տէքսաս ինստրումենտսը ti-83 եւ ti-84 հաշուիչների թարմացմամբ վերացնում ա սի֊ով ու ասմ֊ով ծրագրեր գրելու հնարաւորութիւնը։https://www.cemetech.net/forum/viewtopic.php?t=16652&start=0&postdays=0&postorder=asc&highlight=

յիշեցնեմ՝ ազատ ծրագրակազմն այն ա՝ որ կարելի ա օգտագործել ինչպէս ուզում ես։ թիայ հաշուիչների ֆիրմուերը ազատ չի՝ ու անցանկալի հնարաւորութիւն չունենալու պատճառով մարդիկ պիտի չթարմացնեն այն։ հաշուիչի դէպքում՝ ոչինչ, բայց ի՞նչ եթէ սարքը կպնում ա ցանցի ու ssl֊ի բագ ունի։

#ազատութիւն #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #տեքնոլոգիաներ #հաշուիչ #սարք #թարմացում

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

տեսէ՛ք է, ամէն յօդուածի տակ օրէնքին են յղում։ իսկ լրագիրը հակառակը՝ ռսս֊ի մէջ լրիւ նիւթն ա դնում, ու հետեւաբար սփիւռքի հոսքում լրիւ նիւթն ա մէջբերւում։

ու առհասարակ, սա ի՞նչ ա նշանակում, առաւօտը ամէն մի ֆբ օգտատիրոջ հետեւի՞ց ա ընկնելու, յղի սրան, ու պահանջի որ մէջբերման մէջ «էական մաս» չլինի՞։ ու նաեւ իրենք գոյնով չեն նշում այդ էական մասը, կամ սէնց՝ <էական> էական բովանդակութիւն </էական> ու կարող ա չես ջոկում որն ա էականը։

օրէնքն էլ ա իհարկէ յիմար, ու հաշուի չի առնում համացանցային իրավիճակը։

ու շատ հետաքրքիր ա, ո՞նց ա այդ իրենց ասածը կպնում վերեւի սոց․ հարթակների գոյնզգոյն տարածման կոճակների հետ։ էդ կոճակները երեւի վերնագիրն ու յղումն են տեղադրում, իսկ արդե՞օք վերնագիրը չի բացայայտում էական մասը։

ինձ թւում ա, էս մարդկանց թարմացում ա պէտք, որ իրավիճակ ա փոխուել։ ու ապա օրէնքներին էլ։

#պատճէնաշնորհ #օրէնք #քաղուածք #մէջբերում #էկրանահան #առաւօտ #լրագիր #թարմացում

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ֆու, լուծուեց։ էս ի՜նչ հաւէս դետեկտիւ էր այսօր։ իսկ հիմա ասեմ որ փաստօրէն saas֊ի մասին էջը թարմացրել են, ու գրեթէ ամբողջութեամբ փոխել։ հիմա արդեն խօսում ենք saass֊ի մասին, արժի վերընթերցել։

https://www.gnu.org/philosophy/who-does-that-server-really-serve.html

#փաստօրէն #թարմացում #յղում #ազատ֊ծա #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)