էս էն խցիկի մէջ մոռացուած ժապաւէնն էր, վերջերս խցիկը բացեցի, ու տեսայ որ ժապաւէն կայ։ էս լոյս տեսած մասերը դրանից են։ նկարուած ա 2017֊ի գարնանը, երեւի։
մարտ 2017։
աշուն 2017։
նոյեմբեր 2014։
ամենաէժան ժապաւէնով ինչքան ուրիշ ա ստացուել՝
նոյն տեղում, եւ գրեթէ նոյն ժամին ինչպէս այս նկարում, բայց ժապաւէնը՝ ֆուջիքրոմ վելվիա 50, սլայդային։
ու տենց։
փաստօրէն աջից գտնուող հիւրանոցի շէնքը կառուցուել է երեսունականներին, երբ թերակղզին դեռ կղզի էր։ իսկ դահլիճը, ինչպէս յայտնի է՝ վաթսունականներին։ այստեղից էլ ոճերի տարբերութիւնը։
ու տենց
ու տենց
ու տենց
ու տենց
երբ գալիս էի, ինձ թւում էր հետեւիս մեքենան միկայինն է։ այն շէնքը միշտ ուզում էի նկարել։ աջ եմ քաշում. արգելակ, բանալի, լծակ։ խցիկ, բռնակ, ոտքերը սառը ասֆալտին։
հետեւիս մեքենան անցնում է, աջ քաշում։ փակ բաժակը ձեռքին ամրակազմ մարդ է դուրս եկել, ձեռքով է անում հեռուից։ պատասխանում եմ. կարծես իրօք միկան է։ բղաւում է՝
– տուդա՞աա
– ահա, – ասում եմ – ու հետ հետ գնում աւելի լաւ ռակուրս փնտրելով։ ուզում եմ թափ տալ վրայիցս այն կովի սեւեռուն հայացը։
– մեծ ես կադրի մէջ, դուրս արի, կամ գնա այնտեղ կանգնիր։
միկան արդեն չկայ։ հասցրե՞ց խմել։
…
այն որ շատ են ու կախուած են օդում, մուգ ցածր ամպերի տակ. ոնց որ վալկիրիաներ լինեն։ սաւառնում են ու նայում ներքեւ, փնտրում, ո՞վ է լինելու ճակատագրի ընտրեալը։։ զգում ես ինչպէս հայացքը վրայովդ անցաւ։ չկանգնեց։ շունչ ես քաշում։
ուզում ես պարզապէս նստել ու նայել, լսել քամու ձայնը ու ալեկոծի աղմուկը։ իսկ խցիկները կողքդ են, լքուած ու տխուր։ օբյեկտիւը նայում է խելախօսի էկրանին՝ «ինչո՞ւ այսպէս»։ «եւ իսկապէս», – հայլապատկերում է լինզան ապակէ էկրանը՝ «ինչո՞ւ»։
ճախրող վալկիրիաները իրենցից գոհ են թւում, գալարւում են. գիտեն որ գերող են, ու դրանից աւելի են ոգեւորւում, պոչերը շարժում են։
դռների շրխկոց, անցնող մեքենանայ, եւ էլի մի հատ։
երկինքը բացւում է։
դեղին աւտոբուս։
հինգն են մնացել, չորսն իրար հետ են շփւում, իսկ միւսը մենակ է ու բարձր։ ամենաբարձր սաւառնողի թելը բռնած տղան իրեն չի էլ նայում։ պարանը ուղղուած է երկինք, ու հալւում է օդի մէջ։
տղան տալիս է պարանը աղջկան. դու հաւաքիր։
մեծ գլխով սեւ֊սպիտակ շունը անցնում է գործարար տեսքով, կանգնում, նայում է մի քանի րոպէ։ կարծես շարունակեց ուղին, բայց մի քիչ յետոյ էլի է կանգնում, նայում։ անսպասելի շրջւում է ու վազում. ետեւից սլանում է տեղացի «վետերոկի շունը»։ եւ թոփալելով, բայց հպարտ, կատարուած պարտքի զգացումով, վերադառնում։
ինտերաղմուկին խառնւում է օբէկտի անորակ դինամիկների երառշտութիւնը. «քեն գեթ նոու սաթիսֆեքշն», իհարկէ ոչ Սթոունզ։ իսկ նաւակի վրայ գրուած է՝ «ռեդ փեփեր», իհարկէ ոչ Չիլի։
