վաչագանը պատմում էր որ շատ վաղուց եղել ա շուշում կազմակերպած միջոցառմանը, ուր կային տեղացի երեխաներ, ու ինչ֊որ զինուորական էր խօսում եւ իրենց բացատրում էր որ իրենք միշտ ապրելու են պատերազմի պայմաններում։

ինձ թւում ա էդ լաւ օրինակ ա ցոյց տալու, ինչքան անհեթեթ ա միշտ պատերազմի պայմաններում ապրելու պատրաստ լինելը։ ու անհեթեթ ա մարդուն պատրաստել դրան։


իմ չորս ռուսախօս գործընկերներից երեքը ղրիմի անեքսիայի ժամանակ ասում էին՝ նահանջելու տեղ չկայ, հետեւում մոսկուան է։ ըստ որում պարզ չէր ով էր իրենց վրայ յարձակուել (ենթադրւում էր որ ամն֊ը) ու ոնց որ թէ նահանջել էլ պէտք չէր որովհետեւ իրենք էին ղրիմը գրաւել, ոչ թէ մէկը յարձակուել էր իրենց վրայ։

բայց նահանջելու տեղ չունէին ու պիտի ղրիմը գրաւէին։ այլապէս հետեւում մոսկուան էր արդէն։

այստեղի մեկնաբանութիւններիցս։

#պատերազմ #խաղաղութիւն #ղրիմ #նահանջ #անեքսիա #ընկալում #քաղաքականութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ոչ մի բանը սովորաբար մարդիկ պատկերում են՝ մութ, սեւ։

ու տեքնոյի մշակոյթը, որ ասում ա՝ չենք ինքնացուցադրւում, ի՞նչ ուրախանալու բան կայ՝ ընտրում են ոչ մի գոյն՝ սեւ գոյն։ այլ խօսքերով՝ բլանկ, դատարկ։

վայ՝ բլանկը՝ որոշ լեզունեարում՝ սպիտակ ա։ blanko՝ էսպերանտոյով սպիտակ ա։ blanc — ֆրանսերէն սպիտակ ա։ blanco — իսպաներէն։ bianco — իտալերէն։

ուրեմն՝ դատարկը ըստ աշխարհընկալման կամ սպիտակ ա կամ սեւ։ կամ ա՞յլ գոյն։

ու իսկապէս, եթէ մտածում ես rgb գոյնային տարածքում — ապա սեւն ա զրօ, զրօ, զրօ֊ն։ իսկ եթէ cmyk֊ով ես մտածում — ապա ոչ մի բանը՝ սպիտակ թուղթն ա — սպիտակ ա։

#աշխարհընկալում #գոյն #լեզու #տեքնօ #տեքնո #էսպերանտո #ֆրանսերէն #իտալերէն #իսպաներէն #լեզուամտածողութիւն #ընկալում #զրօ #ոչինչ #մշակոյթ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

քանի անգամ լսել եմ, որ ամերիկեանի ուսանողները բողոքում են, թէ էս ինչ անկապ տեղ են ընկել, ու ինչ լաւ ա պոլիտեքնիտում կամ եպհ֊ում, այ այնտեղ, ասում են, իսկական կրթութիւն ա կարելի ստանալ, իսկ ստեղ՝ անկապ ա։ ու ես չեմ ուզում ռացիոնալ խօսել իրենց հետ, ու չեմ ուզում մատով ցոյց տալ դասախօսներին, ով երկու տեղ էլ դաս են տալիս, կամ հրաւիրուած դասախօսներին, որ եպհ֊ում չեն դասաւանդի։ մտքիս գալիս են էն ամերիկացիները, որ ասում են, թէ ռուսաստանը վեհ երկիր ա ու ճիշտ ուղղու վրայ ա, իսկ հիւսիսային կորէան էլ աւելի վերջ տեղ ա։ իսկ իրենց մօտ՝ ամերիկայում, ասում են՝ գրաքննութիւն էլ կայ, պետութիւնը ստում էլ ա, ի՞նչ տարբերութիւն, ասում են, էն ա էնտեղ աւելի լաւ ա։ բայց էնտեղ չեն գնում։

ռուսներն ասում են՝ յիմարը յիմար ա, բայց օճառ չի ուտում։ չեն գնում ամբոխներով կորէա ապրելու։ ու չեն գնում ամբոխներով փախստականների խմբեր ամերիկեանից՝ պոլիտեքնիկ։ չեն գնում։ #մարդիկ #ընկալում #սոցիալիզմ #կրթութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

մենք բոլորս շերլոք ենք

այս նկարը դիտելիս, մէկը մեկնաբանել է թէ ինչքան բան է հասկանում այդ մի նկարից։

մարդիկ պատկերներ, այլ մարդկանց, տեսարաններ, եւ հետեւաբար լուսանկարներ տեսնելիս՝ «պարս» են անում, վերլուծում են, ու տրամաբանական շղթաներ կազմում։ իրենց համար մի հայեացքից ակնյայտ է այն, ինչը պատկերուած էլ չէ։

մենք ունակ ենք բազմաթիւ բաներ իմանալ տեղանքի եւ մարդկանց կեցութեան մասին, որ նկարում չկան էլ։

այդ պատճառով էլ Շերլոքի կերպարը այդքան հոգեհարազատ է մեզ, նա կատարելութեան է հասցրել այն ունակութիւններն որ բոլոր մարդիկ ունեն, բայց չեն գիտակցում։ ու արտայայտւում է դա մասնաւորապէս նոյն տրամաբանական շղթաները կառուցելիս, երբ մարդիկ նայում են նկարներ ու հասկանում այն ինչ նկարում չկայ։ ու տենց։

ձախ կողմի նկարը հաւանաբար ծրել է Ջոն Մալուֆը, ենթադրում եմ որ Էփսոն Վի700֊ով եւ հրապարակել է իր բլոգում դեռ 2009֊ին։ աջ կողմից, ենթադրում եմ, պրոֆեսիոնալ թուանացում է, որն արուած է հաւանաբար «Բետեթ Լայթ Սուպեր 8Քեյ֊ԷյջԷս»֊ով, նոյն նեգատիւից, հրապարակուած է այստեղ, վիվիանին նուիրուած կայքում։

ենթադրում եմ, որ սա միայն տեխնոլոգիայի մասին չէ, այլ ծրողի ընկալման եւ էսթետիկայի զգացումի մասին։

ձախի նկարն աւելի կոնտրաստային է եւ աւելի մութ։ աջինը թողնում է աւելի լաւ տպաւորութիւն։

#թուայնացում #ծրել #ընկալում #կոնտրաստ #փորձ #նեգատիւ #ժապաւէն #վիվիան_մայեր #վիւիան_մայեր #ֆոտո

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)