մարդիկ, որ ասում են՝ ես սա չեմ սիրում, նա չեմ սիրում, երեւի իրականում իրենց ինչ֊որ խնդիր ունեն։ ասենք, վերցնենք բիթլզ֊ը։ դէ էրեխէք էին, հաւէս տժժում էին, յետոյ մեծացան, ոնց կարողացան էքսպերիմենտեցին, մինչեւ էլ դաւադիտ չեղան։ լաւ հաւէսն էին։ բայց կարելի ա իրենց մասին զզուանքով խօսել՝ «պապսա», «ես իրենց չեմ սիրում», «պրիմիտիւ են»՝ մարդիկ ռացիոնալիզացիա անող կենդանիներ են՝ միայն թէ ուզեն՝ էնքա՜ն լաւ ռացիոնալիզացիա կանեն։

երեւի իրենց շատ կարեւոր ա, որ ցոյց տան, իրենք էս ձեւ են, ոչ թէ էն, ու դրանով աւելի են զզւում ու ցոյց տալիս, որ զզւում են ինչ֊որ բաներից, ու էդ իրենց ներքին լարուածութեան ու անհանգստութեան մասին ա։

յ․ գ․ մի անգամ խօսում էի սոնայի հետ, ու նա ասաւ՝ ո՞նց կարելի ա որեւէ գոյն, կամ նիւթ, կամ վայր՝ չսիրել։ կարելի ա չհաւանել դիզայն, ուր էդ գոյնը կամ նիւթը տեղին չի օգտագործուել, բայց հէնց էդ նիւթը մեղաւոր չի։

ու յետոյ խօսում էի մէկի հետ, ով ասաւ՝ ես զուռնա չեմ սիրում։ ասի՝ ո՞նց կարելի ա որեւէ գործիք չսիրել, ենթադրում եմ, որ դու զուռնա չես սիրում իր սովորական հայկական կենցաղային հարսանիքային կոնտեքստի մէջ, բայց ասենք չես լսել հայկ կարօյի կարապետեանի օգտագործմամբ։ շատ հաւէս զուռնա ձայն ունի։

#լարուածութիւն #մարդիկ #ճաշակ #զզուանք #նողկանք #գեղեցկութիւն #նիւթեր #գոյներ #անկապ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

#կաֆեին ֊ի անին ձեռքի վրայ ունենում ա ոչ թէ ֆենեչկաներ, այլ ռետինէ օղակներ, այն որ մուրաբայի բանկաների վրայ են լինում։ որովհետեւ շատ կիրարելի ա, երբ պէտք ա գալիս, ձեռքից հանում օգտագործում ա։ ու դա ահաւոր սիրուն ա ու ահաւոր էսթետիկ, քանի որ ֆունկցիա ունի։ #գեղեցկութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ֆէյնմանն ասում էր, թէ երեւի օբյեկտիւ գեղեցկութիւն կայ, եթէ ծաղիկը եւ մեզ, եւ մեղուների համար սիրուն ա ու գրաւիչ, իսկ մարկովն ասում ա՝ մենք բոլորս բարեկամ ենք, գենետիկ կոդի զգալի մաս կիսում ենք, այնպէս որ բնական ա որ նոյն կամ մօտ ճաշակ ենք ունենում։ #գեղեցկութիւն #սէր

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Բոլոր մեծ քաղաքակրթութիւնները փառաբանում էին մերկ կնոջ գեղեցկութիւնը։ Բոլոր բարբարոսական դարաշրջաններում դրանից վախենում էին։ Դժբախտ միջնադարում մերկութիւնը համարւում էր ահեղ, զզուելի, սարսափելի։ Կնոջ մերկ մարմինը ատելութեան առարկայ էր, ինչպէս վհուկները։

այստեղից

#մերկութիւն #կին #գեղեցկութիւն #արուեստ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ասք արտահայտվելու մասին

Ի՞նչ է նշամակում արտահայտել ինքդ քեզ։ Ո՞նց են արտահայտում։

Արդյոք պե՞տք է դրա համար նկարիչ լինել, եւ զինվել վրձինով եվ կորաձեւ ներկապնակով։

Թե՞ պետք է կիթառ նվագել կրակի մոտ շուրջը։

Կարելի է, իհարկե։

Բայց անականկա՜լ, դա կարող է բնավ ինքնաարտահայտման ձեւ չստացվել։

Ինչու՞։

Որովհետեւ, բոլորն են կրակի մոտ նստած կիթառ նվագում։ Նույնիսկ Գոռը Մխիթարյան։ (մեմ է սա, ոչ մի պոեզիա, երախտիքը՝ Մուշեղին)

