ասք խայծի մասին, որ կերան ամպեր, ի դէմս լոկալ գործիքների, սիրող մարդիկ։

կայ պարզ հրաման՝ md5sum, բսդ֊ներում՝ md5։ հանում ա էդ ալգորիթմով մատնահետք, հեշ։

մարդիկ, ում պէտք էր ծածկագրի հեշ ստանալ, յաճախ, փոխարէնը լոկալ այդ հրամաններից օգտուեն՝ դիտարկիչ էին բացում, կայքից օգտւում որն այդ փոխակերպումն անում էր։

ենթադրում եմ, կամ յուսով եմ, հիմնականում windows֊ով աշխատող մարդիկ էին, ու լինուքս ունեցողները գիտեն այդ ծրագրերի առկայութեան մասին։ միւս կողմից՝ էսօր «լինուքս» ուինդոուսի պէս են յաճախ օգտագործում, ոչ մի բանից խաբար չլինելով, այնպէս որ չգիտեմ։

ինչեւէ, այսպէս այդ կայքերը ի՞նչ արին՝ հաւաքեցին տուեալների բազաներ, ու հիմա այլ ծառայութիւն են առաջարկում՝ փոխակերպում են md5 հեշը՝ ծածկագրի։

արագ։ առանց միլիոնաւոր տարիներ հաշուելու։ զի արդէն գիտեն, յիշել են։ ո՞վ ա իրենց օգնել այդ տուեալները հաւաքել՝ դեբիլները մենք։

դէ ես չէ, բնականաբար։ եւ այսպէս մենք խոցելի ենք դարձրել ալգորիթմը ոչ թէ մաթեմի, ալգորիթմի մասով, այլ՝ տուեալների, գիտելիքի, որ ինքներս, առանց գիտակցելու տուել ենք, նուիրել ենք, որ մեր իսկ դէմ, մասնաւորապէս, օգտագործուի։

սէնց ա լինում, երբ բարձր, չվախենամ ասել, տեքնոլոգիան, ընկնում ա կապիկների ձեռքերի մէջ, որ դրանից օգտուել արժանի չէին։

#անվտանգութիւն #գաղտնիութիւն #հմտութիւն #կրիպտաւորում #կրիպտոգրաֆիա #md5 #լինուքս #ուինդոուս #տեքնոլոգիաներ #զարգացում #ամպ #ամպեր #վերահսկողութիւն #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

էկայ տուն, կպայ գործի տեղի սերուերին՝ եւ ահա։

լրիւ վինդոուսական մշակոյթի բան։

հիմա էն վերեւի խաչիկը չի փակում, իսկ օկ վախենում եմ սեղմել, զի չեմ հասկանում ինչն ա օկ։

#ուինդոուս #վեբէքս #օկ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

գործի տեղում խօսում են ուինդոսական խնդիրներից, ինչ֊որ դիսկեր, «լոջիկալ դրայւեր», ու մտածում եմ՝ ախր ինչ աւելի պարզ ա իւնիքսի դիզայնը՝ չունես տարբեր դիսկեր՝ ունես՝ /։

բա ինչի՞ չեն նոյնը տէնց սահուն անում իւնիքսում։

երկու պատճառ՝

— ծանօթ չեն։ առաջին իմացած ու բարդը աւելի հեշտ ա քան նոր ու պարզը։

— մտնելու, խորանալու ձեւը՝ ուինի գործիքները նէնց չի որ շատ լաւն են, բայց գրաֆիկական են, ու իրենցով ամէնը (կամ գրեթէ) լինում ա անել։ իւնիքսի լուրջ թուլերը կոնսոլ են, ու մարդիկ կարիք չունեն ու չեն պատկերացնում ինչ գրաֆիկական գործիքի կարիք կարող ա լինի։ ինչի պատճառով մարդը որ կոնսոլում գրելու (կամ առհասարակ գրելու) կուլտուրա չունի՝ դժուարանում ա։

էդ վերջինի պատճառով ես վերջերս միշտ հարցնում եմ ուսանողներին՝ իրենք չաթուո՞ւմ են, զի եթէ չաթուում են՝ ստեղնաշարի հետ լաւ են, գոնէ չեն փնտրի տառեր։

#իւնիքս #ուինդոուս #դիզայն #նախագծում #գործիք #օպերացիոն_համակարգեր #մօտեցում #կուլտուրա

