ես գրել եմ, ինչ անկապ ա երբ քո միջավայրում յայտնւում ա մարդ, որ արդէն վաղուց քննարկուած, կամ չքքնարկուող՝ ակնյայտ հարցեր՝ կրկին բարցրաձայնում ա, դարձնում ա քննարկման առարկայ։ այսպէս, մեր գործի տեղի յարկում երբեմն յայտնւում էր ինչ֊որ նոր մարդ, որի համար ակնյայտ չէր, որ սերժը հայաստանի համար վատ ա, ու որ կանայք կարող են վարել՝ սրանք մեզ համար չքննարկուող թեմաներ են եղել։ նոյնիսկ երբեք չեն եղել քննարկման առարկայ։

ու հիմա երբ տեսնում եմ, ինչպէս պրոգրեսիւ երիտասարդները սոց․ հարթակներում բարձրացնում են սեռական փոքրամասնութիւնների, կամ կուսութեան/ամուսնութեան թեման, արտայայտելով պրոգրեսիւ, բայց մեզ ակնյայտ ճշմարտութիւնները՝ ես համարեա գրեթէ նոյնչափ վհատւում եմ։

էդ հետաքրքիր չի։ էդ դախ ա։ եկէք առաջ անցնենք էլի էդ անհետաքրքիր թեմաներից։ արդէն 2021֊ն ա։ եթէ ինչ֊որ մէկին հետաքրքիր ա, թող գնայ փորփրի արքիւները, ուր բոլոր կարծիքները պէտք ա որ լաւ արտայայտուած եւ փաստարկուած լինեն։

այստեղ ես մտածում եմ, որ գուցէ նման բաներ քննարկուել են ֆէյսբուքում, իսկ այնտեղ արի ու գտի արքիւային նիւթեր, հին գրառումները չեն փնտրւում, ինքն իր մէջ փակ ակումբ ա, ուր իր իսկ արքիւները դժուար մատչելի չեն։

գուցէ դա էլ ա դրդում մարդկանց կրկին ու կրկին շօշափել նոյն թեմաներ։

կրկին՝ եթէ մի բան փնտրես հայերէն՝ կը գտնես քննարկում բաց տեղ՝ ասենք ակումբում։ բայց ակումբն էլ, ըստ երեւոյթին (չգիտեմ) էնպիսի տեղ էր, ուր մարդիկ աւելի հետաքրքիր հարցեր էին գտնում քննարկելու, քան կուսութեան լեգիտիմացումը իրենք իրենց առաջ։

ու այո, էսօրուայ ինտերնետը չի աջակցում որ առաջ անցնենք, բայց մէկ ա, դա չի պարտադրում պրոգրեսիւ մարդկանց անդադար ապացուցել որ երկիրը կլոր ա։

եթէ դուք հանդիպում էք դրանում կասկածող մարդ՝ ապա դժուար թէ կարողանաք իր կարծիքը փոխել։ ու անիմաստ ա էդ ջանքը թափել։

դէ մինչ։

#կուսութիւն #քաղաքականութիւն #հանրութիւն #փոքրամասնութիւններ #քննարկում #պատմութիւն #արքիւ #համացանց #իրաւունք #բարոյեականութիւն #ակումբ #ծեծուած #դախ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

#ազատութիւն #ապակենտրոնացում #քննարկում #խօսքի_ազատութիւն #խօսք


Avatar @{ մարիամ ; wordsthatidefend@spyurk.am} 07.03.2019, 19:03:29

12։03֊ից 13։40 էս տղան շատ֊շատ֊շատ֊շատ֊շատ կարեւոր բան ա ասում, ու ասում ա հստակ, նկատեք իր ձայնի տոնայնությունը, շեշտադրումները։ ու աղջիկն ասում ա՝ բա գիտե՞ք, շնորհակալություն, մենք ջանում ենք, հաշվի կառնենք, լա, լա, լա։ ապա ասում ա՝ people can protest our rules, we can let them do that! աստվաաած։ ասում ա՝ we can let them do that, հասկանու՞մ եք, ասում ա՝ we. չի ասում՝ մարդիկ իրավունք ունեն, կարող են եւ այլ, ասում ա՝ մենք կարող ենք թույլ տալ, ասում ա՝ մենք, ասում ա՝ կարող ենք, ասում ա՝ մենք ենք կարող։

#մարդիկ #հասարակություն #արժեքներ #ազատություն #համացանց


բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

եւրոպայի աջերը հետաքրքիր բան են ասում, ասում են՝ այն հարցերը, որ կարծես արդէն վաղուց քննարկուել են, գնահատուել են, ասենք վառել թէ չվառել այս կամ այն փոքրամասնութիւններին, ինչ անել կանանց հետ, եւ որն է հանդուրժողականութիւնն ու խօսքի ազատութիւնը, միգրանտների պատճառով նորից հանւում եւ քննարկման առարկայ են դառնում։

