չֆոկուս նանա։ ձմեռ 2019։
սեպտեմբեր 2017։
նոյեմբեր կամ դեկտեմբեր 2017։
յունիս 2016։
սեպտեմբեր 2016։
սեպտեմբեր 2016։
սեպտեմբեր 2016, խմբագրուած ա հեռախօսի մէջ DiyImg ծրագրով։
փսայքեմփ վանաձոր 2014֊ը պատրաստելիս։
աչաջուր փարպեցի, երեւան, աշուն 2014
Ultrafine Extreme 400, Mamiya ZE-2, 50mm f1.7
ես ինձ այնքան լաւ էի զգում, որ միշտ առցանց եմ։ ասենք նոյնիսկ դիւրակիր ինտերնետ էի օգտագործում, որ միշտ առցանց լինեմ։ բայց նկատում եմ, որ եթէ ինձ գրում են, ապա ինչ֊որ բան է պէտք ինձնից։ պարզապէս չաթուելու համար ոչ ոք չի գրի։ նկատի չունեմ դատարկ, նկատի ունեմ՝ մի բանի մասին խօսենք, քննարկենք, կիսուենք մտքերով։ այդքա՜ն բան կայ խօսելու։ չէ, կը գրեն, եթէ պէտք է խորհուրդ, կամ փորձով կիսուել, կամ բան է պէտք անեմ, ու պոչը կը քաշեն։ տենց համ միակողմանի է, համ օգտագործուած ես քեզ զգում։
հիմա մտածում եմ, որ ի՞նչ եմ ես առցանց լինում։ միայն աւելի վատ է դրանից։ վաղուց միայն վայֆայներով եմ, բայց դա էլ է անիմաստ։
թւում է, թէ երեւանը փոքր քաղաք է, ու մենք բոլորս իրար հետ քնել ենք գիտենք, բայց իրականում, իմ Երեւանը ահաւոր դատարկ է։ Իմ մոլորակն էլ է դատարկ։
Ես շփուել եմ եւ Եւրոպացիների, եւ Թիֆլիսցիների հետ, իրենց համար իմ ուրախութիւնը մէկ է, իմ վախը՝ անկապ է, իսկ իմ ցաւը՝ հեչ է։ Իրենք իրենցն ունեն։ Չեն կարող հասկանալ ինձ, ընկալել ինձ։ Դա այն պուլպուլակ իմացողի մասին է, որ Արեգն ասում էր, ու իրականում, հեչ էլ պուլպուլակի մասին չէ։ Ինձ տեղացին աւելի մօտ է։ Իսկ տեղացիների հետ էլ չեմ շփւում։ ։Ճ
իմ սիրած սրճարանը, երբ մտնում եմ՝ դատարկ է։ լուրջ։ մարդ չի լինում։ կամ եթէ լինում են, աւելի լաւ է չլինէին։ բայց կողքի փաբում տեղ չեն անում, դուրս են թափւում պարբերաբար, այնքան շատ են։ փաբի տերն էլ շատ լաւ տղայ է, ֆրինեթից գիտեմ նրան, միշտ ասում է մտիր, բան։ ահա։ ես կը մտնէի, բայց երեւանում չկան չծխած փաբեր։ (ի դէպ փաբը՝ փաբլիկ բառից է, քանի որ հասարակական տեղ է)։
իմ սիրած տեքնոլոգիայով նախագծուած չաթում՝ դատարկ է, նոյնիսկ ասենք սփիւռքի այլ հանգոյցներից, եւրոպայից մարդ չկայ առցանց։ մէկն է՝ դեւելոփերը Աւստրիայից, ով սփիւռքը ջաբերին է կպցրել։ իրար նայում ենք, որ կանաչ ենք, ահա։
իհարկէ, եթէ գնամ այրիշ, կամ մտնեմ դիմագրքի չաթ, ինձ կը գրեն։ (ես տը չեմ գրում ոչ մէկին, սպասում եմ, որ ինձ գրեն), բայց ինձ պէ՞տք է այն մարդը ով ինձ դիմագրքով է գրելու։ ի՞նչ խօսեմ իր հետ։ ես դիմագիրք սփիւռքից գրուածքներ եմ ուղարկում, հեռարձակում։ մթոմ, եթէ թումբլր ուղարկում եմ, ինչո՞ւ այնտեղ չʼուղարկեմ, թող տեսնեն։
ջիթոքում՝ գուգլի շնորհիւ ահագին մարդ կար։ ինքը ջաբեր էր, կարելի է առանց գուգլի հաշւի իրենց հետ չաթուել։
մի քանի հաւէս մարդու հետ ԿՄ֊ով էի ծանօթացել, չաթւում էինք։ ահագին լաւ միջաւայր էր, ստիպում էր մարդիկ գրեն, ու չէր սահմանափակում՝ եւ ռսս, եւ օփենայդի ունի։ յետոյ մի պահ մտածեցի, բա ինչո՞ւ վաղուց չեմ խօսել։ պարզուեց՝ դիմագիրք են բոլորը գնացել, ու սքայփ, այնտեղի չաթերը։ իսկ ջիթոք, որ ջաբերին կպնում էր, այլեւս չեն մտնում։ ահա թէ ինչ։
նոյնիսկ մասնագիտական համայնքներում՝ իմ համար ամենահետաքրքիր թեմայով չաթում տաս հոգի երբեք չի հաւաքւում։ իսկ թեման մեծ է, այդ պատճառով այդ մի քանի հոգին թեմայի առանձին ու չհամընկնող մասերով են հետաքրքրւում։ ։Ճ ու այդպէս, մէկը անյքան չգնահատուած էր զգում, որ իր տարիների գործը ոչ մէկին առանձնապէս չհետաքրքրեց, որ գնաց կորաւ, այլեւս չի երեւում։ բայց գժանոց գործ էր արել։
փոքր համայնքներում բարդ է, փաստօրէն։ հեչ էլ նախանձելու չէ։
