Ես արդեն այցելել էի Հայաստանը կոմունիստների ժամանակ, մօտ 35֊40 տարի առաջ, եւ մնացել մօտ 15 օր։ Բարդ է համեմատել այն Հայաստանը այսօրուայ Հայաստանի հետ։ Այն ժամանակ ձեռքերս կապած էին, մեզ տրամադրել էին ուղեկցութեամբ մեքենայ՝ հինգ հոգի անդադար հետեւում էին մեր բոլոր քայլերին։ Մեզ տանում էին ու ցոյց էին տալիս այն, ինչ ուզում էին ցուցադրել։ Ամենուր, ուր գնում էինք, մեզ արդեն սպասում էին, պատրաստ էին ընդունել, բնակավայրի ղեկավարը մեզ դիմաւորում էր վոդկայով եւ այլն։ Ինձ չէին թողնում նկարել հին տներ, հին գիւղեր։ Նոյնիսկ մի անգամ բռնեցին, երբ շուկայում մուրացկանի էի լուսանկարում։ Այն ժամանակ տարուած էի աղքատ, մուրացկան, խեղճ կերպարներով։ Լուսանկարում էի ողորմելի, կոյր, խեղուած, թշուառ մարդկանց։ Շուկայում ինձ մօտեցան եւ հարցրին ինչի համար եմ նկարում։ Ես բացատրեցի, որ ոչ մի չար միտք չունեմ, եւ ինձ ազատ արձակեցին, նաեւ իրենց ասացին որ ես կառավարութեան հովանու տակ եմ։

Ինձ համար՝ Փարիզից եկածի համար, այն ժամանակուայ Հայաստանը շատ տարօրինակ էր։ Ես տեսայ շուկայում մի քանի հոգի՝ մէկ ծաղիկ ձեռքին։ Եւ ինձ բացատրեցին, որ իրօք, հենց մէկ ծաղիկ են վաճառում։ Իրենք, ասենք, վարդերի մի թուփ ունեն, այն ծաղկել է, ու իրենք այսպէս, մի մի ծաղիկ կտրում բերում են վաճառելու… ինձ համար դա շատ տարօրինակ էր։ Այստեղ, Ֆրանսիայում, մի ծաղիկը կարելի է եւ դեն նետել, իսկ այնտեղ մի ծաղիկը շքեղութիւն էր։ Տան տէրը, ուր ես մնում էի, վերցրեց մի նարինջ (նարինջները սովետի ժամանակ շքեղութիւն էին) ու ասաց՝ «սա Մոսկվայից են բերել»։ Սեղանի մօտ մենք 5֊6 հոգի էինք, ու նա բաժանեց նարինջը մասերի ու ամէն մէկին մի բաժին դրեց ափսէի մէջ։ Այդքան փոքր կտոր նարինջը աւելի համեղ է թւում։ Իմ տպաւորութիւնն էր, որ երկիրը շատ աղքատ է։

Իսկ այս անգամ, երբ եկայ, ինչ ուզես կար։ Կարելի էր մտածել, որ ինչ֊որ ֆրանսիական քաղաքում ես ապրում։ Ճիշտ է, շատ էին վերանորոգման աշխատանքները։ Քաղաքում մարդիկ վխտում են, շատ մարդիկ։ Երեւում է, որ ամէնը առաջ է շարժւում։

«Ես սիրում եմ տխրութիւնը» հարցազրոյց Ժանսեմի հետ (ռուսերէն)

#խսհմ #սովետ #հայ֊նկարիչներ #Ժանսեմ #Հովհաննես֊Սեմերջեան #արվեստ #պատմութիւն #Երեւան #Հայաստան #Փարիզ #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Ավելացել է Գաֆեսճյան կոլեկցիայի մի տարածք, որտեղ ամեն անգամ մտնելիս ես հասկանում եմ, որ շատ օտար է էս քաղաքին: Եթե քանդակի կողքը ոստիկան է կանգնած, ուրեմն արդեն օտար է. ձևամտածողության առումով էլ է օտար: Գուցե մի քառասուն տարի մնա՝ հասկանանք, որ վատ չէ, էսպես էլ կարելի է մտածել, բայց ես ինչքան հասկանում եմ՝ դեռ օտար է: Ես անընդհատ տեսնում եմ՝ ինչ-որ անհասկանալի, թոխմախգյոլային ձևամտածողության, գերեզմանային դիզայնի մտածողության քանդակներ են դնում քաղաքում: Մեզ մոտ ուզում են հատուկ տեսնել որևէ մեկի հուշարձանը: Էդպիսի պրակտիկա աշխարհում վաղուց չկա: Հասկացել են, որ քաղաքում պիտի լինի արվեստի գործ, իսկ արվեստագետն ինքը կորոշի՝ ինչպես լինի, օրինակ, Սարոյանի քանդակը, ոչ թե լինի լավ ուսանողի վատ գործ: Փարիզում Պիկասոյի հրապարակում դրված էր աղբից հավաքած կենտավր: Ես հասկացա, որ էնտեղ խնդիրը այլ կերպ է դրված: Իրենք հեղինակին են հարցնում, թե ինչ լինի քաղաքում, ոչ թե գալիս են ու ասում՝ սա եմ ուզում, սա՝ ձեռքին, դու կարո՞ղ ես հետաքրքիր լուծում տալ. էստեղ հետաքրքիր լուծում չի կարող լինել:

աղբիւր

#արուեստ #հարցազրոյց #արա֊jովսէփեան #ara-hovsepyan #հայ֊նկարիչներ #քաղաք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

իրենք համակարգային մոտեցման տեսակ ունեն, օրինակ՝ անընդհատ հարցնում էին՝ դուք ձեզ մոտ որտե՞ղ եք ցուցադրվում: Իրենք կարծում էին, որ մեր գործերով պիտի հեղեղված լինեն մեր թանգարանները, պատկերասրահները: Տպավորությունն էնպիսին էր, որ մի երկրից ենք եկել, որտեղ հորդում է արվեստը, ու, բնականաբար, տեղաբնակները պիտի շատ հիացած լինեին այդ արվեստով: Մենք չգիտեինք՝ ինչ ասել, որովհետև, օրինակ, Գերմանիայիում դոկումենտային կուրատորը՝ Կետրին Դևիդը, երեք անգամ հարցրեց, թե մեզ ով է ներկայացնում: Մենք ասացինք, որ մենք՝ մեզ, ու ինքը չհասկացավ, որ հնարավոր է՝ մեզ ոչ ոք չներկայացնի, ու մեր հետևում հովանցիկ քամի լինի: Քանի որ իրենց ընկալումը համակարգային է, ընդհանուր հայ արվեստ հասկացության ընկալումը իրենց մեջ չկա: Արվեստագետին իրոք պետք է մեջք, որը քո առողջ երկիրը պիտի լինի, այսինքն՝ էն երկիրը, որ առաջինը գիտի քո արժեքը ու հպարտ է, որ քեզնով է ներկայանում, իսկ մենք էսպիսի բան, ցավոք, չունենք:

աղբիւր

#արուեստ #հարցազրոյց #արա֊jովսէփեան #ara-hovsepyan #հայ֊նկարիչներ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

#տիգրան_ծիտողձյան #tigran_tsitoghdzyan #armenian-painters #հայ֊նկարիչներ #արվեստ #արուեստ #արւեստ


@{Avatar Maxx Next ; ii_try@pod.orkz.net} Կրկ 09 Մար 2014 08:59:16 AMT

#Image #Picture #Photo #Art - Hyperrealistic Oil #Painting by Tigran Tsitoghdzyan

via @{եթե ; ach94er@spyurk.am}


բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

#hakob-hakobian #hakob-hakobyan #armenian-painters #art #ՀակոբՀակոբյան #Հակոբ֊Հակոբյան #արվեստ #արւեստ #հայ֊նկարիչներ


@{Avatar իմանդէս (imandes) ; imandes@spyurk.am} Շբթ 09 Մար 2013 06:39:46 AMT

Hakob Hakobyan (1923-2013)

#art #armenia #painting #still-life #hakob-hakobyan


բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Սամուէլ Սաղաթէլեանի տատիկն ու պապիկը ։Ճ

Grandmother and grandfather of Samvel Saghatelian (contemporary armenian painter)

ՀՐԱՒԷՐ

ԱՌԱՔԵԼ ՍԱՂԱԹԷԼԵԱՆԸ

Խնհարհաբար խնդրում է պատւել Ձեր

Ներկայութեամբ իւր որդի

ՀԱՄԱԶԱՍՊԻ

պսակադրութեան հանդէսը

օրիորդ

ՍԻՐԱՆՈՅՇ ՄԱՄԻԿՈՆԵԱՆԻ

հետ, որը լինելու է ֊ին 1911 թ․

ՆՈՐ ԲԱՅԱԶԷԴՈՒՄ

Սեպհական տանը

#photo #retro #old #armenian #armenian-painters #1911 #history #armenia #girl #coulpe #history #armenia #art #սիրանոյշ֊մամիկոնեան #սիրանուշ֊մամիկոնյան #նոր֊բայազեթ #նոր֊բայազէդ #հայք #առաքել֊սաղաթէլեան #համազասպ֊սաղաթէլեան #աղջիկ #զույգ #օրիորդ #պսակադրութիւն #հանդէս #հրաւէր #տատիկ֊պապիկ #լուսանկար #պատմութիւն #լուսանկարներ #ֆոտո #հայ֊նկարիչներ #սամվել֊սաղաթելյան #սամուէլ֊սաղաթէլեան #արվեստ #արւեստ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Հակոբյանի որմնանկարը Գյումրու լքված գործարանի ճաշարանի պատին։ Hakobian mural on cafeteria wall of abandoned Gyumri factory source #Գյումրի #որմնանկար #ճաշարան #Հայաստան #արվեստ #հայ֊նկարիչներ #armenian-painters #gyumri #armenia #art #mural

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)