եւրոպայի աջերը հետաքրքիր բան են ասում, ասում են՝ այն հարցերը, որ կարծես արդէն վաղուց քննարկուել են, գնահատուել են, ասենք վառել թէ չվառել այս կամ այն փոքրամասնութիւններին, ինչ անել կանանց հետ, եւ որն է հանդուրժողականութիւնն կամ խօսքի ազատութիւնը, միգրանտների պատճառով նորից հանւում եւ քննարկման առարկայ են դառնում։

#հասարակութիւն #զարգացում #եւրոպա #միգրանտներ #քննարկում #խօսքի_ազատութիւն #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը հրավիրում է Ձեզ մասնակցելու «Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» խորագրով հանրային քննարկմանը:

Քննարկումը տեղի կունենա ս.թ. հունիսի 3-ին, ժամը` 11:00-ին, «Էրեբունի պլազա» հյուրանոցի «Էրեբունի» սրահում (Երևան, Վազգեն Սարգսյան փող., 26/4 շենք):

Մայիսի 29-ին Աստանայում կայացավ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր ժողովը, որտեղ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը: Ժողովի ընթացքում ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը հայտարարեց, որ մինչև ս.թ. հունիսի 15-ը Հայաստանը պատրաստ է լինելու ստորագրել Եվրասիական տնտեսական պայմանագիրը: Նույն ժողովի ընթացքում Ղազախստանի նախագահ Ն.Նազարբաևը հայտարարեց, որ Հայաստանը կարող է անդամակցել Միությանը, միայն, առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ինչին Սերժ Սարգսյանը որևէ կերպ չարձագանքեց: Քանի որ այս հարցը անմիջականորեն վերաբերում է հայկական երկու պետականությունների անվտանգությանը, կարծում ենք, որ անհրաժեշտ է հրատապ հանրային քննարկում ծավալել Հայաստանի տարածաշրջանային ինտեգրման հնարավոր սցենարների և Հայաստանի Հանրապետության ու Արցախի գոյության սպառնալիքների չեզոքացման խնդիրների շուրջ:

Քննարկման բանախոսներն են՝ Դավիթ Շահնազարյանը, Ավետիք Իշխանյանը, Լևոն Բարսեղյանը, Արթուր Սաքունցը:

Քննարկմանը հրավիրված են ՀՀ պետական պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Քննարկումը բաց է բոլոր հետաքրքրված անձանց համար:

Ակնկալում ենք Ձեր ներկայությունը և ակտիվ մասնակցությունը քննարկմանը:

Քննարկման ժամանակ անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է:

աղբյուր՝ http://www.osf.am/2014/06/existential-challenges-to-armenia-in-the-eurasian-union/

#հայասկան #եւրասիական֊միութիւն #երեւան #քննարկում

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

հետաքրքիր ա, ինչպե՞ս ստացվեց, որ այստեղ մենք այլ կերպ ենք մեզ պահում, քան դիմագրքում։ ավելի շատ հղումներ տարածելով, մեջբերելով, ոնց որ գռիդերի ընկերների տարածած հոսքերը նայենք/կազմենք ինքներս։

դիմագրքում, ի տարբերություն, ավելի շատ փորձում են «ստատուս գրել», ինչ֊որ մի միտք ձեւակերպել, ու դրանով շոյանքը քաղել։ դիմագրքի այդ ոճը կարող է թվալ ավելի կենցաղային, (թեմաների պատճառով, թեկուզ մեր լոկալ ակտուալ թեմաների), բայց միեւնույն ժամանակ, կարելի է այն մեկնաբանել որպես ավելի կրեատիվ։ ի՞նչ եք կարծում այդ մասին։

նաեւ, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է այդպես ստացվում, նրանի՞ց է, որ սփյուռքում է այսպես ընդունված, ու մենք ենթագիտակցաբար սկսում ենք իրենց պես գործել, թե նրանից, որ մեկ է, ավելի են շոյվում ոչ թե ստատուս֊մտքերը(թեկուզ անգլերեն), այլ հղումները (եթե այդպես է), թե նրանից է, որ մենք այստեղ քիչ ենք, իսկ մեր մտքերը՝ այն ավելի երկրին մոտ, մեզ համար ակտուալ մտքեր են(եթե այդպես է)։ հմ՞։

#սփիւռք #դիմագիրք #հոգեբանություն #վարքագիծ #հարց #քննարկում

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

կանչել են ռուս իմպերիալիստների, ռուս մոդերնիստների, ու ուկրայինացիների, ու նրանք քննարկում են ներկա վիճակը։

http://realaudio.rferl.org/RU/2013/11/28/20131128-150000-RU-program.mp3

http://www.svoboda.org/audio/Audio/1044149.html

#ազատություն #ռադիո #խսհմ #սովետ #cccp #ուկրայինա #ռուսաստան #եւրոպա #քննարկում #յանուկովիչ #պուտին #քաղաքականություն #մաքսային֊միություն #եւրոպա #մոդերնիզմ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)