Ես սենց եմ հասկանում՝ արտահայտվել այնպես, ոնց որ դու կարտահայտվեիր։

Ոչ այնպես, ինչպես «քուլ» է արտահայտվել, ոչ ել այնպես, ինչպես «քյութ» է։ Ոչ այնպես, ինչպես կարգին է, որովհետեւ դա այնքան տաղտկալի է․․․ էլ դու սուս։

Ու ես սա գրում եմ, ինչպես եւ ամենը, ինչ գրում եմ, որովհետեւ անձնական շահ ունեմ։ Այս դեպքում իմ շահերից մեկը՝ մի քիչ ավելի գույնզգույն աշխարհում ապրելն է, որը մի քիչ ավելի քիչ ձանձրալի է, ու մի քիչ ավելի շատ հավես։

Եթե դու Բենքսիի գրաֆիծիի կոպիան ես արել պատին, այն կմնա Բենքսիի գրաֆիծիի կոպիան։

Բենքսիի արտահայտումը, Բենքսիի ինքնաարտահայտումը։

Եթե դու ձեւափոխես այն, օգտագործես դրա մի մասը, կպցնես մի այլ բան, որովհետեւ քեզ թվում ա որ էդպես կարեւոր ա, կամ հավես՝ ապա դու մեջբերել ես Բենքսիին, ու արտահայտել ես․․․ հոպ։ Եթե իրոք ինչ որ բան արտահայտել ես։ Ու ես, գուցե դա իմ անձնական մոլորվածությունն է, բայց կարծում եմ, արտահայտիչն այն է, որը արտահայտում է։ Ու «արտահայտիչ»ն է հետաքրքիր։ Արտահայտիչն է ձգող։ Արտահայտիչն է ուրախացնող։ Արտահայտիչն է գործող։

Արվեստի լավ գործերը միշտ էլ արտահայտիչ են։

Ու գիտեք, նույնիսկ եթե դրանց իմաստը չեք հասկանում, միեւնույն է հասկացվում է այն, որ դրանք արտահայտիչ են։ Մալեւիչի քառակուսու իմաստը շատերը չգիտեն, բայց այն, որ քառակուսին արտահայտիչ է, զգում են։ Ու մամուլում պատահող հոդվածները, ասենք «այսինքչը Մալեվիչից քսան տարի առաջ է նույնը արել» մակերեսային են, որովհետեւ ուզում է հարյուր տարի առաջ արած լիներ, այն իմաստը, որը Մալեւիչն է հայտնել, արտահայտել, մինչ այդ, նույնիսկ նույն քառակուսին նկարելով, արտահայտված չէր։ Ու ակնհայտ է, որ Մալեւիչի քառակուսին գնահատվում է, իսկ քսան տարի առաջվանը՝ ոչ։ Իսկ երբ լսում եմ այն մասին, որ դա այն պատճառով է, որ Մալեւիչը ըստ երեւույթին, հրեա էր, այո, այսպիսի մարդկանց հետ հազվադեպ չէ, որ հաջողվում է հանդիպել, դա, ես արդեն գիտեմ, որ արդեն դիագնոզ է։

Սակայն, վերադառնանք թեմային։ Այս օդանավը արտահայտիչ է։

Զարմանալի չէ, որ այն լավ է թռչում։ ։Ճ

Այս մեքենան՝ արտահայտիչ է՝

Զարմանալի չէ, որ այն լավ է վազում։

Ու զարմանալի չէ, նաեւ այն պատճառով, որ գեղեցիկ նախագիծ պատրաստող մարդը, հավանաբար բավական զարգացած է, որ գեղեցկությունը ամեն տեղ նկատի, նույնիսկ առանց դա գիտակցելու։

Փաստորեն, արտահայտվել լինում է ոչ միայն արվեստի մեջ՞, կասեք։

Հիմա կհարցնեք, ասենք՝ «ես ախր ձանձրալի անկապ գործ եմ անում, փհփ/մայսքլ սայթեր գրում, ինձ ո՞րտեղից արտահայտվելու տեղ»

