ուրեմն, ասում են ֆէյսբուքում կայ «այսպէս մի արէք» անունով խումբ։ ասում եմ, ու մտածում թէ տես, լրիւ այլ աշխարհից շշուկներ են։ ասենք, ամերիկայի մասին էդպէս չեն ասում, զի այնտեղից աւելի շատ տեղեկութիւններ կան, կարելի ա հազար ու մի աղբիւրից ստուգել։ իսկ այս դէպքում՝ ասում են, տէնց խումբ կայ։

այնտեղ լցնում են ճանապարհային երթեւեկութեան հետ կապուած տեսանիւթեր, նկարներ, թէ էս մարդը սէնց արեց, նա սէնց, ու տէնց մի արէք։

մէկն էլ դրել էր մեքենայի նկար, որը կայանած ա հէ՛նց անցումի վրայ։ իսկ մեքենայի վրայ կպցրած ա ստիկեր՝ դէմ եմ ապօրինի տուգանքներին։

ու մէկ էլ ինչ֊որ մարդիկ են գալիս, ասում են, թէ մեր քրոջ մեքենան ա, հանէք ստեղից նկարը։ մոդերատորն էլ խմբի աղջիկ ա, (թէ՞ շփոթում եմ), ու տէնց իրենց ընդդիմանում ա։

ու լիքը աղջիկների վրայ, ասում են, ճնշումներ են լինում, որ իրենք իրենց դրած նիւթերը հանեն, կամ այդ աղջիկներն են աւելի համաձայնող, ու չեն կարողանում ճնշումներին դիմանալ, ու աղջիկները հակուած են ոչ թէ իրենք իրենց անունից փոստել, այլ տալ ադմինին, նա փոստի։

ու սա ինչի՞ մասին ա ինձ համար։

այն մասին, որ ֆէյսբուքի փոլիսին, երբ անոնիմ լինել չես կարող, ենթադրում ա, որ ադմինը, կամ էդ փոստող մարդիկ, կարող են ենթարկուել ճնշումների։

#ֆէյսբուք #դիմագիրք #երեւան #հասարակութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

աաա, ֆբ֊ն փորձում ա ապակենտրոնացմանը դէմ եւս մի քայլ անել՝

As Facebook shut down their APIs to post into peoples timelines, the Facebook integration is now removed.

էլ չի լինի ֆբ քրոսփոստել։

դէ, արժանավայել հասարակութիւնը սրան կը պատասխանէր, եթէ գիտակցէր, իհարկէ, որ խաբուած ա, ոչ թէ երջանիկ լինէր որ ցուկերբերգ ձաձան հրաշալի սպասարկում ա առաջարկում։

յիշում եմ, երբ ես առնետի ջաբեր հաշուով չաթւում էի ջիմէյլի ծանօթների հետ, ֆբ֊ի ժողովորդն ասում էր, թէ արի ֆբ, թէ չէ չես կարողանում մեզ հետ չաթուել։

ես էլ ասում էի՝ բայց էդ նէնց չի որ ես չեմ կարողանում, էդ ձեզ չեն թողնում։

#ֆէյսբուք #դիմագիրք #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

փաստօրէն, մեդիավիքի֊ն ոչ միայն սովորական արտաքին յղումները դուրս տանող սլաքիկով է նշում, այլեւ դիմագիրք կամ ինստագրամ տանող արտաքին յղումները փականով է նշում։

կուզէի իմանալ որն է պատճառը ըստ իրենց, եւ ինչպէս այդպէս ստացուեց։

#փաստօրէն #արտաքին_յղում #վիքի #վիքիպեդիա #փական #ֆեյսբուք #դիմագիրք #ինստագրամ #ամպ #համացանց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Ինչու չօգտագործել Տելեգրամ չաթը։

  • Կենտրոնացուած համակարգ է։
  • Միայն կլիենտի ելատեքստն է հրապարակուած, սպասարկչինը՝ ոչ։ Նշանակում է դուք չէք կարող բացել այլընտրանքային սպասարկիչ։
  • Լռելեան հաղորդագրութիւնները հասանելի են սպասարկչի տիրոջը, քանի որ օգտագործւում է միայն կլիենտից սպասարկիչ կրիպտաւորում։ Որպէսզի միացնել կլիենտից կլիենտ կրիպտաւորումը անհրաժեշտ է ստեղծել յատուկ «սեքիւր չաթ» սեսիա։ Ըստ որում դրա կրիպտաւորման մոդելը յայտնի չէ։ Պէտք է հասկանալ ելատեքստից ինչպէս է այն աշխատում։ Ինչ եմ հասկացել՝ նախագծողները երբեք չեն օգտագործել «սեքիւր քիյ» բառերը։
  • Տելեգրամ չաթը պահանջում է հեռախօսիդ համարը ռեգիստրացիայի համար։ յղում (ռուսերէն)
  • Դուրովի սոցիալական ցանցը, «վկոնտակտե»֊ն, մի տարի առաջ արգելափակել է ինձ, պահանջելով հեռախօսի համարս, որպէսզի կարողանալ շարունակել օգտուել դրանից։ Չեմ կարող հեռացնել հաշիւս առանց հեռախօսի համար ներմուծելու։ Սոցիալական ցանցը դարձաւ փակ բոլորի համար, ով չունի բջջային հեռախօս։ յղում (ռուսերէն)

Այդ ժամանակուանից ես Դիասպորայում եմ։

Ամփոփելով, Տելեգրամի դէպքում մենք ունենք ազատ կլիենտ, կլիենտից սերուեր կրիպտաւորմամբ։ Ունենք սպասարկիչ, որ մենք չենք կարող վերահսկել, փոխել, չենք կարող ընտրել այլ Տելեգրամ սպասարկիչ։ Գաղտնիութիւնը վերահսկւում է Տելեգրամի տէրերի կողմից։

Իսկ օրինակ, Մոզիլլա Ֆայրֆոքս զննիչը ազատ կլիենտ է կլիենտից սերուեր կրիպտաւորմամբ։ Ֆեյսբուքը՝ սպասարկիչ է, որ մենք չենք վերահսկում, չենք կարող փոխել, կամ ընտրել այլ դիմագրքի սերուեր։ Գաղտնիութիւնը վերահսկւում է դիմագրքի տէրերի կողմից։

գրառման բնօրինակը

Աւելացնեմ ինձնից՝ ջաբերի դէպքում մենք ունենք կլիենտից կլիենտ կրիպտաւորման առնուազն երկու ձեւ։

#գաղտնիութիւն #վերահսկողութիւն #ազատութիւն #ազատ_ծա #չաթ #տելեգրամ #դուրով #վկ #վկոնտակտե #ջաբեր #դիմագիրք #ֆեյսբուք #ֆայրֆոքս #աած #ֆսբ #համացանց #ապակենտրոնացում

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

լսել եմ, Դիմագիրքը վերջապէս կարողանում է ԳԻՖ ցուցադրել։ Գիտէ՞ք ինչպէս են իրականացրել։ Անիմացիան ցոյց տալու համար պահանջւում է «ֆլեշ» նուագարկիչ։ Երբ այդ ֆորմատը ցոյց էին տալիս բոլոր տարածուած զննիչները դեռ իննսունականներին։ Իսկ հիմա 2015 թիւն է։ ահա։

#դիմագիրք #ֆեյսբուք #վերջապէս #գիֆ #զննիչ #համացանց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)