գործընկերս ութսունականների վերջ, իննսունականների սկիզբ աշխատել ա ցիւրիխում, նոյն ԷՏՀ֊ում։ սա էլ իր մեքենան ա։ վոլվո։ յետոյ քշելով բերեց հայաստան։

նկարը ցոյց եմ տալիս, զի ժապաւէն ա, սիրուն գոյներ են։ ժապաւէնը անյայտ ա։

տեսածրիչ՝ HP LaserJet 500 MFP M525

ու տէնց։

#ժապաւէն #ֆոտո #ցիւրիխ #վոլվո #մեքենայ #գոյն #պատմութիւն #լուսանկար

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

նկարած են 0.3 մեգապիքսել խցիկով, սա 2003֊ին՝

այս երկուսը 2007֊ին՝

այսօր եմ գտել, ու խմբագրել եմ։ առաջինը գուցէ եւ ես չեմ նկարել, վստահ չեմ, բայց ես այսօր գնահատել եմ, ու խմբագրել։ հա, բերած է ուայթ բալանսի, ու գոյների կոր է կիրառոուած։

Օռովելա՝ հողի, հողագործութեան վրացական աստուածն է։ Այդ պատճառով էլ Գեորգիա, այդ գեոն՝ հող, երկիր բառից է։ Շատ հին երգ է, մինչ քրիստոնեական։

http://www.youtube.com/watch?v=E3TnYnIe9S8

#რორველა #მუსიკა #օռովելա #երաժշտութիւն #վրացական֊երաժշտութիւն #արուեստ #երգ #երգչախումբ #վրաստան #վրացական #ցիւրիխ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ասք սլայդային գույների մասին

իսկ դուք գիտե՞ք ինչու են սլայդային լուսանկարները մի քիչ կապույտ։

Ցյուրիխ, Սիլ գետի մոտ

_այս տեղի մասին գրել եմ այստեղ

որովհետեւ սլայդային լուսանկարները նայում են մութ սենյակում պրոեկտելով էկրանին։ Ու ժապավենը նախագծված է այնպես որ կոմպենսացնի լամպի տաք գույնը, ու շեղում է պատկերի գույները մի քիչ դեպի կապույտ։

ու տենց

ասք դոթնեթ ունենալու մասին

ԵՏՀ-ի Բ հարկում ապակու հետեւը տեղադրված են ԵՏՀ-ի արտադրված Լիլիթ եւ Սերես կարգիչները։

Լիլիթի ԾԱ-ն գրված էր ԵՏՀ-ում ստեղծված Մոդուլա-2 լեզվով, Սերեսը աշխատում էր Օբերոնով գրված Օբերոն ՕՀ-ի տակ։

Այժմ Օբերոնը իր զարգացումը ունի, օգտագործվում է մի շարք հետաքրքիր պրոեկտներում, ու բնականաբար ԵՏՀ-ում։ Սույն տեքստը այդ մասին չէ։

Այն մասին է, որ մի անգամ, երբ ես մտա Բ հարկ, որ իջնեմ Ա, ուր աշխատում էի, տեսնեմ ապակու մոտ ինչ որ երիտասարդ է կանգնած, կարգիչները զննում է։

Ես մտածեցի, մերոնցական է, հավանում է։

Մոտեցա, որ ծանոթանամ։ Ասացի, – վերջն են։

– Դրա՞նք – ասաց նա։

– Հիանում եմ, – ասում եմ։ – Գեղեցիկ ՕՀ, արտակարգ լեզուներ։

– Ո՞ւմ է դա պետք – ասաց նա – երբ մենք ունենք դոթնեթ։

վարագույր

ու տենց