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

մտածում եմ, որ իւնիքսները գուցէ չեն հասցրել ուինդոուսի պէս խառը ու վատ դիզայն ունենալ, հէնց էն պատճառով, որ դանդաղ էին զարգանում։ իսկ հիմա լինուքսի դեսքթոփը, սիսթեմդի, վէյլանդ, պուլսաուդիօ, էնքան արագ են զարգանում ու երբեմն ոչ մտացուած քայլեր անում, կամ քայլեր անում, որ շատերը կը զգուշանային անել, ինչի պատճառով մարդիկ բնութագրում են վիճակը որպէս «լինուքսը ուինդոուս ա դառնում», ու փախնում էն համակարգեր, ուր տէնց արագ զարգացումներ չեն արձանագրուում։

#նախագծում #իւնիքս #ուինդոուս #ծրագրաւորում #օպերացիոն_համակարգեր #դիզայն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

իրականում անդրոիդ իւզերների (չգիտեմ, այօս շատ չեմ տեսել) վիճակը ողբալի ա։ այսինքն՝ մեր շուրջը գտնուող համարեա գրեթէ բոլոր մարդկանց։

իրենք շատ չեն զգում, զի էդ վիճակը, իհարկէ նման ա իրենց օգտագործած վեբի՝ երբ դէմքին ինչ֊որ պահանջներ, կամ լաւագոյն դէպքում՝ առաջարկութիւններ են թռնում, երբ էստեղ֊էնտեղ գովազդ ա դուրս թռնում, ու առհասարակ նաւարկելը, զբօսանքը բաւական annoying ա։ դա չեն զգում, չի չեն պատկերացնում որ կարող ա այդպէս չլինել։

իսկ այդպէս չլինել կարող ա էն կայքերի հետ, որ էթիկային հետեւում են, ինչպէս եւ էն յաւելուածների հետ որ ազատ են, ու հետեւաբար էլի էթիկային հետեւում են։ սակայն մոբայլ օհ֊ի դէպքում որպէս կանոն էդ ընտրութիւնը չկայ՝ արդէն տուփից դուրս մարդը ստանում ա իր bloatware֊ը, որը չի կարող հանել իր մեքենայից։

ինչը ահաւոր ա՝ ու մենք սովոր ենք ապրել էդ աշխարհում։

քչերն են որ համաձայն չեն էս վիճակի հետ։ ու իսկապէս, եթէ ունենալ թէկուզ lineage եւ միայն fdroid֊ի յաւելուածները տեղադրել՝ ապա կարելի ա մի քիչ աւելի հանգիստ աշխարհում ապրել։

սթիլ, ես կարծում եմ որ էդ անել պէտք չի։ էդ մէկ ա նպաստում ա գուգլի անդրոիդ հարթակին, իսկ միւս կողմից ազնիւ չի։

մենք մեր օհ֊երն ունենք, շատ լաւ ա որ իրենք իրենց անդրոիդը էնպիսին են արել, որ բարդ լինի մեր սովորական, ասենք gtk֊ով գրած ծրագիրը տեղափոխել՝ կապել են մէկ֊երկու լեզուի հետ՝ մեզ մօտ լրիւ լիբերալ վիճակ ա ու ինչ ասես լեզու չի օգտագործուում, ինչների՞ս ա պէտք իրենց հարթակը։

այնպէս ինչպէս չենք մտնում իրենց ոչ էթիակպէս պահող կայքեր, այդպէս աւելի լաւ ա չօգտագործել իրենց անդրոիդը։

ու այո։ տեսէք, կան ընկերութիւններ, որ հասկանում են, զգում են։ յոլլա հեռախօսի վրայ շատ բարդ ա գտնել բրենդի անունը։ փայնբուքի ու փայնֆոնի վրայ նոյնպէս։ սէյլֆիշ օհ֊ը լռելեայն ձեր ուզած գոյներով ա ու ծրագրերում աւելորդ գոյներ չկան՝ ամէնը համեստ ա ու չի գրաւում յատուկ ուշադրութիւն։ չի ճչում, որ իրան նայես։ չի թռվռում պահանջելով ուշադրութիւն։ չի դէմքին թռնում որ գրանցուես կամ անես ինչ֊որ բան որ իրենց ա պէտք։ չի թարմանում առանց քո համաձայնութեան։ լինուքսներում չի լինի հանդիպել էն ինչ ես տեսել եմ վերջերս վինդոուսում՝ ռեսթարթ չկար՝ կար՝ թարմացնել եւ ռեսթարտել։ չկայ որեւէ բան որը ձեր վզին կապում են։

ու այո ողբալի վիճակում են մարդիկ որ քշում են վինդոուս, ու որ քշում են անդրոիդ։

խղճանք իրենց, բայց եւ իմանանք, որ ոչ մի բանով չենք կարող օգնել։ իրենք չեն ուզում, իրենց էդպէս ա լաւ։

#ազատութիւն #մարդիկ #անդրոիդ #ուինդոուս #էթիկա #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #տեքնոլոգիաներ #համացանց #յաւելուած #էսթետիկա #ճաշակ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)