օգոստոս 2014 երեւի, նորից չեմ խմբագրել։
օգոստոս 2014, կարծես օգոստոս։ նորից չեմ խմբագրել։
ծաղկահովիտում էլ կայ փոքր հողմագեներատոր։ ու օսմ֊ում էլ նշուած է։
յոլլա՝
վեց դ, սուպեր տակումար՝
յունուար 2015
նենց չի որ շատ է դուր գալիս նկարը, բայց որ երկու խցիկով է, ցոյց տամ՝
վեց դը
ֆուջիքոլոր սուպերիա՝
յունուար 2015
բուսաբանական ու սաակաշուիլու ժամանակաշրջանի շէնքերից մէկը՝
յունուար 2015
սա միասին ենք նկարել, ես ու Սոնան։ Հրապարակուած է նաեւ բեհանսում որպէս միասնական նախագիծ(յեեեյ, ես ունեմ միասնական նախագի՜ծ)։
քոփիրայթը՝ Սոնայի, քոփիլեֆթը՝ իմ։
պարզւում է, կպչուն գործ է։ չես կարողանում պոկուել։
նաեւ պարզւում է, պահանջում է օդապարուկին ման տալ, ոչ թէ էն վատ շների տէրերի պէս տեղում կանգնել։ զգալ քամին, ու այնպէս անել որ չընկնի։ երբեմն էլ արագ վազել։
տուն գնալ չէր ուզում։ դիմադրում էր։ ուզում էր էլի խաղալ։
ու տենց
սովորաբար եկեղեցիներ չեմ նկարում, բայց այս նկարն ուզում էի անել։ ու ահաւոր տարօրինակ տեղից է արուած, ու ես ոնց ասեմ, շատ հաւասարակշռուած (ֆիզիկապէս) դիրքում չէի անելիս։
Աստղիկն ասաց, որ իրեն նոր աշխատատեղի աշխատողների տուեալների բազայի համար նկար է հարկաւոր։
ես մի քանի փորձ արեցի։ Նա դրանցից մէկն օգտագործեց։ Չգիտեմ որն է նա վերբեռնել, իսկ ես սա եմ հրապարակում, քանի որ այն աւելի իմ իմացած Աստղիկի մասին է։
(:
այս շան շատ աւելի յուզիչ նկարներ ունեմ։
ու նա շատ նեղուող ու նեղուած շուն է։
բնաւ ինքնավստահ ու ուրախ շուն չէ։
երբ յիշում եմ իրեն, ու առաւել եւս եթէ անձրեւում է, սիրտս ֆիզիկապէս ցաւում է։
ծեծուած նատիւրմորտ խցիկով եւ կոլայով։ որոնք ոչ խցիկ են ոչ կոլա, մանաւանդ այն կոլան որ ձախից է՝ այն կրկնակի կոլա չէ։
եւ այդպէս
ու տենց
այսորուայ տեսանիւթը՝
կաղնի Սարսանգի ջրամբարի ափին
նախորդն այստեղ
ու տենց
ու տենց
ու տենց
ու տենց
չգիտեմ որն է աւելի յաջող։
ու տենց
ու տենց
ուրեմն, Երեւանի վերնիսաժում կա մի Անդրեյ։
Նա վաճառում է օբյեկտիվներ, խցիկներ, կարողանում է դրանք վերանորոգել, ռուսախոս է։
Ինձ երբեմն կրեդիտով է տալիս, կամ տալիս է փորձեմ, մի երկու շաբաթ նկարեմ, վերադարձնեմ։
Մնացած ֆոտո ապրանքներ վաճառողները նրան չեն սիրում։ Ասում են ֊ մի գործ ունեցի իր հետ, նա քեզ կխաբի։
ասում եմ, ինչի՞ կխաբի։
պատասխանում են ֊ որովհետեւ բաքվեցի է։
այսպիսի փաստարկ։
Այսպես, Թիֆլիսում մտածում էի գնալ իրենց վերնիսաժում իրենց Անդրեին գտնել, տեսնել ինչ ունի։
Ու մի օր էլի մոլորվեցի, ու պատահաբար ընկա իրենց վերնիսաժը։
Այն մեծ այգու մեջ էր, որն իրական այգի էր, մեր վերնիսաժի պես չէ։ Առհասարակ, այնտեղ երբ ֆորսքվերով շուրջդ նայում ես, լիքը այգիներ են։ Ու այգիները բավական մեծ են։
(ֆոտոները արված են նոր օբյեկտիվով, դեռ չէի սովորել ֆոկուսվել)
Իրենց վերնիսաժում չկան սեղանիկներ, ամեն ինչ փռված է գետնին։ Ու վերնիսաժը գործում է ամեն օր, ոչ միայն շաբաթ կիրակի։
Վերնիսաժում շատ հին ու հավես բաներ կային, զնաչոկներ, որ մեզ մոտ արդեն վաղուց վերջացել են, ու առհասարակ լիքը հետաքրքիր բաներ։ Ասենք, վաճառում էին շների հին դիպլոմներ, մեկը ոմն Սարկիսովին էր պականում։
Մեկ էլ տեսնեմ ինչ որ մարդու մոտ, գետնի վրա լիքը օբյեկտիվներ են։
Մոտեցա, սկսեցի զննել, մեկը մյուսի հետեւից։
Սեւ սպիտակ կոդակ ժապավենի բաբինա ուներ, հարյուր հիսուն մետր, որը մոտ ութսուն ժապավենի համարժեք է, բայց այն պետք է ինքնուրույն կտրել, լիցքավորել կասետների մեջ։
Ու մեկ էլ աչքովս ընկավ սա՝
սուպեր տակումար 135 միլիմետր, m42 ռեզբայի համար։
Մի քանի փորձ արեցի
Ահագին իջեցրեց գինն այդ մարդը, բայց ասաց որ ապա տուփը չի տա։
Հետո սիրտը չդիմացավ, ասաց չէ պահեմ ինչ անեմ, թող տուփն ու օբյեկտիվը միասին լինեն։ Ու տենց տվեց։ Մի հատ էլ հիանալի տելեվիկ օլիմպուս ուներ, ու էլի իջեցրեց գինը, բայց դա արդեն շատ թանկ էր իմ համար։
Հետո էլ սրան սիրահարվել էի լրիվ։
Այնպես որ ես ունեմ սուպեր տակումար, ու իրանով նկարում եմ։
Իսկ ամենաանսպասելին այն էր, որ վերջում, երբ ծանոթացանք, նա ասաց ֊ իմ անունը Անդրեյ է։
Այնպես որ ինչպես ամեն քաղաքում կա չերեմուշկա, կա նաեւ Անդրեյ, ով վաճառում է ֆոտո տեխնիկա ու լավ հասկանում է դրանից։
հետո պտտվեցի վերնիսաժով, փորձարկում էի, դեռ չէի սովորել ֆոկուսվել իրանով։
մեկ էլ մի հիանալի շուն նկարեցի, բայց նրան հետո ցույց կտամ։
ու տենց