Despite getting attention as a healthier Twitter alternative, most Mastodon “federations” have remained small.

աղբիւր

լրագրողը նոյնիսկ չի ջոկում, որ «federation» չի, «instance» ա։ ու ֆեդերացիաները չէին փոքր, այլ հանգոյցները։

բայց կարեւորը, առանց ջոկելու՝ փնովելն ա։ #մաստոդոն #դաշինք #ազատ_խօսք #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

մաստոդոնում շատ լաւ լուծում ա տուած, որ մարդու (կամ շա՞ն) բոլոր փոստերը տեսնելու համար յղում կայ, որը տանում ա իր հանգոյցի իր էջին։ իսկ քո հանգոյցը, այո, իր էջին ցոյց ա տալիս այն գրառումները որոնց մասին տեղեակ ա, ինչպէս եւ դիա֊ում։ բայց հարմար յղում կայ։ #մաստոդոն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Ինձ ահաւոր դուր ա գալիս մաստոդոնի ֆեյվըրիթս-ը։ ինքը «լայք»-ն ա, բայց անոնիմ։ մենակ դու կարող ես տեսնել ովքեր են հաւանում քո թութը։ ֆեյվըրիթ անողների համար էդ անձնական՝ «հաւանելու» գործողութիւնն էստեղ անձնական էլ մնում ա։ էս գործիքը ջարդուփշուր ա անում օփինիոն լիդերի ինստիտուտը։

աղբիւր

ես աւելացնեմ, որ հա, հաճելի ա որ մաստոդոնում մեզ համար կարեւոր բաներ հաշուի առած են։ ու ոչ միայն սեքիւրիթի վերաբերեալ, ասենք հայատառ յղումները նորմալ աշխատում են, ու չպէտք ա լինեն url encoded։ բայց սեքիւրիթիին որ առանձին ուշադրութիւն ա դարձւում, հաճելի ա։ ու ես յուսով եմ, այդ ֆիչըն, որի մասին չէի մտածել նախկինում, իրօք հնարաւորութիւն ա, ոչ թէ չիրականացուած հնարաւորութիւն։ ու այո, դա իրօք կարող ա հաճելի լինել, որ մենակ դու ես տեսնում քեզ ով ա լայքել։ ոչ միայն մէջբերուած պակճառով։ այլ եւ որովհետեւ դա փակ քուէարկութեան պէս ա, ու քեզ ոչ մէկ չի կարող պատասխանաւութեան բերել, ասել՝ դէ ատչեօտ տուր, ինչի՞ ես սա լայքել, ի՞նչ լայքելու բան էր։

#մաստոդոն #թութ #ազատութիւն #համացանց #մշակոյթ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

դիասպորա վս մաստոդոն

տեխնիկական

— դիասպորան ունի նշաձեւ — մաստոդոնը չունի։ — դիասպորան տրամադրում ա ատոմ ֆիդ— մաստոդոնը չէ։ — դիասպորան ունի նամակագրութիւն — մաստոդոնը չունի։ — դիասպորան ունի ռիըլ թայմ չաթ — մաստոդոնը չունի։ — դիասպորան կարողանում ա նկարներից հանել գեոլոկացիայի տուեալները։ — դիասպորան կարողանում ա քրոսփոստել թուիթեր, ֆէյսբուք, թումբլր ու ուորդփրես։ մաստոդոնը չէ։ — դիասպորան ունի գրառման նախադիտում։

— դիասպորայում կարող ես բաժանորդագրուել պիտակի։ մաստոդոնում նման բան կայ, կարծես, փին ես անում պիտակը, ու միշտ մի սեան մէջ տեսնում ես։

— մաստոդոնի հոսքն ինքնաթարմանում ա, վեբով արագ ա, փուշ֊ով ա աշխատում։ դիասպորայի էջը դու պէտք ա թարմացնես, միայն ծանուցումներն ա ցոյց տալիս։ — դիասպորան չունի API, մաստոդոննի ունի, ու սա շատ կարեւոր ա։ — հետեւաբար դիասպորան չունի նորմալ յաւելուած, մաստոդոնը՝ մի քանի կիրառելի ունի։ — մաստոդոնում կարող ես էջդ քասթըմայզ անելիս նաեւ վերեւի երկար նկար ընտրել։ — մաստոդոնը ունի օգտատիրոջ տուեալների ներմուծում ու արտահանում։ — մաստոդոնում կարող ես լռեցնել մարդուն կամ պիտակը կամ հանգոյցը։ — մաստոդոնը բաժանում ա երեք հոսք։

մշակութային

դիասպորայում, իմ տպաւորութեամբ դրսի մարդիկ հիմնականում չեն գրում, այլ յղում կամ նկար են տարածում։ նաեւ, հիմնականում եւրոպայից են ու ձախական, իսկ եւրոպայի ձախականների համար ամերիկայի ձախերը ահագին աջ են։

մաստոդոնում դրսի մարդիկ հիմնականում թուիթերի բեքգրաունդից են, ու աւելի շատ փորձում են տեքստով շփուել, ու թէկուզ ռիըլ թայմ շիթփոստեր անել, որը ինձ հաւէս ա։ ու տեքստի կուլտուրա ունեն։ ու տարբեր են, պարտադիր չի որ ձախական լինեն։ նաեւ աւելի շատ են տեխնո մարդիկ։ առհասարակ թւում ա թէ կեանք աւելի շատ կայ, մարդիկ կան։

#դիասպորա #մաստոդոն #սփիւռք #թութ #համեմատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

մաստոդոնի gargron֊ը ֆիքսն արեց՝ https://github.com/tootsuite/mastodon/pull/6305/commits/d38fdfe69425c0be6e7b018ff0b219d234c26eff ու ես էլ այդ փոփոխութիւնը կիրառեցի ու հիմա թութ֊ի վեբ էջերում այլեւս չընթերցուող պունիկոդ չի, ընթերցուող հայերէն ա։ (: #մաստոդոն #թութ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)