ասք ճակատագրի հեգնանքի մասին

ուրեմն, Երեւանի վերնիսաժում կա մի Անդրեյ։

Նա վաճառում է օբյեկտիվներ, խցիկներ, կարողանում է դրանք վերանորոգել, ռուսախոս է։

Ինձ երբեմն կրեդիտով է տալիս, կամ տալիս է փորձեմ, մի երկու շաբաթ նկարեմ, վերադարձնեմ։

Մնացած ֆոտո ապրանքներ վաճառողները նրան չեն սիրում։ Ասում են ֊ մի գործ ունեցի իր հետ, նա քեզ կխաբի։

ասում եմ, ինչի՞ կխաբի։

պատասխանում են ֊ որովհետեւ բաքվեցի է։

այսպիսի փաստարկ։

Այսպես, Թիֆլիսում մտածում էի գնալ իրենց վերնիսաժում իրենց Անդրեին գտնել, տեսնել ինչ ունի։

Ու մի օր էլի մոլորվեցի, ու պատահաբար ընկա իրենց վերնիսաժը։

Այն մեծ այգու մեջ էր, որն իրական այգի էր, մեր վերնիսաժի պես չէ։ Առհասարակ, այնտեղ երբ ֆորսքվերով շուրջդ նայում ես, լիքը այգիներ են։ Ու այգիները բավական մեծ են։

Թբիլիսի Դեդաենա այգի վերնիսաժ
Թբիլիսի Դեդաենա այգի, վերնիսաժ
Թբիլիսի, Դեդաենա այգի, վերնիսաժ
Թբիլիսի վերնիսաժ Tbilisi flea market

(ֆոտոները արված են նոր օբյեկտիվով, դեռ չէի սովորել ֆոկուսվել)

Իրենց վերնիսաժում չկան սեղանիկներ, ամեն ինչ փռված է գետնին։ Ու վերնիսաժը գործում է ամեն օր, ոչ միայն շաբաթ կիրակի։

Վերնիսաժում շատ հին ու հավես բաներ կային, զնաչոկներ, որ մեզ մոտ արդեն վաղուց վերջացել են, ու առհասարակ լիքը հետաքրքիր բաներ։ Ասենք, վաճառում էին շների հին դիպլոմներ, մեկը ոմն Սարկիսովին էր պականում։

Մեկ էլ տեսնեմ ինչ որ մարդու մոտ, գետնի վրա լիքը օբյեկտիվներ են։

Մոտեցա, սկսեցի զննել, մեկը մյուսի հետեւից։

Սեւ սպիտակ կոդակ ժապավենի բաբինա ուներ, հարյուր հիսուն մետր, որը մոտ ութսուն ժապավենի համարժեք է, բայց այն պետք է ինքնուրույն կտրել, լիցքավորել կասետների մեջ։

Ու մեկ էլ աչքովս ընկավ սա՝

takumar

սուպեր տակումար 135 միլիմետր, m42 ռեզբայի համար։

Մի քանի փորձ արեցի

Ահագին իջեցրեց գինն այդ մարդը, բայց ասաց որ ապա տուփը չի տա։

Հետո սիրտը չդիմացավ, ասաց չէ պահեմ ինչ անեմ, թող տուփն ու օբյեկտիվը միասին լինեն։ Ու տենց տվեց։ Մի հատ էլ հիանալի տելեվիկ օլիմպուս ուներ, ու էլի իջեցրեց գինը, բայց դա արդեն շատ թանկ էր իմ համար։

Հետո էլ սրան սիրահարվել էի լրիվ։

Այնպես որ ես ունեմ սուպեր տակումար, ու իրանով նկարում եմ։

Իսկ ամենաանսպասելին այն էր, որ վերջում, երբ ծանոթացանք, նա ասաց ֊ իմ անունը Անդրեյ է։

Այնպես որ ինչպես ամեն քաղաքում կա չերեմուշկա, կա նաեւ Անդրեյ, ով վաճառում է ֆոտո տեխնիկա ու լավ հասկանում է դրանից։

super takumar
super takumar 135 lens made in japan

հետո պտտվեցի վերնիսաժով, փորձարկում էի, դեռ չէի սովորել ֆոկուսվել իրանով։

մեկ էլ մի հիանալի շուն նկարեցի, բայց նրան հետո ցույց կտամ։

ու տենց

խցիկ՝ Canon EOS 400D  ոսպնեակ՝ Super Takumar 135mm F3_5  վայր՝ երեւան  թբիլիսի