ինձ թուում ա մեզ մօտ ու դէ #հետխորհրդային տարածքում պետական #կառավարում ֊ը #ահաւոր ա, մասնաւորապէս որովհետեւ կառավարման մակարդակը առհասարակ ցածր ա։

արեւմուտքում, ենթադրում եմ, պետական կառավարումը էլի վատն ա՝ զի պետական ա, բայց քանի որ կառավարումը ընդհանուր առմամբ աւելի բարձր մակարդակի վրայ ա՝ պետական կառավարիչները էլի նոյն մարդիկ են որ կառավարում են սովորել նոյն համալսարաններում, ու գուցէ աշխատել են մասնաւոր ընկերութիւններում։

ու դէ երեւի ամենալուզերներն են գնում #պետական գործի, բայց էդ էլի աւելի բարձր #մակարդակ ֊ի ա վերածուում։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ֆլիքր նկարներ եմ լցրել, մինչեւ մարտի մէկը, ու դէ սկզբից մատեան, ու հիմա չեմ կարողանում լայքել, երբ ուրիշի նկար ա դուրս գալիս, որ չլինի որ գնացի լայքեցի, որ գան լայքեն։

ու տէնց անողներ կան, որ խայտառակում են ռեսպուբլիկան, տէնց էլ ասում են՝ գնում եմ բոլորին լայքում֊մեկնաբանում եմ, որ գան հետ լայքեն֊մեկնաբանեն։

#ահաւոր ա։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Amaroq developer John Gabelmann banned Gab to avoid potential problems with the App Store. “My core objective is to keep Amaroq publicly available and to abide by all Apple policies, which keep unmoderated extremist/hateful content off the store,” he tells The Verge. “If your network is large enough and unmoderated enough to get the negative attention of Apple, Amaroq will follow Apple’s policies.”

աղբիւր

հանել ա, որ ափ սթորից չհանեն։ #ահաւոր ա։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ինչ ինթերն ա գալիս, առաջին մի քանի օրը հարց ա տալիս՝ ոնց փոխել գնօմի ուոլփէյփըրը, քոմանդլայն, որ ուրիշ իւզերի՝ սովորաբար աղջկայ համար փոխեն, եւ ցոյց տան դրանով համ իրենց յատուկ վերաբերմունքը եւ զօրաւոր լինելը։ #աշխատանք #ազատ_կամք

ես ասում եմ՝ չգիտեմ, ոնց ա գնօմ֊ում, փնտրէք։ #ահաւոր

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

էսօր հաւաքարարները եկան, հարցրին՝

— էս որ «ահաւոր ա» գրել էք, էս մեր աշխատանքի՞ն ա վերաբերում։ մենք ախր ձեր սեղանը լաւ մաքրում ենք, երբ ձեր դուռը բաց ա լինում, ջանում ենք լաւ անել։

ասի չէ՝ ձեզ չի վերաբերում։ առհասարակ ա։ ասին հա՝ առհասարակ իսկապէս ահաւոր ա։

#աշխատանք #ահաւոր

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

մարդկանց պէտք ա արագութիւն։ էդ պատճառով չենք կարող ասենք քշել վիրտի սիփիուն։ պրոցեսորները պէտք ա օգտագործի քեզ, ու պէտք ա վիճակագրութիւն հաւաքեն, որ ստեն, ու որ վիճակագրօրէն արագ աշխատեն։ կոմպիլեատորը պէտք ա ստի, ու գեներացնի կոդ, որը չի համապատասխանում քո գրածին։ օպերացիոն համակարգը պէտք ա ստի՝ յիշողութեան հատուածին ցուցիչ տայ, երբ յիշողութիւն չունի։ ու այդպէս բոլոր շերտերում #բոլորը_ստում_են։ #ահաւոր ա ու քաղաքականութեան մէջ ա տէնց։ ինչքան շերտ կայ՝ բոլորն իրար ստում են։

էսօր նիկոլին թիւ են ասում, նա ասում ա՝ էդ ճի՞շտ թիւ ա, ասում են՝ հա, ասում ա՝ յուսով եմ որ հա։ ու պետերսոնի ասած՝ «միշտ ասա ճշմարտութիւնը։ կամ գոնէ մի ստի»֊ն առաւել եւս գրաւիչ ա։

#տտ #տեքնոլոգիաներ #քաղաքականութիւն #մարդիկ #սուտ #պետերսոն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)