ռուսներն ասում են՝ «յիմար՝ յիմար է, բայց օճառ չի ուտում» (դուռակ֊դուռակ ա միլա նե եստ)։ նրանք, ով ոգեշնչուած են կոմունիզմի գաղափարներով, ով հիանում է Հիւսիսային Կոռեա֊ով, չեն շտապում գնալ այնտեղ ապրել եւ պայքարել որ մեր երեխեքին լաւ լինի պայծառ ապագայի համար։

#կոմունիզմ #հիւսիսային_կոռեա #դիկտատուրա #վարչակարգ #պայքար #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Գետաշէն, ապրիլ 1991 թիւ, «օղակ» գործողութեան նախօրէին։

#գետաշեն #գետաշէն #գարդմանք #շահումեանի֊շրջան #պատմութիւն #ֆոտո #լուսանկար #1991 #«օղակ»֊գործողութիւն #պայքար #գիւղ #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ասք օրինակարգութեան մասին

Յաճախ խօսւում է այն մասին, որ այս կամ այն պայքարի մասնակիցները օրէնք են խախտում, օգտագործում են հակաօրինական միջոցներ, խախտում են օրէնքները, եւ իրենց գործունէութիւնը պէտք է կանգնեցուի, կասեցուի, իրենց պէտք է ճնշել եւ բերել օրէնքի դաշտ, պատժել ըստ օրէնքի։ Կամ էլ այն մասին, որ ժողովրդավարութիւն պէտք է չլինի։ Ո՞ւմ են պէտք այդպիսի արտայայտութիւնները։ Ու ինչո՞ւ են դրանք արւում։

Մտածենք․ եթէ օրէնքն ընդունուած է առանց քաղաքացու կարծիքն հաշուի առնելու (որեւէ միջոցով, հանրաքուէ, կամ պատգամաւոր, լիազորուած անձ), ապա այն օրէնք չէ, այլ պարզապէս կանոն է, որին քաղաքացուն ստիպում են հետեւել, ու պատժում են, եթէ նա չի հետեւում։ Ինչպէս ֆեոդալների, կամ ստրկատէրերի ժամանակ, երբ օրէնքները իրենք էին մտածում, ու ստրուկներին պատճառաբանում էին՝ դու ստրուկ ես, քանի որ այդպիսին է օրէնքը, կանոնը, պիտի դրանց հետեւես։

Ընդ որում ֆեոդալներն էլ ողջամիտ օրէնքներ ունէին, բայց դրանք միեւնոյնն է հարկադրուած կանոններ էին, անկախ նրանից, ինչքանով էին արդար, կամ ինչքանով էին համապատասխանում քաղաքացիների պահանջներին, կամքին։

Գործող ժողովրդավարութեան բացակայութիւնն էլ նոյնն է, ինչ նախկին մինչ ժողովրդավարական համակարգերը, ու ոչ ժողովրդավարական ձեւով ընդունուած օրէնքը իրականում օրէնք չէ, ընդունուած է ճնշման միջոցների պէս, եւ ըստ էութեան ապօրինի է։

Ապօրինութեան դէմ պայքարել օրինական ձեւով, այն էլ քեզ ապօրինի հարկադրուած կանոնների սահմաններում, բնաւ էլ պարտադիր չէ, ու երբեմն բնաւ ողջամիտ չէ։

Այդ իսկ պատճառով, եւ Աֆրիկեանների տան պաշտպանները, եւ Արցախի ժողովրդի պայքարը, թէկուզ եւ չհամապատասխանի Ադրբեջանի սահմանադրութեանը, ինչպէս նաեւ Վրաստանի եւ այլ նախկին ԽՍՀՄ հանրապետութիւնների անկախացման գործընթացները, որոնք ի տարբերութիւն Հայաստանի ընտրել էին ոչ ԽՍՀՄ օրէնքի համաձայն անկախութեան հասնելու ճանապարհը, միանշանակ օրինակարգ են։ Միանշանակ օրինական է մայդանի պայքարը Յանուկովիչի դէմ, քանի որ վերջինս ապօրինի է գործել, եւ ապօրինի գործիչի դէմն առնելը իր իսկ կանոնների շրջանակներում ոչ միայն անհամեմատ աւելի բարդ է, այլ եւ շատ դէպքերում անիմաստ։