վերջին միկրոավտոբուսի պահուհանում ուրախ հեռախօսին նայող դէմք։
այս մի վալկիրիան հնազանդ եւ ցածր թռչում է տիրուհու ետեւից դէպի մեքենաներ։ ոնց որ նեղացած շուն. մի քիչ էլ զբօսնենք։
փշերը պոկել նայքիներից։ դուռ, յու֊էս֊բը, կիտրոնի ժելէ, այս ալբոմը չէի լսել։
հիմա ո՞ւր, վանաձո՞ր։ ամենահարազատ տեղերից է։ դեռ չգիտեմ. բանալի, մատոր, կամերա, դուբլ՝ խշշոց անիւների տակ։
անկասկած է՝ եթէ պայծառ օր լիներ, չարուած ֆոտոներս այսչափ տպաւորիչ չէին լինելու։
տարածքի կառավարում
ու տենց
մառախուղը Սեւանում
ու տենց
որորները
ու տենց
Այսօր, տարիներ առաջ մեռել է Ստալին անունով դիկտատորը։
Ինչպես Հաուսը ասել է, գրեթե մեռնելը բան չի փոխում, մեռնելը փոխում է ամենը։
Փաստորեն, այդ մահը թույլ տվեց մեզ կանգնեցնել Սեւանի իջեցումը, ազատել որոշ քաղբանտարկյալներին, օրինակ՝ Մահարիին (բայց արդեն շատ ուշ էր փրկել Չարենցին), թույլ տվեց ազատվել Ստալինի հսկա արձանից որ տիրում էր Երեւանին,
թույլ տվեց ունենալ մեր վաթսունականները, բարձրաձայնել ցեղասպանության մասին, կառուցել ծիծեռնակաբերդ, ուր կրաելի է գնալ ծաղիկ դնելու ու ձեռբակվալած չլինել, ունենալ նոր, հետաքրքիր ճարտարապետություն, օրինակ՝ ամառային դահլիճը կամ Սեւանի ճայը, որի համար Խրուսչյովը չռփել է Զարուբյանին, թույլ տվեց շնչել մի քիչ ավելի համարձակ ու ավելի ազատ, նոր օդ, թույլ տվեց մի քիչ փոփոխություն։
Երբ ինչ֊որ մեկի ծնունդն է, ասում են, ինչ լավ է որ ծնվեցիր, իսկ երբ նա մեռել է, ժամանակն էր ասելու՝ ինչ լավ է որ մեռար, դա երեւի ամենալավ բանն էր ինչ կարող էիր անել։
Ու դա անշուշտ շատ լավ էր Հայաստանի համար։
ու տենց
ու տենց
Գիտե՞ք որտեղ է կայանած Կիլիկիան։
Այ այստեղ՝
Մայրուղիով անցնելիս բնավ չի երեւում ու բարդ չէ բաց թողնել։
Կարելի է տախտակամածով անցնել, նավը նայել։
Ու տեսնել ինչպես են այլ նավակներ պատրաստում։
Վայրը կոչվում է Այաս նավահանգիստ, հին Այասի, ուր Մարկո Պոլոն էր եկել, պատվին։
Իսկ այսօր օգոստոսի քսան երեքն է, Անկախության Հռչակագրի օրը։
եւ այդպես
ու տենց
քրոսփոսթ
_ու տենց_
_ու տենց _
Չեմ կասկածում, որ բոլոր ընկերներս Սևանի մասին բավականին գիտեն ու որոշ չափով անհանգստանում են։ Այնուամենայնիվ, ուզում եմ մի երկու տող գրել. միգուցե հետաքրքիր լինի։
1910 թ-ին Սուքիաս Մանասերյան անունով ճարտարագետը հրատարակում է «Գոլորշիացող բիլիոները և Ռուս Կապիտալի լճացումը» բարդ անվանված տեքստը` առաջարկելով Սևանը իջեցնել` խորությունը հասցնելով 45 մետր, իսկ ջուրը կիրառել ոռոգման և էլեկտրականություն ստանալու նպատակներով։
Իրոք, եթե հայը իր ջրի երկրի մասին չմտածի, էլ ո՞վ կմտածի։ Ի դեպ, Սուքիասը հասարակ ինժեներ չէր։ Նա այն ճարտարագետներից մեկն էր, ովքեր պատրաստել են Արալյան Ծովի աղետի պատճառը դարձած նախագիծը։