https://www.abc.net.au/news/2018-11-28/dutch-church-holding-non-stop-service-to-protect-refugees/10559676

ուրեմն ոմն հայ, ում մասին ես չգիտեմ բնաւ, ոմն սասուն թամրազեանն, ընտանիքով գնացել ա հոլանդիա, ու դէ, որ մնայ, ասել ա, իբր, իթ իբր, իր ընդդիմադիր գործունէութեան համար հետապնդւում ա։ իթ, կիմանայի իրան, եթէ տէնց լինէր։ նաեւ, ինչ֊որ էն մարդիկ, ով հետապնդւում էին, հիմա ստեղ են ու չեն գնացել հոլանդիա ու չեն խնդրել ապաստան։

հիմա էս մարդուն վերջը որոշել են ապաստան չտալ, ու իրենք փախել են ոստիկանութիւնից, մտել են եկեղեցի։ ուր պատարագ էր գնում։

իսկ հոլանդիայի օրէնքներով, ոստիկանութիւնը չի կարող մտնել եկեղեցի պատարագի ընթացքում։ տէնց հիմա էս եկեղեցականներն աջակցում են էս հայերին ու անընդհատ պատարագ են անում, որ ոստիկանութիւնը չմտնի։

այ մարդ, տշէք դրանց, թող ուղարկեն հայաստան, չէ մի չէ, ի՞նչ են էնտեղ նստած, կեղծում որ ընդդիմադիր են, ու հետապնդւում են, ինչ ասես չեն անի, մենակ թէ հայաստանում չապրեն։

#գաղթ #պատարագ #հոլանդիա

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

— սեւանում լողում են սեւ բադիկներ։ շատ շատ են։ ասում են՝ դրանք հիւսիսից են եկել մեզ մօտ։ իսկ այն բադիկներն որ այստեղ են բնակւում տաք ժամանակ, հարաւ են չուել։

#բադիկներ #սեւան #գաղթ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

այդ գործընթացը կարող է տեւել երկու֊երեք տարի, որպէսզի ծառը տեղափոխուի այնտեղ, ուր աւելի հարմար հող է, եւ աւելի լուսաւոր է։

աղբիւր

իսկ մեր ծառերը դեռ չեն սովորել գաղթել։ ինչպիսի անխոհեմութիւն իրենց կողմից։

այդ գործընթացը կարող է տեւել երկու֊երեք տարի, որպէսզի ծառը տեղափոխուի այնտեղ, ուր աւելի հարմար հող է, եւ աւելի լուսաւոր է։

աղբիւր իսկ մեր ծառերը դեռ չեն սովորել գաղթել։ ինչպիսի անխոհեմութիւն իրենց կողմից։

#ծառ #ծառեր #էմիգրացիա #հետազօտութիւն #գաղթ #անտառր

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

7 апреля 1976, «Коммунист» (Ереван) Статья Л. Григоровой «За «длинным» рублём». Директор Шахназарского совхоза: «На селе более 7 000 жителей. В хозяйстве занято 960 рабочих… На ковровой фабрике в основном заняты женщины. Других предприятий, где можно было бы использовать мужскую силу, нет. В этом причина сезонных миграций мужского населения. Нечем заняться». Свидетельство сезонника: «Почему ездим я и мои три брата? Мы раньше работали у себя в районе, в РСУ-9 МСХ. Больше простаивали, чем трудились, заработки были низкие, по 3-4 месяца зарплату задерживали, а то и незаконно срезали… Если дома меньше будем зарабатывать, но постоянно все 12 месяцев, гораздо выгоднее никуда не ездить. Кому интересно семьи бросать? Завидуем тому, кто в совхозе на постоянной работе. А на сезонной, сенокосом год не проживёшь».

http://afanarizm.livejournal.com/263385.html

#ussr #communism #history #ссср #cccp #ереван #коммунист #статья #история #эмиграция #занятость #безработища #колхоз #совхоз #պատմություն #կոմունիստ #թերթ #Երեւան #խսհմ #կոմունիզմ #խոպան #գաղթ #անցյալ #քաղվածք ##########

