#թումանեան #չարենց


Avatar @{ քամի ; o_o@spyurk.am} 14.04.2019, 12:17:16

լերանց շարքերը նիրհում են մթնում, խաղաղ մարգերը մշուշ է պատում. ճամփեն հանդարտուել, չի շարժւում քամի, ուր որ է՝ դու էլ կը քընես հիմի

յովհաննէս թումանեան


գագաթները ննջում են անդորր։ լռութիւն է քո շուրջը խոր։ թռչունները անտառում, հանդում քնել են՝ պարուրուած մութով, Սպասի՛ր մի փոքր՝ շուտով, Կը քնես եւ դու։

եղիշէ չարենց

#թարգմանութիւն #գրականութիւն #գեօթէ #բանաստեղծութիւն


բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Այս հատուածը Երկիր Նայիրիից․

«Բերդը շինել են նայիրցիները, բայց, դժբախտաբար, այդ նոյն բերդն է հիմա եկուոր սրիկաներին ― սոխերին ― պաշտպանում թէ մեզնից, բերդի եւ քաղաքի իսկական տէրերից ― եւ թէ ամեն մի թշնամուց: Օրը կը գայ ― եւ նրանք կը գնան:»

Հետաքրքիր է, որ Վիքիդարանում «սոխերը» կան, իսկ Ըհաուզքիփերի մոտ՝ չէ․

https://hy.wikisource.org/wiki/Երկիր_Նաիրի/Մասն_առաջին

http://armenianhouse.org/charents/yerkir-nairi/04-part-i.html

հաւանաբար տարբեր խմբագրութիւններով է գիրքը դուրս եկել, ու մի անգամ խուսափել է գրաքննութիւնից, միւս անգամ՝ չէ, կամ ոչ այնքան։

Այս հատուածը Երկիր Նայիրիից․

«Բերդը շինել են նայիրցիները, բայց, դժբախտաբար, այդ նոյն բերդն է հիմա եկուոր սրիկաներին ― սոխերին ― պաշտպանում թէ մեզնից, բերդի եւ քաղաքի իսկական տէրերից ― եւ թէ ամեն մի թշնամուց: Օրը կը գայ ― եւ նրանք կը գնան:»

Հետաքրքիր է, որ Վիքիդարանում «սոխերը» կայ, իսկ Ըհաուզքիփերի մոտ չկայ․

https://hy.wikisource.org/wiki/Երկիր_Նաիրի/Մասն_առաջին http://armenianhouse.org/charents/yerkir-nairi/04-part-i.html

հաւանաբար տարբեր խմբագրութիւններով է գիրքը դուրս եկել, ու մի անգամ խուսափել է գրաքննութիւնից, միւս անգամ՝ չէ, կամ ոչ այնքան։

#սոխեր #գրաքննութիւն #չարենց #երկիր_նայիրի #գիրք #հայերէն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Փաստօրէն 2012֊ին լոյս է տեսել Վահրամ Մարտիրոսեանի «Չարենց» անունով գեղարուեստական կինոնկարի սցենար։ Գեղարուեստական է սակայն, բնականաբար պահանջել է լուրջ հետազօտութիւն։ Նաեւ կան հատուածներ Խանջեանի մասին, ինչպէս ասենք իր սպանութիւնը։

նոյնիսկ չեմ կարողացել գրքի նկար գտնել համացանցում։ միայն այս փոքր որոշիութեամբ պատկերը որ գտնուել է օրանժի մրցոյթի դիմագրքեան էջից։ այնպիսի տպաւորութիւն է, որ եթէ օրանժի մրցոյթը չլինէր, առհասարակ ոչ մի ծածկոյթ չէր լինի մամուլում այդ մասին։

#վահրամ_մարտիրոսյան #վահրամ_մարտիրոսեան #չարենց #խանջեան #գիրք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)