Ու զարմանալի չէ, որ այն գործիչների իշխանութեան ժամանակ, ովքեր քաղաքացիների կարծիքը առանց հաշուի առնելու, հարկադրում են դրանց հետեւել իրենց ընդունուած կանոններին, տիրում է անօրինականութիւն, քանի որ իրենք այդ գործիչները առաջինը գիտեն, որ իրենց ընդունուած օրէնքը ոչ այլ ինչ է, քան ճնշման միջոց, եւ դրան հետեւել պէտք չէ։ Այն գրուած է հասարակ քաղաքացու, ընդդիմադիրի, ոչ իշխանաւորի, եւ ոչ դրա ընկերոջ համար, եւ դրան հետեւել իշխանութիւնը փաստացի պարտաւոր չէ։ Այդ պատճառով Յանուկովիչն հանգիստ օգտագործում էր «բերկուտին» ժողովրդի դէմ, այդ պատճառով է որ Մարտի Մէկի դէպքերն ապօրինի գործողութիւնների հետեւանք են(բանակի միջամտութիւն, ընտրակեղծիքներ, եւ այլն)։ Օրէնքն նախագահի համար գրուած չէր, իշխանութիւնը միայն մէջբերում է օրէնքը, որպէսզի արդարացնի իր գործունէութիւնը, բայց գիտակցում է օրէնքի ֆունկցիան որն է՝ մարդկանց ճնշելու եւ խաբելու միջոց է ժողովրդավարութեան բացակայութեան պայմաններում։

եւ այդպէս

Արդյո՞ք մեր հասարակությունը կարիք ունի զուսպի և ինքնավստահի:

Սկզբունքորեն էլի ռացիոնալություն-իռացիոնալություն կոնտեքստում է: Երբ մարդիկ ինֆանտիլ են, ամեն ինչ շատ հեշտ է թվում իրենց, ու երբ քաղաքական գործիչն ինչ-որ շահեր է հաշվի առնում, իրենց համար դա կարևոր չէ: Իրենք ասում են՝ դու քաղաքական գործիչ ես, գնա՝ արա: Ավելի հիստերիկ խմբերը նախ փորձում են իռացիոնալ ձևերով լուծել, այսինքն՝ ուզո՛ւմ եմ, պե՛տք է, տվեք հիմա՛:

Սկզբունքորեն էլի հանգում ենք հոգեպես առողջին: Լինել հոգեպես առողջ՝ նշանակում է լինել հանդարտ. դա գործողություն է՝ ցուցադրություն չէ: Շատ հաճախ մարդը գնում է իր անձնական խնդիրները արտահայտելուն, բայց էդպիսի բաները մանկական են, չհասունացած են և պրակտիկ քաղաքական արդյունք չեն կարող տալ: Իռացիոնալը մանկությունն է, երազը, ցնորքը: Երբ մարդը երեխա է՝ ասում է՝ գնա կոնֆետ բեր. ես չեմ կարող իրեն բացատրել, որ ինֆլացիա է, փող չկա և այլն: Էս նևրոտիկ-հիստերիկ խմբերը շատ արագ պարտվում են. սա գուցե իրենց համար լավ է՝ հոգեթերապիա են անցնում, այսինքն՝ Տեր-Պետրոսյանը կոլեկտիվ հոգեվերլուծություն է անում:

Հոգեբանները հատուկ նշանակությամբ զինվորներին սովորեցնում են, որ երբեք ատելություն չունենան: Յուրաքանչյուր աշխատանք անելիս դու պիտի քո կոնկրետ գործը անես. դու ոչ թե գնում ես ատելի թշնամուն սպանելու, այլ գնում ես քո գործը անելու, որովհետև ատողը, հուզվածը, ճչացողն անընդհատ սխալվում է:

Եթե նայենք՝ ոնց են կռվում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները և փողոցի տղաները, կտեսնենք, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի հարվածը մտածված է, ուղղորդված է, նպատակադրված է, իսկ փողոցի տղաները կռվում են հուզվելով, ճվճվալով:

Սովետական շրջանում հասարակություններն ապրում էին ջերմոցում, մանկապարտեզում, պապան կգա՝ կկերակրի, ջուր կտա, լույս կտա, կպաշտպանի: Մեր հասարակության գլխավոր խնդիրը երազներից, ցնորքներից, ատելություններից, ճչացող սերերից ազատվելն է: Ես կարծում եմ, որ հոգեկան առողջությունը հանգստությունն է: Ես չեմ հավատում ճչացող սիրուն, վշտին. դա ավելի շատ ներկայացում է հիշեցնում: Խորապես ապրվող զգացումները զուսպ են:

աղբիւր

#հոգեբանութիւն #հարցազրոյց #հոգեբան #սովետ #կայսրութիւն #լտպ #ազատութիւն #հանդարտութիւն #պրոֆեսիոնալիզմ #պայքար #գաղափար #միտք #ինտելեկտ #հասարակութիւն #զուսպ #ինքնավստահ #քաղաքականութիւն #զգացումներ #ռացիոնալիզմ #հանգստութիւն #սէր

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Սա շատ հաւէս տեքստ է։ Պատմական։ Հայաստանի ու Վրաստանի մասին էլ է գրում։ Եթէ չգիտես պատմութիւնը, ապա ոնց որ երեկ ծնուած լինես։ Իսկ եթէ երեկ ես ծնուել, քեզ հեշտ է խաբել։

Փորձելով կիսել եւ յուրացնել Ուկրաինան, Պուտինը գործում է նույն մեթոդներով, որոնցով գործում էին Լենինը եւ այլ բոլշեւիկներ քաղաքացիական պատերազմի տարիներին։ Այդ մեթոդները արդեն հաջողություն բերեցին Ղրիմում։ Այժմ խաղարկվում է «Դոնեցկի Հանրապետության» խաղաթուղթը, որի կազմի մեջ կարող է մտնել ամբողջ Արեւելյան Ուկրաինան։

Այս ամենը նոր չէ։ Պետրոգրադում իշխանությանը հասնելուց անմիջապես հետո բոլշեւիկները մտահոգվեցին Ուկրայինայում հաստատվելու մասին։

Խամաճիկների թատրոն

#Ռուսաստան #Ուկրաինա #Վրաստան #Հայաստան #պատմութիւն #ազատութիւն #պայքար #քաղաքականութիւն #խամաճիկ #թատրոն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Տ․ Ֆելգենգաուեր․ Մարդիկ չեն տեսնում փողոց դուրս գալու իմաստ։ Հոգնեցի՞ն։ Չե՞ն հասկանում։

Ա․ Մակարեւիչ․ Արդիւնք չկայ։ Որովհետեւ սեղմում ես կոճակը — ստանում ես արդիւնք։ Այսպէս են սովորեցրել։ Կոճակը սեղմեցին, իսկ արդիւնք չկայ։ Ուրեմն, կոճակը չի աշխատում։

Տ․ Ֆելգենգաուեր․ Իսկ ո՞րն է այլընտրանքը։ Մուրճո՞վ է, ինչ է, պէտք կոճակին հարուածել։

Ա․ Մակարեւիչ․ Զանգվածների գիտակցութեան մանկամտութիւն։

Տ․ Ֆելգենգաուեր․ Մանկամտութի՞ւն։

Ա․ Մակարեւիչ․ Իհարկէ։ Իհարկէ։ Եթէ ինչ֊որ բանի ես ուզում հասնել, պէտք է անընդհատ զարկել։ Իսկ առաջին փորձից միայն կատուներն են ծնում, աւելին չի ստացւում։

աղբիւր

#զրոզց #պայքար #մակարեւիչ #անդրեյ֊մակարեւիչ #էխո #հարցազրոյց #պուտին #պրոտեստ #ժողովուրդ #ընդդիմութիւն #կարծիք #հատուկ֊կարծիք #տատյանա֊ֆելգենգաուեր #ղրիմ #ռուսաստան #ուկրայինա #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

http://www.youtube.com/watch?v=CM6EL6_BIcw

Էմին Միլի․ Կոտրել երկխոսության մենաշնորհը

#հայաստան #ադրբեջան #արցախ #էմին֊միլի #ազգայնամոլություն #ազատություն #խոսքի֊ազատություն #պայքար #մամուլ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)