ուրեմն դիպլոմնիկներիցս մէկը (ֆսեօ, պրծայ իրենցից), ինձ նամակները տրանսլիտ էր գրում, իսկ ես ինձ իրաւունք չվերապահեցի այդ մասին կարծիք արտայայտել։ վերջերս, սակայն, տրանսլիտի ձեւը փոխել էր։ եթէ նախկինում ր֊ի ու ռ֊ի փոխարէն գրում էր՝ r, ո֊ի փոխարէն՝ o, ապա վերջերս սկսեց ր֊ի փոխարէն ութ թիւը գրել, իսկ ո֊ի փոխարէն՝ w տառը։ ու իր տրանսլիտն է՛լ աւելի անընթերնելի դարձաւ ինձ համար։

ասենք պաշտպանութիւն բառն այսպիսի տեսքն ունէր՝ pa\tpanwu2jun։

ես էլի ոչ մի ձեւ չարտայայտուեցի, պարզապէս փորձում էի կարդալ ու հնարաւորինս շուտ արձագանքել նամակներին։

մի օր նա նամակում բողոքեց, թէ էդքան ա դիպլոմ գրելիս հայերէն տեքստ հաւաքել, որ սովորել ա այդ ֆոնետիկ շարուածքին ու դա ա հանդիսանում իր գրելաձեւի փոփոխութեան պատճառը։

ապա ես ակնարկեցի, որ քանի որ այսպիսի իրողութիւն ա ստեղծուել, նա կարող ա մինչ գրելը ալտ+շիֆտ սեղմել։

իմ խնդրանքն իգնորուեց, ու մեր հետագայ շփման մէջ իր հայերէնն շարունակեց մնալ ֆոնետիկ տրանսլիտ։ յետոյ, երբ դիպլոմայինն ընդհանուր առմամբ պատրաստ էր, նամակների ձեւը աստիճանաբար վերականգնուեց՝ խ֊ն դարձաւ x, ը֊ն՝ @, եւ այլն։

#տրանսլիտ #հայերէն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

գործընկերս երէկ փնտրում էր անուն նոր մոնիտորինգ սերուերի համար, ասում էր, դէ քանի որ ծրագրակազմի անունը զաբիքս ա, կուզէի իքս֊ով աւարտուէր մեքենայի անունը, իսկ քանի որ այն ամէնը գրանցելու ա, ու գրաֆիկներ նկարի, ինչքան ա յիշողութիւն կամ սիփիիւ օգտագործուել, ու գրողն էր դա անողը, կուզէի անունը մեքենայի լինի grogh, բայց դա սիրուն չի նայւում։

ասացի՝ իսկ դու քեարթական տրանսլիտ արա, թող grox լինի, նա շատ ուրախացաւ ու տենց էլ կանի։ (: #տրանսլիտ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ուրեմն էս վաձն ուր աշխատում էր, մի հաւաքարար տատի կար, իրեն ասում էին՝ տատի։ էս տատին մի օր վաձի հետ ծանօթանում է, ասում է՝ «անունդ ի՞նչ է»։ վաձը պատասխանում է՝ «վաձ»։

— ո՞նց թէ վաձ,— զարմանում է տատիկը։ — տենց, վաձ։ — էդ ի՞նչ անուն է։ ու վաձը տառ տառ թւում է՝ — վը, ա, դը, զը։ ու այստեղ տատին հարցնում է՝ — բա ինչի՞ ոչ «ձ»։

#տրանսլիտ #հայերէն

հ․ գ․ վաձի իսկական անունը, կարծես վարազդատ է։ վարազն այս կենդանին է, իսկ դատը՝ հայ դատի պէ՞ս մի բան։ հայ դատ, վարազ դատ։

հ․ հ․ գ․ — ըստ երեւոյթին պարսկերէն ծագում ունի, ինչպէս միհրդատը՝ արեւի տուած, թէ նման մի բան։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

երիտթուրքերը պատմութեան դատաստանի առաջ։

#գրախանութ #բուկինիստ #տրանսլիտ #հայերէն #կիւրեղատառ #գիրք #գրքեր #երիտթուրքեր #պիտակ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)