ճային փաստօրէն սեփականաշնորհել են։ այն որ աբովեանի ճանապարհին է։

նա հիմա գտնւում է (եւ հաւանաբար պատկանում) «չայկա» ռեստորանի տարածքում։ ճայի թեւն է միայն երեւում՝ այն պարիսպի հետեւից է դուրս գալիս։

նկարելս չեկաւ։ նաեւ շատ բարդ է։ ճայը շրջապատուած է նոր շինութիւններով ու չէր երեւալու միեւնոյնն է, նոյնիսկ եթէ ազատ լինէր։

#ճայ #փաստօրէն #կապիտալ #սեփականաշնորհում #աբովեան #սեւան #ճանապարհ #մոդերնիզմ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

նախ, ես ուզեցի տեսնել այս ֆիլմը, քանի որ գորիլլաներին մանկուց անտարբեր չեմ՝ մեզ մօտ կար «գորիլլաները մշուշի մէջ» գիրքը, այդ գրքով ֆիլմ էլ կայ նկարուած։

շատ հետաքրքիր ֆիլմ էր։ այնպէս չէ որ լաւն էր։ հետաքրքիր էր։ լաւը չէր, քանի որ ինձ բնաւ հետաքրքիր չէր ինչպէս են իրենք գնում հիւանդանոց ու նկարում տուժած երեխաներին։ ակնյայտ է որ երեխաները տուժում են պատերազմի ժամանակ։ էժան բան կայ այդ երեխաներին ցոյց տալու մէջ որպէս ազդեցութեան միջոց։

իսկ հետաքրքիր էր ինչպէս է կանոնաւոր բանակը նահանջում, կամ աւելի ճիշտ՝ թռնում առանց մի կրակոցի, ինչպէս են թռնում ՄԱԿ֊ի խաղաղարարները, պարզապէս փորձելով արժանավայել տեսք ունենալ։

ինչպէս են կտեր տալիս միամիտ բնակիչներին, որ իրենք դէմ չլինեն նավթահանման արդիւնաբերութեանը։ ինչպէս այնտեղ կան կապիտալի շահերին աջակցողները, յիշեցրին ալեքսանեանի աջակիցներին։ ու իրենք բոլորը չէին հաւատում, որ կարող է ինչ֊որ մէկը անկեղծ մտածի կենդանիների կամ բնութեան մասին։ նոյնիսկ «օգտակար իդիոտների» վարկած չէին թոյլ տալիս։

իսկ գորիլլաները, ի տարբերութիւն երեխաներին, յուզիչ էին։ ինչպէս էին իրենք փաթաթւում, գրկում մարդկանց, իրենց ափերը, մատները, իրենց հետ ինչպէս էին խաղում։

չեմ հասկանում ինչ մի յիմար էր այդ գորիլլաներին նայողը, երբ անասնաբոյժը «չէր կարողանում» գալ, նա, ըստ ֆիլմի, ոչ մի միջոց չձեռնարկեց, որ հիւանդ կենդանուն փրկի։ գոնէ գիրք չունէ՞ր ուր գրուած լինէին հիւանդութիւնների ազդակներն ու դեղերը, գոնէ մի բան փորձեր անել։ բացի իր կողքը նստելուց ու անհանգստանալուց։

ֆիլմը լաւ էր սարքած, սիրուն, ճիշտ, սանրուած, պրոֆեսիոնալ։

նաեւ հաւէս էր, երբ ֆրանսիացին, ՍՈԿՈ֊ի աշխատողը, ասում էր՝ «իրենց պէտք է գաղութացնել։ իրենք չեն կարողանում ինքնուրոյն կարգ ու կանոն պահպանել։ իրենք հետամնաց են։» փաստօրէն այդպիսի ֆրանսիացիներ էլ կան։ իմպերիալիզմը հեշտ չի մահանում, պահպանւում է, կոնսերուացւում է որոշակի մարգինալիզացուած ձեւով, բայց բաւական է ֆրանսիայում լինի չժողովրդավարութիւն, ու պուտինի պէս մի արքայ, արթնանալու է, հնչելու է, տալու է իր մասին իմանալ։

շատ վեհ էր ֆրանսիացի հրամանատարի կերպարը։ նաեւ նա այնքան միամիտ չէր, ու շատ գաղափարական էր։ պատահական չէ որ իրեն խփեցին։ լաւ է, կենդանի մնաց։

եւ այդպէս։

#գորիլլաներ #կինո #բրիտանական֊ֆիլմերի֊փառատօն #պատերազմ #մ23 #խաղաղապահներ #մակի֊խաղաղապահներ #բնութիւն #կապիտալ #կենդանիներ #ֆիլմ #էկրանահան #շահեր #