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ասք ներգաղթը մոռանալու մասին

֊ հայը ունի մի ճակատագիր՝ գաղթ
Նարեկ Դուրյանի «զդրավստվույծե յա վաշա ծոծա», ներողություն, «մորաքույրը փարիզից» ներկայացումից։

Լսելով ամառը արտասահմանից եկած հայերին, ու նրանց երեխաներին ես հասկանում եմ, որ հնարավոր չէ նրանք գան ՀՀ, որովհետեւ իրենց ուզած պայմանները ստեղ չկան ու չեն լինի մոտակա տասնամյակներ։

Նրանք կգային Սովետական Հայաստան (հենց Սովետական, ոչ Խորհրդային) ուր նրանց կտային իրենց հասնող հարյուր ռուբլին, որը նրանք կստանային Կոլիմայում էլ, Մոսկվա գնալը բարդ է, իսկ Երեւանում, ոնց էլ լինի Կոլիմայից լավ է։ Այնպես նրանք կզգային իրենց որոշակի առումով լավ տեղում, ՀՍՍՀ֊ի մայրաքաղաքում։

Բայց նրանք չեն գա ՀՀ։

Առհասարակ, ես կարծում եմ որ հրեաները լրիվ ունիկալ են․ աշխարհի որ ազգին էլ տային տեղ, ասեին՝ գնացեք այնտեղ ապրեք, ձեզ համար պետություն կառուցեք՝ չէին գնա։ Միայն հրեաները կգնային։

Իսկ մենք տեղ ունենք, նույնիսկ մեզ համար չափազանց շատ ֊ բնակվող չկա։

Որովհետեւ՝

֊ Գիտե՞ք ես այնտեղ ինչքան փող եմ ստանում։

կամ

֊ Սկոլկովոյի համալսարան պիտի ընդունվեմ։

ու ամենակարեւորը

֊ Ռուսաստանը իմ երկրորդ հայրենիքն է։

Ու այդ ամենը, բնականաբար, ոչ հայերեն ասված։ Ռուսաստանից եկած երիտասարդների մեծ մասը ռուսախոս է, այդպես էլ պետք է լիներ։ Նրանք հասկանում են, որ իրենց Հայաստանցի բարեկամները, ով իրենց հետ կոտրտված ռուսերենով է խոսում՝ անգրագետ են։ Իսկ նրանք, ով հայերեն չգիտի, բայց ապրում է Մոսկվայում ֊ ավելի զարգացած են՝ Մոսկվայի փարթիները տեսած մարդ են։

(ոնց որ Էնի Հոլն էր ասում ֊ քեզ հետ բաժանվելով ես ահագին զարգացել եմ ֊ փարթիներով եմ գնացել, բան ման)։

Նահանգներից եկածներն էլ հայերեն կոմֆորտ չեն արտահայտվում։

Հայերեն բավական լավ գիտեն միայն Իրանից կամ միջին արեւելքից եկածները։

Ու դա զարմանալի չէ, ինչպես պատմում էր իմ ծանոթ պարսկահայը ֊ Իրանում հայկական դպրոցներում թույլ է տրվում հայերեն դասավանդել հայոց լեզուն եւ եթե չեմ շփոթում, պատմությունը ֊ բայց ոչ հայ գրականությունը։ Իսկ աշակերտները իրար մեջ շփվում են հայերեն։

Նահանգներում չեմ հիշում ինչ էր թույլ տրվում հայերեն անցնել, սակայն կարեւորն այն է որ աշակերտները իրար մեջ շփվում են անգելերն։

Ամեն դեպքում՝ ահա, տեղ կա։ ՄԱԿը նվեր չի տվել, մեզ չէին տա, մենք արժանի չենք, պարզապես այնպես է ստացվել որ կա։

Պարզապես հայերը այն ժողովուրդը չեն, ով իրենց պետությունը կկառուցի։ Մոսկվայի փարթիները թողած գան ստեղ չեն զարգանա, կկորեն։

ու տենց