մնում է իմաստ գտնել այս վիճակի մէջ, ասենք որ պուտինը ինքնաիզոլացման է գնում, ասում է որ սանկցիաներ է կիրառում եւրոպայի դէմ, իսկ ես ասենք, իմ իզոլացումը ոչ մի ձեւ չեմ օգտագործում, նոյնիսկ ափսոս է։
պէտք է ինչ֊որ բանի դէմ պրոտեստել։ մնում է լաւ բան մտածել։ ասենք ես դէմ եմ յանցաւոր վարչակարգին, կոռուպցիային… չէ, դա կարող է փոխուել, պէտք է աւելի կայուն բան մտածել․ ասենք նիւթոնեան ֆիզիկան։ իներցիայի օրէնքը դուրս չի գալիս։ քիչ է չենք կարողանում բացատրել, մի հատ էլ ենթակւում ենք։ ահա։ ինչո՞ւ պիտի ենթարկուենք մեզ համար անհասկանալի օրէնքներին։ ահա։։Ճ
ինչը ինձ չի դզում էդ երբ ինծելեկտուալ են անվանում այն ֆիլմերը, որոնք․
ա – գեղանկարչության կամ երաժշտության պես զգացողական են
(ավելի ճիշտ գեղանկարչությաան այն ենթաբազնությունը որը հասկանալու համար պետք չէ լիքը բան իմանալ, ասենք ինչպես մալևիչի քառակուսիներն ըմբռնելու համար, որը բնավ իր էստետիկայի համար չէ որ գնահատվում է)
կամ/և
բ – այն կինոն որտեղ մարդիկ տառապում են իրենց իսկ հիմարությունների պատճառով։
Չէ, նենց չի որ մարդ ես հիմարություն ես անում։ Ու ես չեմ կիսում այդ մարդկանց ցավը։
Ո՞վ էր ձեզ խնդրում ԽՍՀՄ-ից փախնելուց տրամվայի մեջ սեքսով զբաղվել։ Իսկ ձեզ ո՞վ էր խնդրում հիմար ամբստամբելու համար ամբստամբող, բողոքարար թուրքի համար ատրճանակ տանել-բերել։
Ու ամենուր նույն սխալները․ գաղտնիքներ, դավադրություններ, իրան չասես, որ չիմանա, անկեղծության չունակություն, ու ուրիշի միջոցներով սեփական հարցեր լուծելը։
Կորեական պոեզիան էր որ լինում էր նայել ու մասամբ այն պատճառով որ էդ կինը մեղավոր չէ որ իրա մոտ Ալցգեյմեր ա ու որ նենց հիմար թոռ ունի։
Սակայն որ խորանանք, իրա մոտ չիպ և դեյլ սինդրոմ էլ կար, ո՞վ էր իրան խնդրում դուստր ունենալ որ հետո թոռանը պահի, ու նույնիսկ դուստր ունենալու դեպքում լրիվ կարող էր թոռանը չպահել։ Ավելին, իրան ինյչի ա պետք հիմարին բանտից փրկել պարզ չի։ Թող նստեր։
Եվս մեկ սխալ՝ զոհաբերություն։
Դա, ներեցեք, ինտելեկտուալ չէ։ Դա «վեհ»-ության փաթեթեի մեջ մատուցած հնդկական կինո է։
ու տենց
Post from mobile portal m.livejournal.com
ու տենց
Սիրահարների այգում մի բան ա պակասում։
Պետք ա մի հատ արկղ, ու իրանից կախված փաթեթներ, որ շներով մարդիկ մտնելուց քաշեն, ու հավաքեն դրանցով եթե պետք լինի, իսկ դուրս գալուց նետեն այդ իսկ արկղի մեջ։ Հա, իսկ արկղի վրա պետք ա նկարել որ փաթեթները կապեն հետո նետեն, քանի որ չհասկացող մարդիկ են պատահում։
Հա, մեկ էլ լսել եմ, որ խոտերը փակ են որովհետև կաբլուկներով աղջիկները փչացնում են։
Արդյո՞ք բարդ ա մի հատ ցուցանակ սարքել ջնջած կրունկով, որը դա հանրամատչելի բացատրի։
կամ ասենք բոթասով ցուցանակ որ հասկանան որ միայն մարզայինով ա կարելի մտնել։
համ էլ իրանք կիմանան որ կրունկերով այգի հավես չէ գնալ։
Չնայած հա, չհասկացող մարդիկ են լինում, արի ու հետևի նրանց։ Ավելի հուսալի ա պարզապես փակել։ Սակայն արկղը հենց չհասկացող մարդկանց համար ա ով չի հասկանում որ փաթեթ ա պետք ունենալ գրպանում եթե շան հետ տենց այգի ես մտնում որտեղ ասենք խոտերի վրա են պարկում։
ու մի բան էլ։ «Աչաջուրը» միակ այգում գտնվող սրճարանն ա, որտեղ ես լինում եմ։ Որովհետև այլ տեղեր սկզբունքորեն չեմ լինում իսկ եթե պետք ա լինում լինել(մեկ անգամ ա տենց եղել), ապա փող չեմ տալիս ու բան չեմ վերցնում: Որովհետև չեմ ուզում դրական խրախուսանք հանդիսանալ նրանց համար։ Իսկ Սիրահարների այգին միակ տեղնա որտեղ սրճարանը հայտնվելու հետ միասին կանաչ տարածությունը մեծացել ա ոչ թե պակասել։
ու տենց