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

որ ասում են՝ ռսս֊ը մեռել է, ճիշտ են ասում։ եթէ չի մեռել, պարտուել է։ պարտուել է ապակենտրոնացումը։ յաղթել է ֆեյսբուքն ու թուիթերը։ հաղթել է կենտրոնացած համացանցը։ այդպէս էլ պէտք է լիներ։

իսկ մեզ(ինձ՞) մնում է գնալ ռեզերուացիաներ, հնդկացիների պէս։ որ այդ համացանցային ռեզերուացիաներում մեր ուզածով շփուենք։ ու երեւի թէ, պահածոյանանք։ քանի որ քիչ ենք, ու օդ չի խաղում։ երբ օդ չի խաղում, սկսւում է փտելը։

#համացանց #կապիտալ #կենտրոնացում #ապակենտրոնացում #ռեզերւացիա #սփիւռք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

էն որ «լուրջ մարդ» ֆիլմում ռաբին ասում է՝ «տես պառկինգը, տես ինչ հաւէս է», ես չէի հասկանում։ իսկ հիմա, նայելով Երեւան Մոլի պառկինգին, ու տեսնելով նաեւ դրա հետեւի ետնախորշերը ես հասկանում եմ, որ այս պառկինգը վերջն է։ այն գոնէ ինչ֊որ ձեւ դիզայն է արուած, նախագծուած է, ի տարբերութիւն այն «աւելի անճաշակ տան նախագիծ» մրցոյթի թեկնածուների։

ես գնահատում եմ այս պառկինգը, երբ նայում եմ նրան, ու ուրախանում, եւ հասկանում եմ վեհութիւնը աստծոյ։ իրականում հաւատում եմ, որ մարդու դիզայնը, թէկուզ կորպորատիւ կապիտալի միջոցով, կարող է լաւ բաներ ստանալ։ Եթէ ոչ շատ լաւ, բայց գոնէ այս պառկինգի պէս, գիտէք, արդեն լաւ է, քանի որ հարցն, ընդհանուր առմամբ այն է, թէ ինչի հետ ենք համեմատելու՝ գիտենք ինչի հետ։

#երեւան #դիզայն #պառկինգ #լուրջ֊մարդ #նախագծում #կայանատեղ #կապիտալ #հասարակութիւն #ճարտարապետութիւն #քաղաք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Բրոնզաձույլ նրբերշիկի սպասում

Անհայտ անձինք 1990֊ին պայթեցրին բոլշեւիկ հեղափոխական Ղուկաս Ղուկասյանին։ Ավելի ճիշտ՝ նրան պատկերող արձանը՝ տեղադրված Ազգային գրադարանի այգում։ Դա 1930֊ականների հայկական մոնումենտալ արվեստի անկասկած լավագույն նմուշներից մեկն էր՝ կերտված «ստուկաչ» քանդակագործ Սուրեն Ստեփանյանի կողմից։ Բայց այդ հանգամանքը չօգնեց Ղուկասյանին վերապրելու սովետական մաշկազերծման այս խառնաշփոթ ժամանակները։ Պայթյունը խորհրդանշում էր ազգային գաղափարախոսությունների կտրուկ ձեւափոխումը Հայաստանում։ Դա կատարյալ մոդեռնիստական ժեստ էր․ հիմնահատակ ոչնչացնելով սպառված սիմվոլները՝ ստեղծվում էր «մաքուր» տարածություն, որի վրա պետք է կառուցվեին անկախ Հայաստանի նոր խորհրդանիշները։ Լավ եմ հիշում 90֊ականների սկիզբը, երբ ամբողջ հանրապետությամբ մեկ ծավալվեց «ֆիդայիստական» քանդակամոլության արդյունաբերությունը։ Անդրանիկների, Չաուշների ու Նժդեհների մի ստվար բանակ պահակների նման կանգնեցվեց համարյա թե բոլոր քաղաքային այգիներում եւ պուրակներում։ Հիմա ինչ անենք, որ դրանք բոլորը, մեղմ ասած, գեղարվեստական արժեքից զուրկ էին։ Պատերազմ էր, կռվող տղերք էին պետք ու, բնականաբար, դրանց արձանները նույնպես։ Տեսքին հո չէ՞ին նայելու։

