նշանակում ա՝ նախապէս խորանալ, պատրաստուել։

ու երբեմն օգնում ա անպատրաստ լինելով խնդիրներ լուծել՝ զի բեքգրաունդ ա ձեւաւորում, խնդիրներ լուծելու հմտութիւններ, ու օպերացիոն համակարգի աւելի լաւ ըմբռնում։

#ջենթու #լինուքս #տտ #հմտութիւններ #օհ #օպերացիոն_համակարգեր

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ես ասում եմ, որ չեմ հասկանում կալի լինուքս դիստրիբուտիւի իմաստը ինչ ա։ զի կարելի ա վերցնել սովորական դեբիան ու apt-get install֊ել քո ուզած սոֆթերը։ իսկ եթէ չկան, քուլ l33t h4ck32֊ին բա՞րդ ա կազմարկել, բաւական հմտութիւննե՞ր չունի։

հիմա այլ օրինա։ ես աւդիո ծրագրերի կարիք ունեմ ու աւդիոյի հետ աշխատում եմ։ ես չեմ քաշում ջենթու ստուդիօ, ես աւելացնում եմ դրա օվերլէյը, եւ emerge անում ինչ պէտք ա։

#սնոբ #հաքեր #կալի #լինուքս #անկապ #ջենթու #աւդիո

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

էսօր ահաւոր ուզեցի այբուք ջի չորսիս վրայ ջենթու նստեցնել։

մեքենան շատ դանդաղ ա, կարծես երբ վերջին անգամ թարմացնում էի, հա անջատւում էր տաքանալուց։ ու որոշեցի դեբեան գցել, պրծնել։ բայց դէ դեբեանին էլ չեմ դիմանում, ու արդիւնքում առհասարակ չէի օգտագործում։

նէնց չի որ սովորաբար օգտագործում եմ, բայց այնուամենայնիւ։

հիմա եմ օգտագործում՝ ջենթու տեղակայելիս։ ֆանթու աւաղ չկայ փաւերփիսի֊ի համար։

սէնց, ես չգիտեմ, արդեօք հարդի հետ մի բան էն չի, վերջին անգամ երբ քանդել ենք, տէնց վատ չէր։ քանդել էինք՝ վինչ փոխելու համար՝ մեծ վինչ էի ուզում դնել։ ու մինչեւ հետ հաւաքեցինք, հոգիներս դուրս եկաւ։ շատ բարդ էր։

ու դէ հիմա չեմ քանդի։ բայց երբ տեղակայում էի ջենթու՝ կազմարկում էի ինչ֊որ բան երկու թրեդով՝ անջատուեց։

մտածեցի՝ ի՞նչ անեմ, որ դանդաղ լինի, բայց շատ չտաքանայ։

ու ահա։

նախ make.conf՝

այստեղ MAKEOPTS֊ի մէջ ոչ միայն -j1 ա, այլեւ --load-average=0.5 — պէտք ա էն թօփի աւերիջը էդքանից չբարձրանայ։ չգիտէի նաեւ EMERGE_DEFAULT_OPTS ու PORTAGE_NICENESS֊ի մասին։ վերջինը փաստօրէն 10֊ով բարձրացնում ա առաջնահերթութեան թիւը՝ այսինքն առաջնահերթութիւնը պակասեցնում։

բայց առաջինն ինչ արեցի, տեղակայեցի cpulimit, այն մի քիչ կեղտոտ ծրագիր ա, /proc֊ով ման ա գալիս, ու պրոցեսների միջեւ բարեկամական կապեր փնտրում։

ամէն դէպքում, աշխատեցրել եմ՝

cpulimit -e cc1plus  -l 4&
cpulimit -e cc1  -l 4&
cpulimit -e perl  -l 4&

ու այն տեսէք, իր մէսիջն ա, որ բռնում ա պրոցեսներ, յետոյ կորցնում, յետոյ նոր պրոցեսներ բռնում։

եւ վերջապէս, մի բան էլ արի՝ էմերջը աշխատեցրի ionice֊ով։

ionice -c3 emerge gentoo-sources linux-firmware yaboot

զի դէ ամենաառաջինը սիրում եմ իմանալ, որ համակարգը բեռնւում ա, յետոյ արդէն մնացածը։

այստեղ -c3֊ը նշանակում ա idle դաս, երբ պրոցեսը կը ստանայ գրել կարդալու հնարաւորութիւն միայն եթէ ոչ ոք չի գրում կամ կարդում։ #ջենթու #լինուքս #կազմարկում #էկրանահան #գործիքակազմ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)