Արտահայտվելու տեղ միշտ ել կա։ ։Ճ

Քաթի տակ խարդավանքներ, բամբասանքներ, ու հետազոտություններ։ Ինչպես միշտ, սակայն

Ու բացառիկ, էքսկլյուզից լուսանկար։

Մնացեք մեզ հետ․

Օրինակ, առաջին հարցս, նաֆսկիդկու, կարող է լինել․ Ինչու՞ մայսքլ։ Ի՞նչի քի՞չ ա՞յլ տվյալների բազաներ կան։ «Բայց, ախր, ես ժամանակ չունեմ հետազոտելու, ձեւ ա, տեքնոլոգիա ա, սովորել եմ, անում եմ, փող եմ աշխատում․․․» – կասի

Ներեցեք, իսկ դուք ապրու՞մ եք, որ ուտե՞ք։ Թե՞ երբեմն ուտու՞մ եք, որ ապրեք, ու չմահանաք։

Իմաստը ապրելու՞ թե ուտելու՞ մեջ է։ Փող աշխատելու իմաստը ո՞րն է, եթե դա ձանձրալի է։

Ֆայրբըրդ, այո, մեկ։ Ու առհասարակ, նայեք ինչքա՜ն հետաքրքիր ալտերնատիվ տեքնոլոգիաներ կան

էդ կտրվածքով ոմանց կրթությունը կարող է խանգառել, եթե նրանք սովորեն մտածել միմիայն այնպես, ինչպես իրենց սովորեցնում են, ու չտեսնեն այլ ձեւերը։ Սակայն, կարծում եմ, որ մեծամասամբ այս մտավախությունը գերագնահատված է։

Ես ինքս առաջ շատ էի անում այնպես, ինչպես ես չեի անի։ Այսինքն, գործը անում էի, կանոնիկալ, քոնվենշնլ ձեւով։ Ինչպես ընդունված է։ Չնայած, կարծում էի որ այլ կերպ ավելի լավ է։

Ու ինձ չէր թողնում այն միտքը որ ինչ որ բան այն չէ։ Գիտեմ, սա լրիվ նորմալ պարանոյա է, ու տիեզերքում բոլորը ունեն այն։

Ու օրինակ, մի օր, երբ ինձ հերթական անգամ խնդրեցին GNU/Linux ինսթալ անել, ես, մտածեցի՝ «դե հա, ուբունթու էլի, ինչպես բոլոր կարգին մարդկանց մոտ էլի»։

Ու հետո մտածեցի։ Բայց ե՞ս։ Ուբու՞նթու՞։ Ուբունթու, ասենք հարեւան Թութուշն ել կդնի։ Ես ո՞նց չտեղադրեմ Արաքսը։ Առավել եւս եթե հավատում եմ, որ Արաքսը ավելի լավն է։ (ավելի ճկուն է, ավելի շատ ազատություն է տալիս, ավելի արագ է, ավելի հեշտ է կարգավորվում։) Կամ եթե ինչ որ բան եմ գրում։ Ինչու՞ գրեմ այնպես, ինչպես «բոլորը», եթե ես սիրում եմ գրել այնպես, ինչպես ես սիրում եմ գրել։ Դրանից է, ի դեպ իմ տարվածությունը քոմփայլերներով։ Իմ նախընտրած, սիրված տեքնոլոգիաները պորտ անելու

ունակություն ու ազատություն է տալիս։ Այդ պատճառով է որ էս քանի օրը Լազարուսն ու Մաեմոն էի բարեկամացնում։ Թե չէ ասենք Փիթոնը միշտ կար, հա, լավն ա, բայց իմը չէ։ Ես ավելի շատ հավանած գործիքներ ունեմ։ Այո, ժամանակ է տանում։ Ժամանակ է պահանջում ասենք GTK-ի բայնդինգ պատրաստելը Օբերոնի համար, որը այո, ուռա-ուռա, վերջերս արեցի։

Բայց ազատություն է տալիս իմ իսկ ընտրված, ուրույն գործիքները օգտագործել։

Անել այնպես, ինչպես կանեի ես։ Ոչ այնպես, ինչպես ընդունված է անել։

Ու ինձ այնքան հաճելի է, որ երբ Գասպարը զբաղվում էր մի մեծ պրոեկտով, որը ձեզանից մեծ մասը, ըստ երեւույթին օգտագործում է, նա այն նախագծեց ու իրականացրեց այնպես, ինչպես կաներ Գասպարը։ Ու այդ պատճառով, օրինակ, այդ պրոեկտը իրականացված է Էրլանգով։