Այդհուհանդերձ, հուշարձաններն ընդմիշտ մնում են ֆունկցիոնալ գործիքներ։ Խաղաղության, նորակառույց հայկական նեոլիբերալիզմի պայմաններում անհրաժեշտ էին բոլորովին այլ կերպարներ։ 2000֊ականների այդ թարմ, քոչարյանական ժամանակաշրջանում իսկույն առաջ են մղվում նորահայտ սիստեմը հաստատող կուռքեր՝ իրենց համապատասխան մեհյանների դիմաց։ Նոյը, Տիգրան Մեծը, Տրդատ թագավորը, Արգիշտի Ա֊ն, Բաղրամյանը եւ տարատեսակ առաջնորդների մոնումենտալ կերտվածքները հստակ ազդարարում են ժամանակակից նախրապանների հայեցակարգը։ Հանրային տեսադաշտում տվյալ հուշարձանները գալիս էին ներկայացնելու անհատին, քաղաքացուն ու մտավորականին չեզոքացնող տոտալիտար ուժային համակարգը։ Հետին պլանում նաեւ մեր ֆոլկլորային հերոսներն են՝ Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Վիլյամ Սարոյան, «Հայուհին» եւ այլն։

Ինչ֊որ առումով կանխագուշակելով Սերժ Սարգսյանի կարգախոսը՝ Նոյն ու Բաղրամյանը, ձեն ձենի տված ասում էին՝ «հավատանք, որ փոխենք»։ Սակայն ինչո՞ւմ պետք է բացահայտվեր այս փոփոխությունը։ Բնականաբար խոշոր, մասնավոր կապիտալի մեջ։ Իսկ ովքե՞ր կարող էին մատնանշող օրինակ ծառայել ներկա քաղաքական պայմաններում գործող օլիգարխիայի համար։ Հանկարծակի հիշեցին Ալեքսանդր Մանթաշովին եւ Հովհաննես Այվազովսկուն։ Վերջինս արվեստագետի արձան է, որը, սակայն, իրականում բնավ արվեստագետի մասին չէ։ Մանթաշովի նման, այն լոկ հուշարձան է՝ նվիրված ցարական Ռուսաստանում հարստացած մի հայի։

Այսպիսով, անկախության շրջանի մոնումենտալ արվեստը հիմնականում ներկայանում է որպես վերջին 25 տարիների քաղաքական եւ մշակութային շրջադարձերի նյութականացված մի պատկերագիրք։ Այն համարյա չի փոխել իր՝ նատուրալիստական, հռետորական ձեւաչափը, որից դուրս են մնացել կանայք, անարխիստները, ազատամիտները, վերացականը եւ ցանկացած այլ բան, որ կարող է խորհելու, խնդիր բարձրացնելու առիթ տալ։ Ու մի՞թե զարմանալի է, որ երբ պայթեց Ղուկասյանը, ընթացքում հայտնվեց Անաստաս Միկոյանը։

Այս ամենին պակասում էր միայն բրոնզաձույլ նրբերշիկը, որի մասին, թերեւս, տխուր մտորում էր Երվանդ Քոչարի միայնակ ու մոլոր «Մելամաղձությունը»։

Վիգեն Գալստյան

«Երեւան» ամսագիր, համար 9(27) Սեպտեմբեր, Արձանագրություն

#երեւան #վիգեն֊գալստյան #արձան #քաղաք #մելամաղձություն #քոչար #ղուկասյան #միկոյան #անաստաս֊միկոյան #այվազովսկի #սուրեն֊ստեփանյան #նժդեհ #չաուշ #անդրանիկ #ֆիդայի #հավատանք֊որ֊փոխենք #քոչարյան #սերժ֊սարգսյան #կապիտալ #նեոլիբերալիզմ #անկախություն #պատմություն #ազատություն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

if you’re planning a trip to #Lori region this summer, make sure you pay a visit to the unique #Aramyants-Castle. It has just been bought by the owner of the metallurgical plant in #Akhtala who wants to turn it into a #hotel… God knows what he is going to do with it. So hurry before it is too late!

Եթե մտածում եք #Լոռի գնալ այս ամառ, ապա անպայման այցելեք #Հայաստան ֊ի համար այս եզակի կառույցը որը հայտնի է որպես #Արամյանցի֊դղյակ: Այն վերջերս գնել է #Ախթալա ֊յի պղնձահանքի տերը որը ուզում է #դղյակ ֊ը վերանորոգել և դարձնել #հյուրանոց: Ով գիտի ինչ ա դառնալու շենքը այդ «վերանորոգումից» հետո, այնպես որ, այցելեք քանի դեռ ուշ չէ։
http://show-shenk.livejournal.com/50290.html

#ճարտարապետություն #պատություն #շենք #հայաստան #կապիտալ #architecture

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)