Ու միշտ կլինեն մարդիկ, ով կասեն՝ «ո՞վ է այդպես գրում»։ Ու գործընկեր ունեմ, ով ինձ խոստովանել է, ինչ տեքնոլոգիա է սիրում, բայց ասում է, ախր, որ իմանան, կասեն, «ո՞վ է դրանով գրում, որ դու գրում ես»։ Ու կոմպլեքսավորվում է։

Բայց չէ՞ որ եթե դու դրանով չգրե՞ս, «ո՞վ է դրանով գրում» հարցին ավելի քիչ պատասխան կլինի։ Ֆիլեաս Ֆոգի մասին ֆիլմը հիշեցի։ Երբ Ֆիլեասը նստած է մեծ կաթսայի մեջ, ու խուճապի մեջ է, ասում է՝ «ութսուն օր – անհնար է, մենք մասերի բաժանված կլինենք, նույնիսկ չհասած Ինդիա»։ Ու Պասպարթուն պատասխանում է՝ «for something you believe in, nothing has more sense than that sir»։ Ու թեեւ նա իր մոծիվները ուներ դա ասելու, այնուամենայնիվ այդ խոսքերին հավատում էր։ Իր խոսքերն էին։ Իհարկե, պետք չէ մասերի բաժանված լինել Ինդիա չհասած, բայց մի քիչ համարձակություն պետք է։ Եթե ոչ Բրունոյական վս Գալիլեյական, բայց գոնե մի թիքա, պարզապես արտահայտվելու քո պես։

Պարզապես անելու այնպես, ինչպես կանեիր դու։

Այստեղ շատ շատ շատ հարցեր կարող են լինել՝ գիտելիքների, համոզմունքների, այդ ճանապարհին, գուցե հիմար քայլեր կլինեն, բայց դրանք ձեր հիմար քայլերն են, դրանք ինքնաարտահայտիչ են, ուրույն են, ու դրանով՝ անգնահատելի։ Իսկ փորձը փորձանք չէ, ինչ որ բան լավ անելու համար, պետք է դա անել ու անել։ Ինքնակատարելագործումն ու ձանձրանալը, համաձայնվեք, անհամատեղելի են։ Թե՞ դու պատրաստվում ես սաղ կյանքդ փհփ/մայսքլ անել, մինչեւ բոլորը ամբոխով չգնան այլ ճամբար, որ դու էլ ամբոխի հետեւից՞։ Ասեմ, որ այո, փհփ-ով ել է կարելի ուրույն կերպ գրել։ Սի-ով ել այնպես, որ փհփ-ից դանդաղ աշխատի։ Դա արդեն այլ հարց է։ Այ փոսթի թեման արտահայտումն է։ Եվ դրա հետ համատեղ ինքնակատարելագործումը։ Ու այստեղ կգա Մուշեղը, կհանի հեռուն նայող ակնոցները, ու կասի, որ այդ ամենը պոնտեր են, ու ս[ծ]իլի համար ինչ ասես չենք անում։ Բոլորս ել։ Բացի Գոռից Մխիթարյան։ Բայց ցավոք ոչ բոլորս, ու ինքն ել լավ գիտակցում է, որ անպատճառ չէր, որ նա որպես հտտպ սերվեր բնավ ծեծված ապաչը չէր օգտագործում։ ։Ճ Գուցե չէր գիտակցում ինչու, բայց դա լավին ձգտելու, (լավ դիզայինի, լավ նախագծին, լավ սեթափին) իր ուղին է։ Նա անում է այնպես, ինչպես կաներ նա։ Ես անում եմ այնպես, ինչպես կանեի ես։

Երեւի դա է պատճառը, որ մենք ընկերներ ենք,

չնայած իրար անվերջ ձեռ ենք առնում։

Իսկ ես կժպտամ, ու կասեմ՝ դե հա, պոնտեր։

Ինքդ ել գիտես, իհարկե։ Սծիլի համար՝ ամենը։

հայտնաբերված է այլ հարկում աշխատողգործընկերոջ սեղանի մոտ

ՀԳ․ նկատե՞լ ե՞ք, հայերենում «ինքնուրույն» բառը պարունակում է «ուրույն»-ը

ու տենց